This is default featured slide 1 title
Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.
This is default featured slide 2 title
Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.
This is default featured slide 3 title
Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.
This is default featured slide 4 title
Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.
This is default featured slide 5 title
Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.
Saturday, July 2, 2011
Հերթական զոհը բանակում
Friday, July 1, 2011
Կապանի դաշնակցական քաղաքապետը բարկացել է
![]() |
| Նկարում` Գագիկ Ղահրամանյանն ու Արտուր Աթայանը |
Tuesday, June 21, 2011
Սպասում են արդյունքներին. աղջիկներին վտանգ չի սպառնում
Friday, June 17, 2011
Վերջին անգամ հին ընտրական օրենսգրքով
Չնայած ՀՀ նախագահն արդեն իսկ ստորագրել է «ՀՀ ընտրական օրենսգիրքը», սակայն Սյունիքի մարզի գյուղական համայնքներում հունիսի 19-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները անց կկացվեն գործող ԸՕ-ով: Թիվ 38 ընտրատարածքի 2 գյուղական համայնքներում կայանալիք գյուղապետի ընտրություններում մրցակցություն չկա: Աղվանիում եւ Ուժանիսում առաջադրվել են գործող գյուղապետերը, ՀՀԿ-ականներ Աշոտ Սուքիասյանն ու Էդիկ Բեգլարյանը: Իսկ ահա թիվ 37 ընտրատարածքի Նորավանի համայնքի ավագանու ընտրություններում մրցակցություն է: Հինգ տեղի համար առաջադրվել է 6 թեկնածու, որից 3-ը` ԲՀԿ անդամներ են, 3-ը անկուսակցականներ: Ավագանու 6 թեկնածուներն էլ արական սեռի ներկայացուցիչներ են:
Արմեն Դավթյան,
Կապան
Tuesday, June 14, 2011
Գնդապետը պատգամավո՞ր
Thursday, June 9, 2011
Փող ու անբարեհամբույր վերաբերմունք
Wednesday, June 8, 2011
Հարուցվել է քրեական գործ հոր նկատմամբ
Wednesday, June 1, 2011
Մեղավորը հայրն է՞. մոր պատմելով հայրը կենակցել է աղջկա հետ
Մայիսի 31-ին, Սյունիքի ոստիկանության Գորիսի բաժին մի քաղաքացի հայտարարություն է տվել, որ իբրև ամուսինը՝ 45-ամյա Վ. Տ. սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դստեր հետ, ինչի պատճառով վերջինս հղիացել է: Մոր պատմելով, դա ինքը իմացել է այն ժամանակ, երբ որովայնի շրջանում ցավեր ունենլու պատճաոռվ աղջկան տարել է բժշկի: Գորիսի ոստիկանության բաժնի պետ Սևադա Առաքելյանը մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում նշեց, որ օպերատիվ կարգով ճշտվել է քաղաքացի Վ.Տ.-ի գտնվելու վայրը, ով բերման է ենթարկվել ու ներկայացվել քննության: Վերջինս մայիսի 30-ին ընտանիքում անախորժ զրույց ունենալուց հետո հեռացել էր անհայտ ուղղությամբ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, Գորիսի քննչական բաժանմունքում կատարվում է նախաքննություն: Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, որ աղջիկը հաճախ ծեծի ու բռնության է ենթարկվել, ապա այդ մասին ոչ մի անգամ ոստիկանությունը ահազանգ չի ստացել: Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերի տնօրեն Արարատ Վարդանյանն էլ ասաց, որ երբեք իրենց մոտ բուժում չի ստացել ու հաշվառված չէ: Monday, May 30, 2011
