This is default featured slide 1 title
Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.
This is default featured slide 2 title
Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.
This is default featured slide 3 title
Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.
This is default featured slide 4 title
Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.
This is default featured slide 5 title
Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.
Friday, March 9, 2012
Tuesday, January 10, 2012
10 երեխա, կիսաքանդ սենյակում
Հունանը փոքր-ինչ կաշկանդվում է, պայմանների մասին համեստորեն արտահայտվում, բայց հարևանուհին՝ Քնքուշ Մարգարյանը, բարկացած է ու բազմազավակ ընտանիքի համար անհանգստանում է, ասում է մի գրամ ալյուր չունեն, երեխաները երեք օր շարունակ սոված են մնացել ու ոչ մեկի օգնության հարցով չեն դիմել: Մի անգամ Հունանը վարչապետին է նամակով դիմել, վարչապետն էլ դիմումը մարզպետարան է ուղարկել, մազպետարանն էլ գյուղապետին դիմել ու փոքրիկ դրամական օգնություն հատկացրել:
Մխիթարյանի 13 անդամից բաղկացած ընտանիքի ապրուստի միակ միջոցը 80 հազար դրամ նպաստն է, ամռան ամիսներին էլ ամուսինները երբեմն օրավարձով աշխատանք են գտնում: Այս մեկ սենյակը, որտեղ բնակվում են, գյուղապետն է հատկացրել:
Անահիտ Դանիելյանն էլ մայրն է, ասում է քնում ենք ով որտեղ պատահի, ինչպես դասավորվի, քնում են, եփում, ուտում, լվացք անում, լողանում, ամեն ինչ մեկ տեղում ու մի փոքր անկյունում: Արդեն 4 տարի է Մրգաշատի նախկին հիվանդանոցի շենքում հատկացված մեկ սենյակում են ապրում, դրանից առաջ էլ սեփական տանիք չեն ունեցել, ծանոթ բարեկամի տներում են ժամանակավոր տեղավորվել, երբեմն էլ վարձով ապրել, հիմա տուն վարձելու հնարավորություն չունեն: Սեփական հողամաս էլ չունեն, որ գյուղատնտեսությամբ զբաղվեն, պաշտոնապես Մրգաշատում այս տարի են գրանցվել:
Wednesday, October 12, 2011
Գծատերերը նորից կռվում են
Հոկտեմբերի 11-ի երեկոյան անհամաձայնությունն այնքան թեժացավ, որ երկու կողմերն էլ Արմավիրի ավտոկայանում որոշեցին միմյանց դեմ դուրս գալ և թույլ չտալ մյուսի երթուղային տաքսու մեկնումը մայրաքաղաք: Անձնական ավտոմեքենաներով փակելով երթուղային տաքսիների ճանապարհը: Հենց այստեղ էլ կռիվը թեժանում է, և սկսվում քաշքշուկն ու ծեծկռտուքը:
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունից տեղեկանում ենք, որ հոկտեմբերի 11-ին ժամը 22-ի սահմաններում Իշխան Մարտինի Մելքոնյանը («Գալակտիկա Տրանս Սերվիս» ՍՊԸ վարորդ) ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն հաղորդում է տալիս այն մասին, որ նույն օրը ժամը 18-ի սահմաններում Արմավիր-Մեծամոր ճանապարհի 1-ին կմ –ին (ավտոկայանի տարածքում) վիճաբանության ժամանակ Բագրատ Քաջիկի Գևորգյանը ձեռքով հարվածել է դեմքին` պատճառելով ֆիզիկական ցավ: Մելքոնյանը հրաժարվել է դատաբժշկի ուղեգրից: Ձեռնարկվել են միջոցառումներ Բ. Գևորգյանին հայտնաբերելու ուղղությամբ, կատարվում է հետաքննություն:
