This is default featured slide 1 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 2 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 3 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 4 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 5 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

Showing posts with label Լուրեր. Show all posts
Showing posts with label Լուրեր. Show all posts

Monday, July 4, 2011

Արարատում արշալույսները խաղաղվեցին

Ընտրակեղծի՞ք, թե՞ ոչնչից մեծ աղմուկ….
Արարատի քաղաքապետի թեկնածու, անկուսակցական Հակոբ Թովմասյանը քվեարկության ավարտից մոտ 30 րոպե առաջ ահազանգեց, որ 18/04 տեղամասում իբրեւ ընտրակեղծիք է գրանցվել: Ըստ Հակոբ Թովմասյանի, Գարիկ Հովսեփյանը եկել է քվեարկության, բայց նրա տեղը ստորագրված ու քվեարկված է եղել: Սակայն հանձնաժողովի անդամները նշեցին, որ տվյալ ընտրողի մայրն է սխալվել ու ստորագրել որդու տեղը: Ըստ ԸՕ-ի` լրագրողներին չի թույլատրվում լուսանկարել ընտրացուցակները: Նման իրավունք ունեն միայն թեկնածուները կամ նրանց վստահված անձինք, այն էլ ոչ թե լուսանկարել, այլ քաղվածք անել ընտրացուցակներից: Հ. Թովմասյանը նշեց, որ ինքը պատրաստվում է դիմել ՀՀ ԿԸՀ-ին ու գլխավոր դատախազությանը: Ի պատասխան մեր հարցմանը` հանդիպելու այդ ընտրողին` Հ. Թովմասյանը ասաց, որ «Գարիկ Հովսեփյանը վախենում է վերադառնալ ընտրատեղամաս», իսկ թե ինչու` նա չպարզաբանեց: Ամեն դեպքում, մեզ հաջողվեց Արարատի թաղամասերից մեկում հանդիպել Գարիկ Հովսեփյանին: 27-ամյա երիտասարդը չթաքցրեց, որ չի քվեարկել գործող քաղաքապետի օգտին: Ինչ վերաբերում է միջադեպին, ապա, ըստ Գ. Հովսեփյանի, ինքը պատահաբար Հ. Թովմասյանին որպես հարևան`պատմեց, որ մայրը սխալմամբ ստորագրել էր իր տեղը: Գ. Հովսեփյանի պատմելով, այս խոսքերից հետո, թեկնածուն` Հ. Թովմասյանը միանգամից «իրեն տարավ նախընտրական շտաբ, սկսեց զանգահարել ամեն տեղ` հայտարարելով, որ ընտրակեղծիք է եղել: «Սա ընտրակեղծիք չի, ես չեմ բողոքում, ես քվեարկել եմ իմ ուզած մարդուն, եւ ոչ մեկը ինձ չի ճնշել ու ոչինչ չի ասել»,-ասաց նա:
Ավարտ
Բացի Արարատից ընտրություն էր նաև Արտաշատում: Այստեղ հաղթել է ընտրություններում գործող քաղաքապետ,  ՀՀԿ անդամ Գագիկ Մուրադյանը 6931 կողմ ձայնով վերընտրվել է: Նրա մրցակից Քաջո Գրիգորյանը ստացել է 268 ձայն: Քվեարկությանը մասնակցել` 7346 մարդ, անվավեր է ճանաչվել 146 քվեաթերթիկ: Արարատի քաղաքային համայնքում նույնպես քաղաքապետի ընտրություններ էին: Գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Աբրահամ Բաբայանը ստացել է 5259 քվե: Նրա մրցակից Հակոբ Թովմասյանը 230 ձայն է ստացել, իսկ 205 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Վերջինիս մեզ հետ ունեցած զրույցում կասկածի տակ դրեց մասնակիցների թիվը: “Արարատում այդքան մարդ չկա, ոնց են քվեարկել: Մի քիչ անհավանական է”,-ասաց թեկնածուն: Նկատենք, որ հուլիսի 3-ին Արարատի ընտրողները մինչեւ երեկո ակտիվ չէին: Նրանց մոտ ակտիվություն նկատվեց երեկոյան ժամերին, 17-ից 20-ը: Սա, ըստ Արարատի 18/03 ՏԸՀ-ի նախագահ Գագիկ Վարդանյանի բնական էր:  «Մեր քաղաքում դա ավանդույթ է կարծես, հովը ընկնում է, շարժը սկսվում է»,-ասում էր նա:
Չի  շնորհավորի
Հակոբ Թովմասյանը հայտարարեց, որ ինքը  չի շնորհավորելու ընտրված քաղաքապետին,  քանի որ Աբրահամ Բաբայանը լեգետիմ չէ: Ըստ Հ. Թովմասյանի, ինքը ամեն ինչ կասի առաջիկայում կայանալիք մամուլի ասուլիսում: Վերընտրված քաղաքապետի խոսքով, ոչ մի ընտրողի հետևից չեն գնացել: “Հավատացե'ք, ոչ մի մեքենա որևէ ընտրողի հետևից չի գնացել, ոչ մի ձայնի համար գումար չի բաժանվել, ընտրություններն ինձ շատ բան ապացուցեցին և ոչ միայն ինձ... Ես այնքան հպարտ եմ, ես իրենց ցավը տանեմ, խոնարհվում եմ իմ համաքաղաքացիների, իմ ընտրողների առջև”,- ասաց Աբրահամ Բաբայանը: 
ԱՐՄԵՆ ԴԱՎԹՅԱՆ

