This is default featured slide 1 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 2 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 3 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 4 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 5 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

Showing posts with label տեսակետ. Show all posts
Showing posts with label տեսակետ. Show all posts

Thursday, June 23, 2011

Հարցում. Ինչու՞ են Հրազդանում ագռավները շատացել (տեսանյութ)


Վերջին շրջանում Հրազդանի հատկապես Կենտրոն թաղամասի բնակիչները հաճախակի են ահազանգում թաղամասում բնակություն հաստատած ագռավների բազմացումից:Վերջիններս նշում են, որ թաղամասի այդ հատվածներով անցնել չի լինում, իսկ առավոտյան սովորույթի ուժով արթնանում են ագռավների կռկռոցներից:

Հատկանշական է, որ ագռավներն ավելի շատ են հենց այն տարածքում, որտեղի ծառերը բարձր են և սաղարթախիտ: Շատերը կարծում են, որ աղտոտվածության պատճառով են ագռավները շատացել Հրազդանում, մի մասն էլ այն պայմանավորեց ծառերի բարձրության և խտության հետ:
 

Հավելեմ, որ երկար տարիներ այս թաղամասի ծառերը չեն մշակվել և գուցե հենց դա էլ պատճառ է հանդիսացել ագռավների բազմացմանը:

Ինգա Հայրիյան

Friday, June 17, 2011

Tuesday, June 14, 2011

Գովազդային վահանակները ոչ ճիշտ տեղում


Արդի պայմաններում գովազդը դարձել է գործարարի կամ որևէ կազմակերպության, ծառայության գործունեության բաղկացուցիչ մասը: Գովազդային գործունեությունն այնպես է զարգացել, որ պարզ չէ, գովազդի տեղադրման որ տարբերակն է ճիշտ, որը` սխալ:

Monday, June 13, 2011

Հրազդանի ավտոկայանի փոխարեն շիլաշփոթ


Հրազդանը դեռ հին ժամանակներից ուներ ավտոկայան, որտեղից շարժվել են շրջակա գյուղերի երթուղայյին ավտոբուսները: Այսօր, սակայն, այդ ավտոկայանի միայն անունն է մնացել և այն ավելի շատ նման է գաղտնի հանդիպումների վայրի, այնինչ, գյուղական երթուղայինները շարունակում են շարժվել քաղաքի այն նույն վայրից, ուր առանց այլ էլ ծանր վիճակն ավելի անկառավարելի է դառնում:Մի հատվածում երթուղային տաքսիներն են սպասում աշխատատանքի շտապող քաղաքացիներին, քիչ այն կողմ “էստի համեցեք” են անում և մարդկանց շիլաշփոթի մեջ գցում Երևան ուղևորվող տաքսիների վարորդները: Այս ամենը բավական չէ, վաղ առավոտից մարդկանց նյարդայնացնում են Հրազդանի շրջակա գյուղեր մեկնող երթուղայինները:

Ի’նչն է զարմանալի. Այս բոլորո երթուղայինները մեկնուն են նույն վայրից, որտեղ վերջիններիս աշխատանքը ոչ մի կերպ կարգավորված ու համակարգված չէ,  մարդիկ էլ ստիպված այս ու այն կողմ են վազում իրենց երթուղային մեքենան բաց չթողնելու համար:Այնինչ, այդ վայրից ընդամենը 3 կմ հեռավորության վրա է գտնվում  նախկին ավտոկայանի գեղեցիկ շենքը, որի հրապարակն արդեն շատ տարիներ դատարկ է:

Տրամաբանական հարց է առաջանում, ինչու’ յուր ժամանակին կառուցվեցին այն շինությունները, որոնք չեն ծառայելու իրենց նպատակին:

Ինգա Հայրիյան
Հրազդան

Friday, June 10, 2011

Եհովայի վկաների համար մուտքն արգելված էր ...


Վաղ առավոտից  Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան զբոսայգու մարդաշատությունը աչք էր ծակում: Եհովայի վկաներ կազմակերպությունը  որշել էր մարզային եռօրյա  համաժողովն անցկացնել երկաթուղայինների ակումբում, սակայն հանդիպել էր փակ դռների և ոստիկանների: 
     Ոստիկանության փոխգնդապետ Հայկ Էվինյանը պարզապամնում է. որ միայ հասարարակական կարգը պահպանելու համար են  եկել. «Սեփականատերը դեմ էր, իրենց ներս թողնելում, մեր կողմից իրենց խոչընդոտղ որևիցէ անձ  չկար: Նրանք պահանջում են, որ ոստիկանությունը պարտադրի սեփականատիրոջը, սակայն դա ոստիկանության իրավասությունը չէ»:  Հ. Էվինյանի խոսքերով խախտված պայմանագրի  այստեղ չէ որ պետք է   վիճարկեն:  
      Նախօրեին էլ Վանաձոր քաղաքի, բոլոր երիտասարդական կազմակերպությունները  նամակներ են ուղղել տնօրինությանը, որպեսի հավաքը չկայանա:
    Մինչ վկաների «հոտը»  սպասում էր բանակցությունների ավարտին, փորձեցինք հանդիպել կազմակերպչին: Անվստահություն հայտնելով լրատվամիջոցների աշխատանքի նկատմամբ մասայի մեջ շրջող մի քանի կոստյումավոր տղամարդիկ, սկսեցին խոչընդոտել լրագրողների աշխատանքը, նախօրոք զգուշացնելով, ոչ մի հարցի չպատասխանել:  Երբ հարցերով սկսեցինք նեղել կոստյումավորներին, նրանք աննկատ նկարում էին,լրագրողներին, և լրատվական գործունեություն իրականացնողներին: Երկար բանակցելուց հետո լրագրողների հետ խոսեց  Տիգրան Վեզիրյանը: Նա ներակայացավ որպես եհովայի վկա, առանց որևէ պաշտոնի և մեր հարցերին պատասխանելու զուգահեռ  սկսեց մեջ բերել Աստվաշնչյան հաատվածներ: Մեծ դժվարությամբ նա խոստովանեց, որ իրենց հավատքը թույլ չի տալիս զենք բռնել և արյուն թափել : Հարցեր եղան, որ պատասխանելու փոխարեն, հարցադրումով ավարտվեցին. «Մենք եկել էինք մարզային եռօրյա համաժողովի` 1990-ականներին սկասած տարին 3 անգամ համաժողովնեեր անում ենք:  Սա տոն էր»:
     Եկովայի վկաների վատ սովորույթների` տներում հոգեորսության ու դրանից բխող  հետևանքներն էլ շրջանցելու համար  նկատեցին. «Էսքան մարդ առավոտվա ժամը 8-ից կանգնած է, որ ծխում են, ու թափում, որ արևածաղիկ են չռթում ինչի դրանք չեք նկատում, մենակ վատ բաներից եք խոսում»:     
        Լրագրողներին  թույլատրեցին  ժողովրդի հետ խոսել այն ժամանակ, երբ միմյանց հետ  խորհրդակցելով, որոշեցին  տուն  ուղարկեն « հավատավորներին»:  Չնայած, դրանից հետո էլ  բերանները  ջուր առած  հեռացան տարածքից:

Լիլիթ Յոլչյան
Վանաձոր

Monday, June 6, 2011

«Շեֆը տեղում չի». ախ, այդ քարտուղարուհիները


Մեր օրերում քարտուղարուհու աշխատանքը  ոչ միայն աշխատանք է, այլ նաև շեֆին սատարելու և շեֆի առօրյան ուզածի պես կազմակերպելու սուրբ պարտականության պես մի բան: Կոտայքի մարզի մի քանի հաստատությունների  տնօրենների, մասնավորապես, ջրմուղ կոյուղու պետի հետ կապվելու համար պետք է ամենաքիչը 1-2 էտապի միջով անցնել:

Saturday, May 21, 2011

Քողարկված դրամահավաք. "Սերունդ", սերունդների համար

Այն մասին, որ հանրակրթական դպրոցներում դրամահավաքը խստիվ արգելվում է, գիտեն դպրոցների տնօրենները, ուսուցիչները, ծնողներն ու աշակերտները: Նույնիսկ գիտեն, որ ԿԳ նախարարի հրամանով է արգելվում դրամահավաքը և խստագույնս զգուշացված է խուսափել դրամահավաքի կազմակերպումից: 

Օրինակ, հանրակրթական դպրոցներում մոդայիկ էր թերթերի ու ասմագրերի պարտադիր վաճառքը ուսուցիչներին ու աշակերտներին: Նույնիսկ այն դասարանում, որտեղ աշակերտները թերանում կամ խուսափում էին տվյալ թերթի համար վճարել, տնօրենի դրվածքը խիստ էր, պետք է ուսուցիչը ցանկացած գնով հավաքեր գումարը, եթե ոչ` աշխատավարձից վճարել տվյալ գումարը: 

Այսպես ասենք, դրամահավաքը չդադարեց, բայց քողարկվեց: Ամեն ինչ արվում էր հնարավորինս փակ ու կազմակերպված ձևով, ուսուցիչներին խորհուրդ էր տրվել չբարձրաձայնել այսպես ասած ներսի միջոցառումների մասին դրսում: Ու սկսվեց… դպրոցի անձնակազմը պետք է ձեռք բերի թատրոնի և համերգի տոմսեր, որն ասենք արժե 4000 դրամ, որը  40 000 դրամ աշխատավարձ ստացող ուսուցչի համար մեծ ճոխություն կլինի, եթե հաշվի առնենք, որ ուսուցիչը դեռ ամսական պարտադիր անդամավճար է տալիս ՀՀԿ-ին` անկախ նրանից` ՀՀԿ անդամ է, թե ոչ, շաբաթաթերթ է գնում, դպրոցի տարրական կարիքները հոգալու համար պարտադիր 500 դրամներ և այլն: 