Սյունիքի գյուղացիների բիզնես-ծրագրերը մրցանակների են արժանացել
Ներքին Հանդ գյուղի բնակիչ Լաուրա Խալափյանի ու իր ամուսնու ծրագրերը եւս լավագույնների շարքում են: “Ես ներկայացրել եմ գյուղում խմորեղենի արտադրամասի հիմնման ծրագիր: Ինքս մասնագիտությամբ մանկավարժ եմ եւ աշխատում եմ գյուղի դպրոցում, նաեւ շատ եմ սիրում խմորեղեն պատրաստել եւ միշտ մտածել եմ նման ծրագրի իրականցման մասին: Ամուսնուս ներկայացրած ծրագիրը եւս շահել է, այն գյուղատնտեսության, կոնկրետ անասնապահության զարգացման վերաբերյալ է”, - ասում է նա:
Մրցույթն անցակցվել է Գերմանիայի Դաշնության տնտեսական զարգացման եւ համագործակցության նախարարությունը ներկայացնող KFW զարգացման բանկի ֆինասավորմամբ իրականցվող ””Շիկահող” պետարգելոցի հիմքի վրա կենսոլորտային տարածքի ստեղծման եւ շրջակա համայնքների սոցիալ-տնտեսական զարգացում” ծրագրի բաղադրիչ կազմող “Մրցույթ/մրցանակ” նախապատրաստական փուլի շրջանակներում:
“Ծրագրից սպասելիքները շատ են: Գյուղի յուրաքանչյուր օջախի բարեկեցության համար է արվում ամեն ինչ, որի անհրաժեշտությունն այսօր շատ է զգացվում”, - ասում է Ծավի գյուղապետ Արարատ Մարտիրոսյանը:
Ծրագրի պատասխանատուները նվերներից անմասն չեն թողել նաեւ գյուղերի մանկապարտեզների ու դպրոցների սաներին: SEF կազմակերպության հետ համատեղ նրանց են նվիրել խաղալիքներ ու պատկերազարդ գրքեր: Իսկ պետրագելոցի հերթական նվերը ժամանակակից հեռադիտակներն էին: Մինչ այդ նվիրել էին համակարգիչ, տպիչ մեքենա, գրենական պիտույքներ եւ այլն:
Դեռեւս ապրիլ ամսին “Մրցույթ/մրցանակ” բաղադրիչի շրջանակներում Շիկահողի ենթաշրջանի դպրոցների բոլոր 107 աշակերտները մասնակցել են ծրագրի կողմից անցկացված նկարչական մրցույթին եւ լավագույն 13 աշխատանքների հեղինակները պարգեւատրվել են արժեքավոր մրցանակներով, նաեւ յուրաքանչյուր մասնակից ստացել է անհատական նվերներ, իսկ մասնակից 5 դպրոցներին տրամադրվել են տարբեր դիդակտիկ նյութեր եւ գույք:
4 մլն եվրո արժողության այս ծրագրի իրականացման համար առաջարկվող 5 տարիների ընթացքում Շիկահողի ենթաշրջանը անհրաժեշտ աջակցություն կստանա UNESCO-ի ստանդարտներով “Մարդը եւ կենսոլորտը” ծրագրի շրջանակներում միջազգային ճանաչում ստանալու համար՝ որպես եզակի բնական արժեքներ պարունակող տարածք:
Saturday, May 28, 2011
Վթար. BMW-ն Վաչագան գետում
Friday, May 27, 2011
Պտտվիր, պտտվիր, կարուսել. երգը դեռ կլսվի