Saturday, July 2, 2011

Հերթական զոհը բանակում

Կապանում տեղակայված  ՀՀ ՊՆ N զորամասի հարակից անտառում հունիսի 29-ին, ժամը 13:15-ին հայտնաբերվել էր պարտադիր ժամկետային զինծառայող Տիգրան Համբարձումյանի դիակը: Նա բանակ էր զորակոչվել Մասիսի Նորաբաց գյուղից: Տիգրանը 5-6 ամսից պիտի զորացրվեր: Գյուղացիները մեր թղթակցին պատմել են, որ Տիգրանը զորամասից դուրս, ծառայակիցների հետ զինավարժությունների է եղել: Նախնական վարկածով, նա ինքնասպանություն է գործել: Դեպքի  վայրում հայտնաբերվել է ածելի, իսկ դիակի զննությամբ` ձախ ձեռքի արմնկափոսի շրջանում լայնակի  վերք` հարթ եզրերով: Զինվորը լքել էր զորամասի տարածքը: Նրա ծնողները նշում են, որ մինչ այդ նա կոնֆլիկտ է ունեցել հրամանատարական կազմի հետ, որի պատճառներն առայժմ հայտնի չեն: Նրանք համոզված են, որ իրենց որդին ինքնասպանություն գործել չէր կարող: Դեպքի առիթով ՀՀ  Քր. Օր. 110 հոդվածի առաջին  մասի/ինքնասպանության հասցնել/ հատկանիշներով քրեական գործ է հարուցվել:

Friday, July 1, 2011

Կապանի դաշնակցական քաղաքապետը բարկացել է

Նկարում` Գագիկ Ղահրամանյանն ու Արտուր Աթայանը
Կապանի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ ճարտարապետության բաժնի պետ Վիլեն Բադալյանի հրաժարականին օրերս հաջորդեց փոխքաղաքապետ Գագիկ Ղահրամանյանի հրաժարականը:  
 
Սա արդեն նշանակում է, որ հանրապետության միակ դաշնակցական Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանի թիմում պառակտում է սկսվել:  
 
Գ. Ղահրամանյանը քաղաքապետի մտերիմ ու կուսակացական ընկերն է եղել, եւ նախընտրական շրջանում ամեն ինչ արել է թեկնածուի ընտրվելու համար: Նախկին փոխքաղաքապետը հրաժարականը բացատրում է ներկուսակցական խնդիրներով ու պատրաստվում է զբաղվել կուսակացական գործերով: Իսկ Կապանում տարածված լուրերի համաձայն, Վիլեն Բադալյանն ու Գագիկ Ղահրամանյանը հողհատկացման ոլորոտում « մութ գործարքներ են արել», ինչը բարկացրել է Կապանի քաղաքապետին: Վերջինիս որոշմամբ փոխքաղաքապետ է նշանակվել կոմունալ տնտեսության արդեն նախկին պետ, ՀՅԴ անդամ Վարդան Գևորգյանը:


Saturday, June 25, 2011

Ո՞Վ Է ԾԵԾԵԼ ԵՎ ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ


Հունիսի 23-ին Էջմիածնում անհայտ անձանց կողմից ծեծի էր ենթարկվել 21-ամյա Վարդան Սախկալյանը: Ըստ պաշտոնական տվյալների, ծեծկռտուքը լուրջ չի եղել, պարզապես իրար քաշքշել են, եւ տուժողը հիվանդանոց չի դիմել: Սակայն Վարդանի հարազատները մեզ պատմեցին, որ հարձակվողները 2 հոգի են եղել: Անծանոթները «Վարդան» են կանչել, եւ երբ նա շրջվել է՝ միանգամից խփել են: «Հիվանդանոց չենք տարել, որովհետեւ նրա մայրն էլ բժիշկ է, եւ տանը հսկողության տակ է, մարմնական վնասվածքները թեթեւ են»,- նշեցին զրուցակիցներս: Թե ովքեր են ծեծողները՝ Սախկալյանները չգիտեն: Վարդանը նրանց չի ճանաչել: Միջադեպը տեղի է ունեցել Էջմիածնի հանրակացարանում: 

Տարիներ առաջ, կառավարության որոշման համաձայն, հանրակացարանի մասնաշենքը նվիրատվության հիմունքներով հատկացվել է այնտեղ ապրող անապահով բնակիչներին` անհատույց սեփականության իրավունքով: Երրորդ կարգի վթարային շենքի նորոգումը պետք է կատարվեր պետության հաշվին, սակայն Էջմիածնի  քաղաքապետարանը պատճառաբանել է, թե բավարար գումար չունի: Նորոգման աշխատանքները ֆինանսավորել է գործարար Էդվարդ Սախկալյանը: Վարդանը, որն Էդվարդի որդին է, հետեւել է շինաշխատանքներին եւ հերթական անգամ հանրակացարան է գնացել՝ տեսնելու գործերի վիճակը: Այդ ժամանակ էլ ծեծի է ենթարկվել:

Ոստիկանությունը նախաքննություն է վարում, եւ տուժող կողմը համոզված է, որ մեղավորներին կգտնեն, սակայն առայժմ հրաժարվում են կոնկրետ անուններ նշել: Շրջանառվող լուրերի համաձայն, ծեծողները եղել են գեներալ Մանվել Գրիգորյանի մարդիկ: Ծեծողներից մեկին՝ «Մաչան» մականունով երիտասարդին, վեճից հետո տեսել են գեներալի փոքր որդու մեքենայում: Չնայած ասում են, որ վեճի առարկան հենց հանրակացարանի նորոգումն է, ինչը գեներալ Մանվելի որդուն՝ Էջմիածնի քաղաքապետին, դուր չի եկել, սակայն այնքան էլ պարզ չէ, թե ինչ են ուզում մանվելականները, որոնք, մեր աղբյուրների պատմելով, կրկին ամրացել են ու հաղթահարել 2008-ի նախագահական ընտրություններից հետո վրա հասած դժվարությունները (Տեր-Պետրոսյանին պաշտպանելու համար գեներալին հեռացրին պաշտպանության փոխնախարարի պաշտոնից):

Նախօրեի ծեծկռտուքի մեկ այլ վարկած էլ է շրջանառվում՝ կենցաղայինը: Մոտ մեկ տարի առաջ Մաչանի ընկերը սիրահարվել էր Վարդանի քրոջը, սակայն եղբոր սրտով չէր փեսացուն: Ասում են՝ հնարավոր է նաեւ հին վրեժն արթնացած լինի, ինչը, սակայն, վաղեմության ժամկետը կորցրել է: Էդիկ Սախկալյանի դուստրն արդեն մի քանի ամիս է՝ ամուսնացած է: Չի բացառվում նաեւ, որ վիճաբանության պատճառը նախընտրական կրքերը լինեն:

Tuesday, June 21, 2011

Սպասում են արդյունքներին. աղջիկներին վտանգ չի սպառնում

Օրերս անդրադարձել էինք Աշտարակում 4-ամյա աղջնակի դեմ կատարված սեռական ոտնձգությանը՝ նշելով, որ ապացույցների բավարար չլինելու պատճառով քրեական գործ չի հարուցվել: Սակայն մեր հրապարակումից հետո ոստիկանությունը պաշտոնապես հայտարարեց, որ մայիսի 31-ին Աշտարակի ոստիկանություն է դիմել քաղաքացի Լուսինե Հ.-ն եւ հայտնել, որ իր անչափահաս դստեր նկատմամբ սեռական բնույթի գործողություններ են կատարել: 

Կինը տվյալ արարքի մեջ մեղադրել է 54-ամյա Ռուբիկ Պ.-ին: Հունիսի 1-ին հարուցվել է քրեական գործ քրօր. 139 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (մինչեւ 14 տարեկան անձի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կիրառելը): Կասկածյալն ազատության մեջ է, ու խափանման միջոց չի ընտրվել: Նախաքննական մարմինը սպասում է դատակենսաբանական ու դատահոգեբանական փորձաքննությունների արդյունքներին, որի համար, ըստ մասնագետների, կոնկրետ ժամկետ սահմանված չէ, սակայն պատասխանները պետք է տրվեն ողջամիտ ժամկետներում: 

ՀՀ դատական բժշկության հանրապետական գիտագործնական կենտրոնի տնօրեն, գլխավոր դատաբժիշկ Շոթա Վարդանյանը լրատվամիջոցներին տեղեկացրել էր, որ աղջկա հետ սեռական հարաբերություն չի եղել: «Երեխայի սեռական օրգանները չեն վնասվել, եթե 50 տարեկան մարդը 4 տարեկան երեխայի հետ հարաբերություն ունենա, երեխան այնպիսի կոպիտ կոտրվածքներ կստանա, որ վիրաբուժական միջամտության կարիք կլինի»,- ասել էր նա:Ըստ գլխավոր դատաբժշկի՝ «հնարավոր է ոչ թե սեռական հարաբերություն, այլ ուրիշ բան է եղել»: 

Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածում թեեւ հստակ նշված չէ, թե որն է «ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելը», սակայն մանկահասակին համբուրելը, սիրելը, շոյելը այդ գործողությունների շարքին են պատկանում:Ինչ վերաբերում է Գորիսում կատարված դեպքին, որ 14-ամյա աղջիկը հղիացել է, եւ պտղի հայրը նրա սեփական հայրն է, ապա այս գործով եւս սպասում են փորձաքննության արդյունքներին: Հիշեցնենք, որ աղջկա հղիությունը մոտ մեկ շաբաթ առաջ ընդհատվել է: Աղջիկն այժմ ՀՕՖ-ի կենտրոնում է:

Պատասխանատուների խոսքով, նա դեռեւս սթրեսի մեջ է ու չի շփվում ոչ մեկի հետ: Նրանք նաեւ հերքեցին լրատվամիջոցներից մի քանիսում տպագրվածը, թե աղջիկը հայտարարել է, որ հորից չի հղիացել: «Նման հայտարարություն չի արվել, ու կարծում ենք, դա քննչական մարմինների գործառույթն է»,-ասացին ՀՕՖ-ուհիները:

Արմեն Դավթյան

Friday, June 17, 2011

Վերջին անգամ հին ընտրական օրենսգրքով


Չնայած ՀՀ նախագահն արդեն իսկ ստորագրել է «ՀՀ ընտրական օրենսգիրքը», սակայն  Սյունիքի մարզի գյուղական համայնքներում հունիսի 19-ին կայանալիք  ՏԻՄ ընտրությունները անց կկացվեն գործող ԸՕ-ով: Թիվ 38 ընտրատարածքի 2 գյուղական համայնքներում կայանալիք  գյուղապետի ընտրություններում մրցակցություն չկա: 