Հիմա էլ այս քողարկված դրամահավաքների շարքը Սերունդ-ը համալրեց: Սերունդ շաբաթաթերթ, որը պարտադիր պետք է գնեն դպրոցների ուսուցիչներն ու աշակերտները: Փաստորեն տացվում է, որ նախարարի  հրամանը հարգվում է, բայց չի կիրառվում, քանի որ Արմեն Աշոտյանը իր հրամանով չի արգելել տպագիր մամուլի կամ տոմսերի պարտադիր վաճառքը:

Sunday, May 8, 2011

ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՉԿԱ ՈՒ ՉԿԱ....

Չգիտեմ սպառողների իրավունքները պաշտպանող հասարակական կազմակերպությունները որ իրավունքներն են պաշտպանում, արդյոք տեղյակ են նրանք ինչ է կատարվում սրճարաններում:

Երևանի "Բալկոն" գարեջրատուն-սրճարանի մասին է խոսքը, Ամիրյան փողոցի վրա է գտնվում: Անորակ գարեջուր, ու երբ բողոքում ես, ասում են հաշվի կառնենք, մեզնից չի: Հետո երբ բողոքի ու առաջարկությունների գիրքն ես ուզում, ժպտում են, ասում են ` կբերենք... ու այդպես էլ չբերեցին այդ գիրքը: Հա, քիչ մնայի մոռանամ. ընկերներիցս մեկը հավանեց եփած խեցգետինը:

Բայց վերջում պարզվեց, որ պատվիրել ենք ըստ մենյուի` 350 դրամանոց խեցգետին, բայց հաշիվը փակելուց մեկ խեցգետնի արժեքը 750 դրամ էր: Ինչ արած, սա է մեր իրականությունը, գարեջուր, 6 հատ խեցգետին ու ....հաշիվը 8700 դրամ: ՀԴՄ կտրոն տրվեց, բայց  "թեյավճար"  /չայեվոյ/ չթողեցինք: Հաստատ չէր հասնում... Մտածել է պետք, պարոնայք...

Արմեն Դավթյան, Երևան-Կապան

Saturday, May 7, 2011

Պետական փողերով`պետության դեմ...

Հեռուստաեթերից մինչև հեռուստադիտողի գիտակցություն  ընկած ճանապարհը կարող է սկսվել 0.5 մետրից ու ձգվել մինչև տվյալ հեռուստադիտողի հյուրասրահի մեծության վերջին սանտիմետրը:

Չսկսենք քննարկել հեռուստադիտողի հնարավորությունների իրական սահմանը,քանզի հարցը դրա հետ ընդհանրապես կապ չունի:

Կուզենայի հասարակության ուշադրությունը սևեռել մի հարցի վրա` կամ ավելի շուտ  Հ1-ի եթերում թևերը լայն բացած "Հրեշտակների դպրոց" սերիալի վրա: Դպրոցի մասին ներկայացվող այս պատկերը պարզապես խեղաթյուրում է հասարակական գիտակցությունը: Էլ չեմ ասում երեխաների կողմից անմիջապես սեփականաշներվող արտահայտությունները, որոնք  թևավոր արտահայտությունների կարգավիճակ ստանալով մտնում են դպրոց ու տուն:

Լավ "Ես գեղում մի խելքը գլխին կարգին շոֆեր չկա?" կասեր մեր սերնդի սիրելի Նաջարյանը: Ինչու ոչ-ոք չի հարցնում մեր հեռուստաեթերի տիրակալներին` այ Ախպեր` Դուք ես պետության փողերով քանդում եք պետության տունը: Թե դա ոչ-ոքի արդեն չի հետաքրքրում:

Կա մի հայտնի իմաստություն` համաձայն որի երկրի թագավորը,զորականը,հոգևորականը և ուսուցիչը իրավունք չունի քնելու:Դպրոցը դա այն սրբազան տարածքն է որտեղ պետք է կրթվի և ձևավորվի այս պետության վաղվա տերը,եթե մենք այսօր հասարակական գիտակցության մեջ լիովին արժեզրկում ենք  դպրոցը "շուկայական այս և նման ֆիլմերով", ինչ ակնկալիքով ենք վաղը ՄԱՐԴ փնտրելու մեր մեջ...

http://vorskan.blogspot.com