This is default featured slide 1 title
Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.
This is default featured slide 2 title
Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.
This is default featured slide 3 title
Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.
This is default featured slide 4 title
Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.
This is default featured slide 5 title
Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.
Tuesday, June 14, 2011
Գնդապետը պատգամավո՞ր
Monday, April 25, 2011
ԱՄՆ-ից պահանջում են արդար արձագանք, բայց ոչ երկիմաստ հիշատակումներ
Ցույցի ժամանակ ընթերցվեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յուվանովիչին ուղղված նամակը։ «Դուք, հարգարժան դեսպան քաջատեղյակ եք, որ երկու տասնյակից ավելի երկրներ արդեն ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Սակայն աշխարհին <<խաղի կանոններ>> թելադրող Ձեր գերհզոր դեմոկրատական հռչակված երկիրը մինչև այսօր չկա այդ ցուցակում: Սովորական է դարձել, որ Ձեր քաղաքական առաջնորդների համարձակությունը`մարդկության դեմ գործած ամենածանր և զազրելի հանցանքի դատապարտման հարցում, սահմանափակվում է նրանց նախընտրական գործընթացների ծրագրերում արված երկիմաստ հիշատակումների մատուցմամբ»,-գրված է նամակում: Ցեղասպանության 95-րդ տարելիցի առթիվ «Դավիթբեկյան ուխտեր» ՀԿ-ն Սյունիքում 50 հազար ստորագրություն էր հավաքել էլի նամակով դիմել ԱՄՆ դեսպանատանը։ Այն մինչև օրս անպատախան է մնացել։ Դեսպանատան աշխատակիցները խոստացան նամակը հանձնել Մարի Յովանովիչին։ ՀԿ նախագաh Ռուդոլֆ Սարգսյանի խոսքով, այս անգամ նրանք լռությունը չեն հանդուրժի։ «Մեկ ամիս հետո կգանք այստեղ ավելի շատ մարդկանցով»,-ասաց Ռ. Սարգսյանը։
Friday, April 15, 2011
Անցած էտա՞պ. նախարարի հերքումն ու առկա իրականությունը
Կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը Վրաստան կատարած այցի վերաբերյալ մամուլին տված հարցազրույցում հերքել էր Գեղարքունիքի և Լոռու մարզերում ուսուցիչներին Հանրապետական կուսակցությանն անդամակցելու պարտադրանքի վերաբերյալ տեղեկատվությունը: Նրա հավաստմամբ, բռնի կուսակցականությունը վաղուց անցած էտապ է դարձել Հայաստանի քաղաքական կյանքի համար: “Անձին բռնի անդամագրելը դեռևս երաշխիք չէ, որ ընտրություններում նա ձայնը կտա այդ կուսակցությանը”,- նկատել էր նախարարը` ասելով նաև, որ 90-ականներից հետո մեր երկրում նման բան չի կատարվում: Մինչդեռ այսօր Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքի մի շարք բնակիչներից տեղեկացանք, որ ապրիլի 5-ին գյուղի մշակույթի պալատում նորագիր հանրապետականների կուսակցական տոմսերի բաժանում է տեղի ունեցել: Մինչ այդ, նրանց տեղեկացմամբ, Գեղհովիտի թիվ 1, թիվ 2 և Լեռնակերտի (լեռնային այս բնակավայրը ևս Գեղհովիտ համայնքի կազմում է ընդգրկված) միջնակարգ դպրոցներում “կուսակցական գզիրների կողմից բացատրական աշխատանքներ են տարվել”: Գեղհովիտի թիվ 1 հանրակրթարանում, մասնավորապես, տնօրենն ասել է, թե ում անունը գրված է, պետք է պարտադիր մասնակցի արարողությանը, քանի որ “մարզպետարանից մարդիկ են գալու”: Նորագիր հանրապետականների մեջ հիմնականում եղել են ուսուցիչներ, դպրոցների տարեց հավաքարարներ, պահակներ ու գյուղապետարանի աշխատակիցներ: Արդեն մշակույթի պալատում, ըստ բնակիչներից մեկի , անդամատոմսերը հանձնող ՀՀԿ-ական փոխմարզպետ Ա. Ղուկասյանը նորագիրներին ասել է, որ եթե իրենց մեջ կան մարդիկ, որոնք չեն ուզում անդամակցել իրենց կուսակցությանը, թող բացահայտ հրաժարվեն, իրենք շատ նորմալ, ժպիտով կընդունեն, թող հետո թերթերին չասեն, որ այդ որոշումն իրենց պարտադրվել է: “Բայց դե, պարտադրանքը մինչ այդ էր եղել, ով կուզենար զրկվել աշխատանքից”,- ասում է կուսակցական տոմս ստացած 60-ն անց գեղհովիտցի կինը և ավելացնում, որ իրենց անդամագրելը դեռևս չի նշանակում, որ ընտրություններում իր քվեն տալու է ՀՀԿ-ին: Իսկ և իսկ նախարարի խոսքերն են… “Այս կերպ կարծես ստիպում են, որ նույնիսկ տատանվող մարդը իր քվեն տա այլ կուսակցության, ու էդպես էլ անելու եմ…”,- ասում է տարեց կինը: |
Wednesday, March 30, 2011
ԹԵԿՈՒԶ ՊՈԼԻ ՓԵՏ ԼԻՆԻ ԿԱՄ ՊԱՐՏԱԴԻՐ ՀՀԿ-ԱՑՈՒՄ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ
Ըստ նրանց, որոշ դպրոցների տնօրեններ կանչում են ուսուցիչներին` “հերթով հրավիրելով պարտադիր քարոզչական զրույցի”: Մանկավարժների պատմելով, տնօրեններն ասում են, որ իրենց հրահանգված է կոլեկտիվի իշխանամետությունն արտահայտել ՀՀԿ-ի շարքերի համալրմամբ: “Բանը եթե միայն խնդրելը կամ առաջարկելը լիներ, դեռ ոչինչ, տանելի կլիներ, բայց երբ նաև սպառնում են, թե եթե դառնաս հանրապետական, քեզ համար լավ կլինի,իսկ եթե ոչ` հակառակը, էլ ու՞ր է մնում մանկավարժի հանդեպ հարգանքը”, ասաց նրանցից մեկը` այդ հարցադրումը բնորոշելով որպես շանտաժ և տեղեկացնելով, որ նման պահանջ-առաջարկ են ստացել նաև դպրոցներում աշխատող տարեց հավաքարարուհիները… Արշակ Սադոյանի ականջը կանչի. Ո՞վ կմտածեր, որ “Թեկուզ պոլի փետ լինի, միայն թե ՀՀՇ-ական լինի” արտահայտությունը ոչ միայն մեր երկրում տվյալ քաղաքական իրավիճակը բնորոշող թևավոր խոսք կդառնա,այլև իրար հաջորդող իշխանությունների համար կարգախոս-ուղեգծի կվերածվի: ՎՐՈՒՅՐ ՄԱԼԽԱՍՅԱՆ Գեղարքունիքի մարզ Հրապարակված է այստեղ` http://www.lragir.am/armsrc/pubcorr45850.html |
Wednesday, March 16, 2011
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՀԻՇԵԼ Է
Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հրամանով ԵԿՄ Գեղարքունիքի մարզային խորհրդի նախագահ է նշանակվել Մարտունու քաղաքապետ Բագրատ Հարությունյանը: Այս մասին հայտարարվեց օրերս Մարտունի քաղաքում կազմակերպության վարչության անդամների և տարածքային բաժանմունքների նախագահների մասնակցությամբ կայացած ԵԿՄ մարզխորհրդի նիստում:
Ի դեպ, Բ. Հարությունյանը 2006, 2007 թվականներին ղեկավարել է ԵԿՄ Մարտունու տարածքային բաժանմունքը, որը 2007թ.-ին նրա գլխավորությամբ հայտարարեց ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ին ու մեծամասնական ընտրակարգով էլ հանրապետական Հակոբ Հակոբյանին սատարելու մասին: Իսկ 2008-ի նախագահական ընտրությունների նախընտրական ժամանակահատվածում, լինելով ՀՀԿ շտաբի պետ, քաղաքապետը հրաժարվել էր ԵԿՄ ՏԲ-ի ղեկավարի պարտականություններից, ինչը թերևս պայմանավորված էր ԵԿՄ անդամների մեծ մասի ու նրա ղեկավարի ՀԱԿ-ին սատարելու մասին շրջանառվող լուրերով, սակայն ինքը` Բ. Հարությունյանն, իր քայլը այն ժամանակ հիմնավորել էր ԵԿՄ-ի ապաքաղաքական կառույց լինելու հանգամանքով, ինչը թերևս մոռացության էր մատնվել 2007-ի ԱԺ ընտրությունների նախաշեմին...
ՎՐՈՒՅՐ ՄԱԼԽԱՍՅԱՆ
Մարտունի