Կենտրոնը, ըստ Աշոտ Պետրոսյանի, դրանց վերաբերյալ տվել է բացասական եզրակացություն։ Սակայն զբոսայգու տնօրեն Սեյրան Հայրապետյանը կտրականապես հերքեց, որ իրենց արգելվել է աշխատել։ Զրուցակցիս խոսքով, կենտրոնը պահանջում է այնպիսի միջոցառումներ, որ անհնար է իրականացնել: «Ասենք, աշխատակազմի վերապատրաստում: Որտեղ՝ չեն ասում: Թող ցույց տան մի տեղ, որ նման դասընթաց է կազմակերպվում, ու մենք կգնանք՝ չենք զլանում»,- ասաց տնօրենը: Կամ, ասենք, լիցենզավորված կազմակերպությունն է պետք, որ իրականացնի նորոգման աշխատանքներ: Փաստորեն, այդպիսի կառույց էլ չկա:
Ս. Հայրապետյանի խոսքով, մյուս բոլոր փաստաթղթերը կարգին են։ Մեր այն հարցին, թե այդ դեպքում որտեղ են փորձաքննության դրական արդյունքները հավաստող փաստաթղթերը, ասաց, որ Երեւանից օրերս կուղարկվեն։ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի պետի խոսքով էլ, շահագործելու իրավունք ունեցող կարուսելներին պետք է փակցված լինի համապատասխան թույլտվությունը՝ կնքված ու ստորագրված կենտրոնի կողմից։ Այնուամենայնիվ, զբոսայգու եւ ոչ մի կարուսելի վրա համապատասխան թույլտվություն չկար։ Ի դեպ, տնօրենի խոսքով, իրենք 2 կարուսել ունեն՝ «Ռամաշկա» եւ «Ուրախ բլուրներ»: Մնացած 3-ը համարվում են ճոճանակներ: Զբոսայգու այցելուներին այնքան էլ չէր հետաքրքրում անվտանգության խնդիրը:
«Դե էդքան լավ չգիտենք, գուցե վտանգավոր է, բայց երեխան ուզում է՝ ստիպված ես բերել ու հետը նստել»,- ասում է տիկին Ժաննան: Ստացվում է այնպես, որ 50-100 դրամի պատճառով կարող է վտանգվել երեխաների կյանքը: Զբոսայգու տնօրենն անձամբ իր թոռներին է բերում կարուսել։ Առաջին հերթին ինքն է մտահոգ, որ սարքավորումներն անվտանգ լինեն: «Ես եմ, չէ՞, պատասխան տալու, ես կուզե՞մ, որ մի բան էն չլինի»,-ասում է նա:
Փաստ է, որ վերահսկող գործուն մի կառույց է անհրաժեշտ։ Ի դեպ, արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի Սյունիքի ստորաբաժանման պետ Ռուբեն Մարտիրոսյանն էլ մեզ ասաց, որ ինքը պահակ չէ, որպեսզի հսկի իրենց ենթակայության տակ գտնվող 1200-ից ավելի սուբյեկտներին։ «Կա որոշում՝ պարտավոր են ենթարկվել»,- ասաց նա։ Նշենք նաեւ, որ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքով, տնտեսվարող սուբյեկտները տուգանք պետք է վճարեն, եթե շահագործում են առանց համապատասխան թույլտվության։
Էլի կարկուտ ու վնաս
Հիշեցնենք, որ օրեր առաջ կարկուտից տուժել էին Կապանի տարածաշրջանի 7 եւ Մեղրու տարածաշրջանի 6 համայնքներ: Մասնավորապես, Ուժանիս համայնքի գյուղատնտեսությանը հասցրած վնասը կազմում է 40 %, Մեղրու տարածաշրջանի Վահրավար գյուղը 4 մլն դրամի վնաս է կրել, նույնքան վնաս է հաշվարկվել նաեւ Սյունիք գյուղում:
Մեղրու տարածաշրջանի Լեհվազ գյուղում կարկուտի հասցրած ընդհանուր վնասը կազմում է 25-30%, 40%-ի չափով տուժվել է Եղվարդ գյուղի գյուղատնտեսությունը: Խդրանց գյուղում գյուղատնտեսությունը տուժել է ամբողջովին, գյուղացիները նույնիսկ 1 կգ բերքի հույս էլ չունեն: Նշենք, որ այստեղ 45 րոպե կարկուտ է տեղացել ու ամնե ինչ հողին է հավասարվել:
Արմեն Դավթյան, Կապան
Tuesday, May 24, 2011
ՀՖՖ նախագահը հանուն ֆուտբոլի՝ ջիճեց