Աղվանիում եւ Ուժանիսում առաջադրվել են գործող գյուղապետերը, ՀՀԿ-ականներ Աշոտ Սուքիասյանն ու Էդիկ Բեգլարյանը: Իսկ ահա թիվ 37 ընտրատարածքի Նորավանի համայնքի ավագանու ընտրություններում մրցակցություն է: Հինգ տեղի համար առաջադրվել է 6 թեկնածու, որից 3-ը` ԲՀԿ անդամներ են, 3-ը անկուսակցականներ: Ավագանու 6 թեկնածուներն էլ արական սեռի ներկայացուցիչներ են:

Արմեն Դավթյան, 
Կապան

Tuesday, June 14, 2011

Գնդապետը պատգամավո՞ր


Oրեր առաջ, մամուլում եղան հրապարակումներ, որ թիվ 37 ընտրատարածքում 2012թ-ի Աժ ընտրություններում մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Այս ընտրատարածքը ընդգրկում է Գորիսի ու Սիսիանի տարածաշրջանները ու ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀ նախագահի եղբայրը՝ Ալեքսանդր /Սաշիկ/ Սարգսյանը: Սակայն Սյունիքի մարզպետը հերքեց տարածված խոսակցությունը՝ ասելով, որ մտադիր չէ առաջադրվել: Նույն ընտրատարածքում առաջադրվելու է նախկին զինվորական, մասնագիտությամբ պատմաբան, ծնունդով սիսիանցի Վոլոդյա Հովհաննիսյանը: Գնդապետ Հովհաննիսյանը հայտնի է իր ըմբոստ հայտարարություններով, լինելով բանակային կորպուսներից մեկի փոխհրամանատարը, նա 2006-ին մի առիթով ասել էր. «Վազգենը կռվում էր հայրենիքի, ոչ թե փափկասուն Արմենչիկների համար»: Դրանից անմիջապես հետո Վ. Հովհաննիսյանի պաշտոնն իջեցվել է, բայց նա շարունակել է աշխատանքը ՊՆ-ում, հետագայում ոստիկանությունում՝ ներքին զորքերի հրամանատարի տեղակալի պաշտոնում, որտեղից մի քանի ամիս առաջ պաշտոնանկ է արվել եւ անցել կադրերի տրամադրության տակ:



Արմեն Դավթյան, Կապան


Wednesday, June 8, 2011

ՀՈԳՍԱՇԱՏ ՀԱՑԱՌԱՏ \ՏԵՍԱՆՅՈՒԹ\


Բնակիչների  դիմումները առարկայական պատասխանի չեն արժանացել, հուսահատ հացառատցիները պատրաստվում են <<անկախանալ>>.


Գարնանային անձրևները Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչների առանց այդ էլ մեծաթիվ հոգսերին ավելացնում են ևս մեկը. այստեղով անցնող Գավառագետի վարարումը  մարդկանց նկուղներն ու հողամասերը ջրասույզ է անում:  

Monday, June 6, 2011

ՀՐԱԶԴԱՆԻ ԲԺԻՇԿ ՌԻՄԱ ՓԻԼԻՊՈՍՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ


Հրազդանի բժշկական կենտրոնի ծննդատան մանկաբարձական բաժանմունքի բժիշկ Ռիմա Փիլիպոսյանը ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է Մխիթար Հերացու անվան մեդալով:

Ռիմա Փիլիպոսյանը 1979թ-ից աշխատել է Հրազդանի ծննդատանը` իր նպաստը բերելով նորածինների կյանքի և բարեկեցության համար.
«Այս պարգևին նա արժանի էր»,- համոզված են նրա գործընկերները:

Ինքը` 63 ամյա բժշկուհին, կարծում է, որ իր աշխատանքը բոլորինն է, և այդ պարգևը իր ամբողջ կոլեկտիվի վաստակն է. «Ինձ համար անակնկալ էր արժանանալ այդ մրցանակին, ուրախ եմ, որ գնահատվեց տարիների իմ վաստակը: Ես միշտ մտածում եմ, որ բժշկի աշխատանքը զինվորականի աշխատանքին է նման, միշտ քո դիրքերում պետք է գտնվես և երբեք չլքես այն, հակառակ դեպքում կտուժեն երեխաները»:

Ինգա Հայրիյան
Հրազդան