This is default featured slide 1 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

Monday, January 30, 2012

«Փաստաբանության գործունեության մասին» օրենքի փոփոխությամբ խախտվում է քաղաքացիների համար դատարան դիմելու մատչելիության սկզբունքը

Տաթեւ ՄատինյանՀայկ Դավթյան 27-ամյա Տաթեւ Մատինյանը երիտասարդ փաստաբան է: Այս տարվա հունվարի 19-ից ուժի մեջ մտած «Փաստաբանության գործունեության մասին» օրենքը մտահոգությունների առաջ է կանգնեցրել նրան: Արդեն քանի տարի նա համակարգում է «Հելսինկյան քաղաքացիական անսամբլեայի Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպության իրավական գործերը:Օրենքը մտել է ուժի մեջ, սակայն, Տաթեւի համար մի շարք հարցեր մնացել են անհասկանալի: «Կան միշարք չկարգավորված հարցեր: Օրենքն ինձ չի արգելում, որ ՀՔԱՎ-ն ինձ ամսական աշխատավարձովվարձի որպես փաստաբան` իր անունից դատարաններում ներկայացուցչություն անելու համար: Մյուսկողմից` հարկային դաշտն ինձ պարտավորեցնում է վճարել հարկեր` իմ արած ներկայացուցչություններիհամար»,-...

Saturday, January 28, 2012

Նախկին դասախոսը՝ իր բուհի 17 դասախոսների դեմ

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Աղասի Մկոյանի, շարունակում է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի նախկին դասախոս Լուսինե Աշուղյանի (լուսանկարում) հայցով ընդդեմ նույն բուհի ստորաբաժանումների ղեկավարների դատական քննությունը:Հայցվորը բուհի 17 դասախոսների մեղադրում է իր պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը արատավորելու մեջ:2011թ. օգոստոսի 26-ին պատասխանողները հայցվորի բնակարանի հասցեով բաց նամակ էին ուղարկել նրան, որտեղ տեղ գտած ստորեւ ներկայացվող արտահայտություններն էլ պատճառ են դարձել դասախոսներին...

Վանաձորցին բերանը կարելով՝ հայտարարել է անժամկետ հացադուլ

Ուրիշի գույքը հափշտակելու նպատակով նախնական համաձայնությամբ ավազակային հարձակում կատարելու համար 8 տարվա ազատազրկման դատապարտված վանաձորցի 20-ամյա Ռուբեն Գեւորգյանը կարել է բերանն ու հայտարարել անժամկետ հացադուլ:Նույն արարքի համար 7 տարվա ազատազրկման դատապարտված Սերգո Հարությունյանի հայրը «Առավոտին» հայտնեց, որ այսօր իրեն է զանգահարել ծանոթներից մեկն ու հայտնել այդ մասին: «Տեսակցության էր գնացել իր մոտիկի մոտ, իմացել էր, մեզ ասաց: Անհանգստացած ենք, չենք իմանում`ինչ անենք»:Նա...

Կալանքի որոշման դեմ. դիմել են ՀՀ վերաքննիչ դատարան

Ուրիշի գույքին տիրանալու նպատակով ավազակություն կատարելու մեջ մեղադրվող վանաձորցի Վարդան Դումանյանի պաշտպան Գուրգեն Հարությունյանը (լուսանկարում) իր պաշտպանյալի նկատմամբ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշման դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք:Նա պահանջում է ամբողջությամբ բեկանել առաջին ատյանի կայացրած որոշումն ու իր պաշտպանյալին ազատ արձակել կալանքից:Համաձայն անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման՝ Վարդան Դումանյանը մեղադրվում է քանդակագործ Գերասիմ Թումանյանի տանը վերջինիս...

Դատավոր-քաղաքացի վեճը ավարտման փուլում է

Փաստաբանը համոզված է, որ քննիչը խոչընդոտել է իրականության բացահայտմանըԼոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, մերժել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանավանի նստավայրի դատավոր (այժմ՝ վարչական դատարանի դատավոր) Արման Թովմասյանի ու դատական կարգադրիչների նկատմամբ խուլիգանական վերաբերմունք ցուցաբերելու մեջ մեղադրվող Աշոտ Հարությունյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանի 3 միջնորդությունները:Դատարանում Աշոտ Հարությունյանի պաշտպան, փաստաբան Տիգրան...

Լեռնապատցիները դիմում-բողոք են ուղարկել ՀՀ Գլխավոր դատախազին.

Համայնքապետի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է Լոռու մարզի Լեռնապատ համայնքի մի խումբ բնակիչներ դիմում-բողոք են ուղարկել ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` պահանջելով վերացնել ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Ա. Թումաղայանի` նույն համայնքի ղեկավար Վանո Եղիազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, խափանման միջոցը վերացնելու եւ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը:ՀՀ Լեռնապատ համայնքի ղեկավար Վանո Եղիազարյանի նկատմամբ 2010թ. մարտի 7-ին ՀՀ...