Նշենք, որ խաղադաշտ էր նետվել մի պոլիէթելանյին շիշ ու երկրպագուները դժգոհ լինելով մրցավարներից՝ հայոհոյել էին նրանց։ Ռուբեն Հայրապետյանի խոսքով, չի կարելի հայհոյել խաղադաշտում, հետո տեսագրությունները նայում են։
«Ես ուզում եմ բոլոր խաղերը եթեր տալ։ Բա որ Կապանում լինի, ոնց ենք անելու, մրցավար եմ նշանակում Կապան, չեն գալիս»,-ասաց ՀՖՖ-ի նախագահը։ «Սխալ դատող մրցավարները պատժվում են դրա համար կարգ կա։ Ես թույլ չեմ տա որևէ մեկին «սամասուդ» անել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ինքը շանտաժներից չի վախենում։
Կապանցի երկրպագուները առաջարկեցին կին մրցավարներ ուղարկել Կապան, իսկ քաղաքապետ Արտուր Աթայանը ՀՖՖ-ի այդ քայլը «դաժան որոշում» համարեց։ Երկրպագուներից մեկը առաջարկեց ստադիոն գնալ կանանց հետ, որպեսզի նման բան չկրկնվի։ Լսելով երկրպագուներին՝ ՀՖՖ-ի նախագահը զիջեց. «Ճիշտն ասաց ճանապարհին գալիս՝ մտածում էի, ու արդեն վճռել էի, որ մեկ խաղ զրկեմ հանդիսականներից, սակայն հիմա հայտարարում եմ՝ փոխում եմ նախկին որոշումս և «Գանձասար»-ին պայմանական պատիժ եմ տալիս։ Այսինքն անկարգությունը կրկնվելու դեպքում 5 խաղ թիմը կանցկացնի առանց երկրպագուների»,-ասաց Ռ. Հայրապետյանը։
«Գանձասարի» երկրպագուները ծափահարություններով ընդունեցին նման որոշումը։
«Գանձասար» Ֆ/Ա նախագահ Մաքսիմ Հակոբյանը հանդիպման արդյունքները բավականին գոհացուցիչ է համարում։ Վերջինս չի կարծում, որ նրա՝ առաջնությունից թիմի դուրս գալու հայտարարությունն է նպաստել, որ ՀՖՖ-ի նախագահը վերանայի որոշումը։ Ըստ զրուցակցիս, այդ հայտարարությունը առաջին հերթին նախազգուշացում էր երկրպագուներին։ Կապանը ֆուտբոլային գեղեցիկ ավանդույթներ ունեցող քաղաք է, ու չպետք է կորցնի իր մարզական դեմքը, համոզված է Մաքսիմ Հակոբյանը։ «Գանձասար» Ֆ/Ա-ի նախագահի խոսքով, Կապանում, Քաջարանում աշխատանքներ են իրականացվում մանկապատանեկան ֆուտբոլը զարգացնելու համար, ու մոտ ապագայում «Գանձասար»-ի հիմնական կազմը կհամալրվի տեղացիներով, ինչու չէ վերջիներս կընդգրկվեն այլ թիմերում :
Թուրք լրագրողները հանդիպել են գորիսեցիներին
Թուրքիայից ժամանած լրագրողները, ըստ Երևանի Մամուլի ակումբի ներկայացուցիչ Հայկակ Արշամյանի, Թուրքիայի առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ են:
Ստորև՝ հայ և թուրք լրագրողների խմբի անվանացանկն ու նրանց ներկայացրած լրատվամիջոցներն են /Երևանի Մամուլի ակումբի ներկայացմամբ/:.
2. Astghik Karapetyan, Yerkir
3. Kristine Aghalarian, Hetq.am
4. Tigran Tadevosyan, Photolure
5. Andranik Ispiryan, News.am
6. Armen Shahoyan, cameraman
7. Haykak Arshamyan,
8. Onur Usta, Zaman newspaper
9. Özgün Özçer, Taraf newspaper
10.Mehmet Ali İzmir, Star newspaper
11.Hakkı Özdal, Radikal newspaper
12.Aysel Yaşa, Yeni Safak newspaper
13.Narod Maraşlıyan, GPoT
14.Burcu Balıktaş, Bianet.org
Հեղինակ` Իրինա Յոլյան



