Ավտոկայանի աշխատակիցները, չցանկանալով իրենց անունները նշել, պատմում են, որ Նովո – Շուշո հակամարտությունը ավտոկայանում սկսվել է այս տարվա մայիս ամսից: Ասում են պարբերաբար գալիս են իրար վրա գոռում, տրանսպորտի երթևեկության կարգը խանգարում , իբրև համաձայնության գալիս ու մի քանի օր հանդարտվում, հետո նորից ու նորից նույն պատմությունները: Վերջիններս պատմում են նաև, որ գծատերերն իրար մեղադրում են երթուղային տաքսիների չհայտարարագրված առկայության համար ևս, բացի այդ խախտվում է նաև երթուղային տաքսիների մեկնման ժամանակացույցը, ասում են վարորդները սպասում են մինչև երթուղայինը լիքը լինի, այնինչ կան հստակ ժամեր, ըստ որի անկախ մարդկանց քանակից երթուղային տաքսին պետք է դուրս գա ավտոկայանից և ուղևորվի դեպի Երևան:
Վեճն այս պահի դրությամբ հանդարտվել է, ոստիկանության Արմավիրի մազային վարչության աշխատակիցները հատուկ հսկողություն են սահմանել Արմավիրի ավտոկայանում, վերահսկողում են երթևեկությունը և հետևում , որպեսզի կուտակումներ չառաջանան :
Այս պահին ավտոկայանը ոչ թե դատարկ է, այլ կանոնակարգված, կատակում են երթուղայինների վարորդները:
Միջադեպի արդյունքում տաքսիներին դուրս են բերել ավտոկայանից, որոնք արդեն երկար տարիներ կայանում էին Արմավիրի ավտոկայանում: Գծատերերի վեճի արդյունքում պարզվել էր, որ տաքսիների կայանումն ավտոկայանի ներսում անօրինական է, ըստ այդմ ավտոկայանի տնօրենը և ոստիկանները վարորդներին դուրս էին հրավիրել ավտոկայանից: Ըստ տաքսու վարորդների, տաքսիները ավտոկայանում կայանելու համար ամսական գումար են վճարում ավտոկայանի տնօրենին , թե որքան՝ վարորդները չցանկացան հայտնել:
Friday, July 8, 2011
40 երեխա մեկնեցին, 50 մեծահասակ կմեկնեն
,, Առագաստ,, ճամբարի կազմակերպիչ Գայանե Շուշանյանը իր շնորհակալությունը հայտնեց Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանին համագործակցելու համար և վստահեցրեց , որ երեխաները կունենան բովանդակալից և հագեցված ծրագիր:
Արմավիրի փոխքաղաքապետ Մելիք Բաղդասարյանն էլ երեխաներին բարի ճանապարհ ու հետաքրքիր ժամանց ցանկացավ:
Այսօր Սևան մեկնեցին երեխաները, վաղը Արևմտյան Հայաստան կմեկնեն մեծահասակները: ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանի նախաձեռնությամբ էլ մարզի 50 մեծահասակ հնարավորություն է ստացել մեկնել պատմական Հայաստան: Հուլիսի 9-ին վաղ առավոտյան կսկսվի նրանց շրջագայությունը. Արևմտյան Հայաստանում նրանք կշրջեն 7 օր: Այսօր պատգամավորի հետ հանդիպեցին մեկնողները, քննարկեցին կազմակերպչական հարցեր:
Արևմտյան Հայաստանում մեծահասակների շրջագայություն ապահովելու համար ֆինանսական աջակցություն է ցուցաբերել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
Wednesday, July 6, 2011
Արարատյան դաշտի ծիրանը կորցրել է հմայքը
Արարտյան դաշտում սկսվել է ծիրանի մասսայական բերքահավաքը, ծիրանի բերքատվությունից գյուղացին գոհ էր, բայց մինչև կարկուտը, հիմա արդեն բերքի 10 տոկոսն է մնացել, մասսայական բերքահավաք արտահայտությունն էլ իմաստը կորցրել:Արմավիրի մարզի Հուշակերտ համայնքում ծիրանի բերքահավաք է ընթանում, որակը, քանակն ու գինն ասյ դեպքում կարևոր չէ, ինչ էլ լինի պետք է հավաքել, որ արագ կերպով ծառերը բուժել ու կարկուտից վնասված ճյուղերը վերականգնել, ասում են հուշակերտցիները և ավելացնում, որ այս պարագայում բերքը ետ բերելն անհնար է, իսկ հաջորդ տարի բերք ստանալու համար այգին վերականգելը պարտադիր: Հիմա անհրաժեշտ է պարարտացնել, բուժել ու ջրել: Ճիշտ է աշխատանքն ու ծախսը կրկնապատկվում է, բայց միակ ելքը դա է:
Արաքս համայնքում էլ նույն իրավիճակն է: Հենրիկ Սմբուլյանը 7000 քմ հողատարածք ունի, մշակում է դեղձի, ծիրանի, խաղողի այգի, այգիների մեջ ազատ տարածությունն էլ օգտագործում է բանջարաբոստանային կուլտուրաների մշակության համար:
Կարկուտն այստեղ էլ ոչինչ չի խնայել, Սմբուլյանի ամբողջ բերքն է վնասել: Սմբուլյանն ունի իր հաշվարկը , գիտի որքան ներդրում է կատարում այգում և որքան եկամուտ ակնկալում: Օրինակ ծիրանն այս տարի կարող էր վաճառել 300-600 դրամով, բայց հիմա արդեն քիչ ու անորակ ծիրանը 70 դրամով միայն գործարանն է մթերում:
Ինչպես Արաքսում, այնպես էլ Հուշակերտում կարկուտից հետո մարդիկ պետության կողմից օգնության հույս ունեին, այսպես ասած «վնասի փոխհատուցման» էին սպասում, հիմա օգնություն ստացել են, Սմբուլյանն ասում է, որ իրեն մի քիչ լոբու, մի քիչ վարունգի ու մի քիչ էլ գազարի սերմ են տվել: Վարունգը ցանել է, գազարն ասում է արարատյան դաշտում մշակության համար այնքան էլ հարմար կուլտուրա չէ, իսկ լոբին այնքան քիչ էր, որ տնկելն անիմաստ էր; Հուշակերտցիներն էլ նույն օգնությունն են ստացել, բայց ասում են, որ իրենք միայն ֆինանսական աջակցության էին սպասում: Հողի հարկի և ոռոգման ջրի վարձերի զիջման մասին էլ դեռ խոսք չկա, հանձնաժողովի ուսումնասիրության փուլում է, ինչ կորոշեն, գյուղացիները չգիտեն:
Փոխարենը Հենրիկ Սմբուլյանը գիտի, որ հույսն իր վրա պետք է դնի ու ստեղծված իրավիճակից դուրս գալու ելք գտնի: Սա լավագույ ելքը չէր, բայց տարբերակ էր. Սմբուլյանը երկրորդ անգամ լոլիկ ու սմբուկ է սածիլում, երրորդ անգամ վարունգի սերմը ցանում, ասում է ընտանիքը պահել է պետք:
Sunday, June 26, 2011
Արմավիրը 80 տարեկան է
Saturday, June 25, 2011
Ո՞Վ Է ԾԵԾԵԼ ԵՎ ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ
Տարիներ առաջ, կառավարության որոշման համաձայն, հանրակացարանի մասնաշենքը նվիրատվության հիմունքներով հատկացվել է այնտեղ ապրող անապահով բնակիչներին` անհատույց սեփականության իրավունքով: Երրորդ կարգի վթարային շենքի նորոգումը պետք է կատարվեր պետության հաշվին, սակայն Էջմիածնի քաղաքապետարանը պատճառաբանել է, թե բավարար գումար չունի: Նորոգման աշխատանքները ֆինանսավորել է գործարար Էդվարդ Սախկալյանը: Վարդանը, որն Էդվարդի որդին է, հետեւել է շինաշխատանքների
Ոստիկանությունը նախաքննություն է վարում, եւ տուժող կողմը համոզված է, որ մեղավորներին կգտնեն, սակայն առայժմ հրաժարվում են կոնկրետ անուններ նշել: Շրջանառվող լուրերի համաձայն, ծեծողները եղել են գեներալ Մանվել Գրիգորյանի մարդիկ: Ծեծողներից մեկին՝ «Մաչան» մականունով երիտասարդին, վեճից հետո տեսել են գեներալի փոքր որդու մեքենայում: Չնայած ասում են, որ վեճի առարկան հենց հանրակացարանի նորոգումն է, ինչը գեներալ Մանվելի որդուն՝ Էջմիածնի քաղաքապետին, դուր չի եկել, սակայն այնքան էլ պարզ չէ, թե ինչ են ուզում մանվելականները, որոնք, մեր աղբյուրների պատմելով, կրկին ամրացել են ու հաղթահարել 2008-ի նախագահական ընտրությունների
Նախօրեի ծեծկռտուքի մեկ այլ վարկած էլ է շրջանառվում՝ կենցաղայինը: Մոտ մեկ տարի առաջ Մաչանի ընկերը սիրահարվել էր Վարդանի քրոջը, սակայն եղբոր սրտով չէր փեսացուն: Ասում են՝ հնարավոր է նաեւ հին վրեժն արթնացած լինի, ինչը, սակայն, վաղեմության ժամկետը կորցրել է: Էդիկ Սախկալյանի դուստրն արդեն մի քանի ամիս է՝ ամուսնացած է: Չի բացառվում նաեւ, որ վիճաբանության պատճառը նախընտրական կրքերը լինեն:
Tuesday, June 21, 2011
Արմավիրի շտապ օգնության պատասխանը «բենզին չկա»
Աշխատանքային քննարկումը նոր ձևաչափ է, ասաց Արմավիրի մարզի դատախազ Հակոբ Ղարախանյանը և ներկաներին խնդրեց այն չշփոթել մամուլի ասուլիսի հետ: Քննարկմանը ներկա էին ԶԼՄ և ՀԿ ներկայացուցիչներ, մարզի դատախազներ և տեղակալներ, ոստիկանության Արմավիրի բաժնի պետը և քննիչներ:
Հակոբ Ղարախանյանը, անրադառնալով Արմավիրի բժկական կենտրոնում հայտնաբերված չարաշահումներին և հարուցված քրեական գործերին, նշեց, որ այն հարցերի պատասխանները, որոնք բաց կմնան հասարակության շրջանում, դրանք պայմանավորված կլինեն նախաքննության գաղտնիությամբ:
Հակոբ Ղարախանյանը սկսեց 2010 թ-ից: 2010թ-ի դեկտեմբերին Արմավիրի մարզի դատախազությունում հարուցվել էր քրեական գործ, Արմավիրի բժշկական կենտրոնի շտապ օգնության ծառայության աշխատակիցների կողմից հիվանդին օգնություն ցույց չտալու փաստի առթիվ: Պարզվել է, որ Արմավիրի բժշկական կենտրոնի շտապ օգնության աշխատակիցները կանչը չեն ընդունել, պատճառաբանելով` բենզին չկա: Հիվանդը Վռամ Խլղաթյանն էր, ով մահացել է:
Պարզվում է, որ Վռամ Խլղաթյանի դեպքը միակը չէր, շտապ օգնության աշխատակիցների կողմից հիվանդին ոչ պատշաճ և ոչ ժամանակին օգնություն չցուցաբերելու, որոշ դեպքերում սխալ ախտորոշում տալու հետևանքով ևս մի քանի դեպք է գրանցվել դատախազությունում:
Հակոբ Ղարախանյանը ցավով է նշում, որ բժիշկների անտարբերության արդյունքում մի քանի ամսում մի քանի մահվան դեպք է գրանցվել Արմավիրի մարզում:
Քննության արդյունքում պարզվել է նաև, որ դեռևս 2009-ին ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ստուգում է իրականացվել Արմավիրի բժշկական կենտրոնում, և արձանագրվել են բազմաթիվ չարաշահումներ, 3 մլն դրամից ավելի հափշտակումներ: Հակոբ Ղարախանյանը տեղեկացրեց, որ դատախազությունը քրեական գործ է հարուցել երկու մահվան և տնտեսական դրվագներով:
Դատախազի որոշմամբ դադարեցվել է Արմավիրի բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Նշան Գևորգյանի պաշտոնավարումը:
Wednesday, June 15, 2011
Ուսուբյանին գտան
Փաստի առթիվ Վաղարշապատի քնչական բաժանմունքում նախապատրաստվել են նյութեր և կազմվելէ քիվ 57408311 հետախուզական գործը: Ուսուբյանին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվել են մի շարք միջոցառումներ, այդ թվում ստուգվել Երևան, Էջմիածին, Մեծամոր, Արմավիր քաղաքներում և Արարատի մարզում վերջինիս հարազատների բնակարանները և հնարավոր գտնվելու վայրը: Ձեռնարկված միջոցառումներով պարզվել են նաև ականատես վկաներ, հարցազրույցներ անցկացվել Զվարթնոց թաղամասում գտնվող տաքսու վարորդների շրջանում: Պարզվել է, որ Ա. Ուսուբյանը որոշակի մտերմություն է ունեցել իրենց հարևաններից Գայանե Վանիկի Թորոսյանի հետ, ով զբաղվել է կոսմետիկայի առևտրով: Մայիսի 5-ին Ա. Ուսուբյանին Երևան քաղաքի Արարատ առևտրի կենտրոնի մոտ Սամանդ մակնիշի 10 SO 073 պ/հ ավտոմեքենայի մեջ նկատել է վերջինիս եղբայրը` Թեմուր Ուսուբյանը: Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ վերը նշված ավտոմեքենայի վարորդը Երևան քաղաքի Ավան Իսահակյան թաղամասի 3/1 շենքի 28 տան բնակիչ Արտակ Խաչիկի Գրիգորյանն է: Վերջինս լուսանկարով ճանաչել է Ուսուբյանին և նշել, որ նրան եւ դեռևս անձը չպարզված մի կնոջ Նաիրի բժշկական կենտրոնի մոտ կանգառից տեղափոխել է Էրեբունի բժշկական կենտրոն:
Ասյա Ուսուբյանը ստուգվել է Նաիրի և Էրեբունի բժշկական կենտրոնների բոլոր հաշվառումներով և տեսախցիկներով: Էրեբունի բժշկական կենտրոնի ընդունարանի տեսախցիկից երևացել է, որ տաքսի ավտոմեքենայի վարորդի կողմից մատնանշված անձինք ժամը 12.05-ին իջնում են ավտոմեքենայից և աստիճաններով բարձրանում երկրորդ հարկ: Փաստի առիթով կրկին ստուգվում են բժշկական կենտրոնի բոլոր կաբինետներն ու հաշվառումները:
Տաքսու վարորդի` Ա.Գրիգորյանի խոսքերից կազմվում է Ա.Ուսուբյանի հետ նկատված կնոջ դիմապատկերը, որն ուղարկվում է ոստիկանության Երևան քաղաքի և մարզային բաժիններ: Անհայտ կորած Ա.Ուսուբյանի լուսանկարը ցուցադրվել է Երևան քաղաքի բոլոր մարմնավաճառներին:
Էրեբունի բժշկական կենտրոնի հարակից տարածքում բնակվող ազգությամբ եզդիների շրջանում անցկացվել են օպերատիվ բնույթի հարցազրույցներ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ուսուբյանը 24.04.2011թ-ին տանից դուրս գալու ժամանակ հափշտակել է իր ամուսնու եղբոր կնոջ` Թինա Ռազմիկի Ագոյանի անձնագիրը և 27.04.2011թ-ին Երևան-Մոսկվա թիվ 192 չվերթով մեկնել Հայաստանից:
Ասյա Ուսուբյանի հարազատների ներկայությամբ զննության են ենթարկվել 27.04.2011թ. Զվարթնոց օդանավակայանի տեսախցիկների տեսաձայնագրությունները, որի ժամանակ վերջիններս ճանաչել են Ասյա Ուսուբյանին: Ուսուբյանի կողմից Թինա Ագոյանի անվամբ անձնագիրը հափշտակելու և առանց պատշաճ թույլտվության ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու դեպքի առթիվ Վաղարշապատի քննչական բաժանմունքում ՀՀ քր. օրենսգրքի 324 հոդվածի 1-ին մասով և 329 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:
07.06.2011թ. Ասյա Ուսուբյանը, որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քր. օր. 324 հոդվածի1-ին մասով և 329հոդվածի 1-ին մասով և նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել հետախուզում: Ասյա Ուսուբյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Monday, June 6, 2011
Արմավիր. Կարկուտ, կարկուտի վրա
Thursday, June 2, 2011
Գյուղացիներին վարկ չեն տալիս
Ոգևորված կառավարության ծրագրով` Արմավիրի մարզի Ալաշկերտ համանքի բնակիչ Ռուդիկ Հակոբյանը համագյուղացիների հետ որոշեց օգտվել տրված արտոնությունից:
Լինելով Ագբա կրեդիտ ագրիկոլ բանկի անդամ, տարիներ շարունակ օգտվելով բանկի տրամադրած գյուղ վարկերից և հանդիսանալով բարեխիղճ հաճախորդ, որոշեց կրկին դիմել նշված բանկի Արմավիրի բաժանմունք:
Պահանջվող փաստաթղթերը բանկ էր ներկայացրել հայտարարությունը լսելուց մի 2 օր հետո, ասինքն մայիսի սկզբին և անասնապահությամբ զբաղվելու նպատակով խնդրել 1.5 միլիոն դրամ:
Մայիսի վերջին ստացել էր բանկի պատասխանը, որ բանկը կարող է տրամադրել 1000 ԱՄՆ դոլար, այն էլ 19 տոկոս տարեկան տոկոսադրույքով: Ռուդիկ Հակոբյանի պնդմանը կառավարության որոշման մասին, հնչել էր հետևյալ պատասխանը, որ նախատեսված գումարներն արդեն ծախսվել են:
Հայտարարությունների ժամանակ վարչապետի կամ գյուղնախարարի կողմից չի նշվել, որ գումարները խիստ սահմանափակ են: Այնպես որ, գուղի աշխատավորն այլևս դեմքով գյուղ շրջվել արտահայտությունը ընկալում է բառացի:
Wednesday, June 1, 2011
Այգու մի հատված էլ վաճառվեց
Դարձալ անդրադառնանք Արմավիրի միակ, այսօր արդեն նախկին զբոսայգուն: Դենդրոցիդի մոլեռանդ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանն առաջին դենդրոցիդը իրականացրեց քաղաքի կենտրոնում տեղակայված մսուր մանկապարտեզի խաղահրապարակում, այնուհետև քաղաքապետարանի վարչական շենքի հարակից տարածքում, իսկ վերջին դենդրոցիդն իրականացրեց քաղաքային ագու հարավային դարպասների շրջակաքում:
Որպես արդեն ձևավորված ավանդութ` դենդրոցիդին հաջորդում է տարածքի վաճառքը: Չխորանանք վաճառքի մանրամասների մեջ, որը կազմակերպվում է մշակված ընթացակարգով: Հայտարարություն Հաաստանի Հանրապետություն օրաթերթում, և շինծու մրցույթի պայմաններում վաղօրոք նախատեսված գնորդը տարածքը գնում է: Այսպիսի գործարքներում ավելորդ է հիշել կառավարութան որոշումը, որ աճուրդ-վաճառքների, մրցույթների հայտարարությունները տալիս պետք է հաշվի առնել մամուլի միջոցի տարածվածութան մակարդակը: Որպես կանոն Հաաստանի Հանրապետութուն թերթի այն համարը, որտեղ տպագրվում է Արմավիր քաղաքին վերաբերող մրցույթի հայտարարությունը, այդ համարը ոչ ոք չի տեսնում: Մի խոսքով, հասարակությունը տեղեկանում է դրա մասին շինարարական աշխատանքները սկսելու պահին:
Խորանալով քաղաքապետի իրականացրած գործարքների մեջ` պարզվում է, որ մանկապարտեզի խաղահրապարակը մանկապարտեզինը չէ, այգու վաճառված տարածքը, չնայած որ այգու պարսպի ներսում է, սական այգունը չէ: Սա հավասար է նրան, որ ասենք Սասունցի Դավիթի արձանի ձիու պոչը Երևանի քաղաքապետարանի բալանսում արձանից անջատ առանձին “հոդվածով” է նստած:
Եւ շատ տրամաբանական հարց է ծագում թե ում օգնութամբ է Ռուբեն Խլղաթյանը կարողանում մասնատել կառույցների մաս հանդիսացող տարածքները: Բնական է` քաղաքապետը իր որոշումներով չէր կարող անել, մնում է պարզել` ով ինչի դիմաց ապականեց քաղաքը:
Արմավիր քաղաքում բոլոր բազմաբնակարան շենքերին կպած տարածքներ է հատկացված ժամանակավոր տաղավարներ տեղադրելու համար, սակայն ժամանակավոր տաղավարի փոխարեն կառուցվում են քարե շենքեր, որոնք բացի այն, որ ապօրինի կառույցներ են համարվում, միևնույն ժամանակ վթարային իրավիճակ են ստեղծում բազմաբնակարան շենքերի համար, զորօրինակ քաղաքի Հանրապետության թիվ 1 շենքը, որի վերականգնման համար մեծ գումարներ ծախսվեցին: Այստեղ նույնպես հարց է ծագում` ինչ է, համապատասխան գերատեսչությունները տեղյա՞կ չեն նմանօրինակ կառույցներից: Իհարկե տեղակ է, բայց չմոռանանք հայտնի ասույթը` ձեռքը ձեռք է լվանում:
Ռուբեն Խլղաթյանը ջանք, եռանդ եւ “այլ բաներ” չխնայեց վերընտրվելու համար, առաջիկայում, ըստ շրջանառվող լուրերի, նախատեսել է վաճառել նաև քաղաքային այգու Հանրապետության փողոցի երկայնքով 200 մ երկարությամբ հատվածը:
Առաջիկայում ծառահատումներ կսկսվեն այգու Ջիվանու փողոցին հարող հատվածներում. պարզվում է` քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը տարբեր ատյաններում Ռուբեն Հայրապետյանի անունը տալով, մի քանի հարյուր քառակուսի այգու տարածք էլ իր վաճառքի համար է սլլացրել, ու շատ շուտով ծառահատումներ կսկսվեն այդ հատվածներում:
Ի դեպ, նյութը պատրաստ էր, երբ մեզ տեղեկացրեցին, որ ծառահատման նոր ճակատ է բացել Ռուբեն Խլղաթյանը: Այս անգամ հատվում էին այգու Երեւանյան և Հանրապետության փողոցների խաչմերուկին հարող հատվածում:
Monday, May 30, 2011
Եկեղեցու բացակայությունը , աղանդների տարածումը
Հազարամյակն ու Արմավիր ՋՕԸ-ն
Արմավիրի ՋՕԸ, որը սպասարկում է Արմավիրի մարզի 11 համայնքների 4600 հա ոռոգելի տարածք, արդեն երկու տարի է ոռոգման ջրի մատակարարման խնդիր չի ունեցել: Ընկերության տնօրեն Հովիկ Պետրոսյանն ասում է, որ բավարար քանակով ջուր ապահովելու գործում մեծ նշանակություն են ունեցել վերջին տարիների շինարարական ու վերանորոգման աշխատանքները, այդ թվում 2010-ին մայր ջրանցքի 16 կմ հատվածի վերանորոգումը:
Մայր ջրանցքի վերանորոգումից հետո Արմավիր ՋՕԸ սպասարկման տարածքը ոռոգվում է ինքնահոս եղանակով: Մինչ այդ շատ հողատարածքներում ոռոգումն իրականացվում էր նաև մեխանիկական եղանակով` խորքային հորերի միջոցով:
Արմավիր ՋՕԸ տարածքում Հազարամյակով հիմա վերանորոգման ու խողովակների փոխարինման աշխատանքներ են կատարվում Լենուղի և Մրգաշատ համայնքներում: Լենուղիում վերանորոգվում են երրորդ կարգի ներտնտեսային ջրանցքները` 1 կմ հատվածով: Աշխատանքների 50 տոկոսն ավարտված է, հիմա աշխատում են մյուս 50 տոկոս հատվածում:
Մրգաշատում նորով են փոխարինվում 1.7 կմ երկարությամբ կիսախողովակները, այստեղ էլ, ըստ Հովիկ Պետրոսյանի, աշխատանքների 80 տոկոսն է ավարտված:
Նշենք, որ շինարարական աշխատանքներն իրականացնում է Սպիտակ 1 շինարարական կազմակերպությունը: Ըստ շինարարների, Մրգաշատում աշխատանքները կավարտվեն մոտ 10 օրից, իսկ Լենուղիում` մինչև օգոստոս:
Մինչ ընթանում են շինարարական աշխատանքները, Լենուղիում գյուղացիներն անհանգստացած են, ասում են ոռոգման սեզոնի ընթացքում փաստի առաջ կկանգնեն: Սակայն Հովիկ Պետրոսյանն ասում է, որ իրենք մտածել էին այդ մասին, և վերանորոգման աշխատանքներին զուգահեռ ընտրեցին այլընտրանքային տարբերակ` նոր հողային հունով ժամանակավոր ջրատար բացեցին:
Մրգաշատում խնդիրն այլ էր, գյուղացիներն ասում են` կիսախողովակները, որոնք տեղադրվում են որպես ջրատար, սահմանված չափից փոքր են: Այս կապակցությամբ էլ Հովիկ Պետրոսյանն ասում է, որ ծրագրի յուրաքանչյուր փուլ ավարտվելուց հետո գալիս է վերահսկող մարմինը, ուսումնասիրում, չափագրում և նոր գնահատում կատարված գործը: Բացի այդ, ծրագրի ավարտից հետո կատարված աշխատանքն ընդունում է համայնքապետարանը, և այստեղ էլ կա աշխատանքային խորհուրդ, որը նախագծով ուսումնասիրում է , ապա նոր ընդունում:
Նշենք, որ երկու համայնքներում էլ ծրագրում 15 տոկոս ներդրում ունեն համայնքապետարանները:
Անրադառնալովմատակարար- ջրօգտագործող հարաբերություններին, նշենք, որ Հովիկ Պետրոսյանը դժգոհ է վճարումներից, ասում է մեծ պարտքեր են կուտակվել, ջրօգտագործողները թերանում են վճարել: Այս պահի դրությամբ Արմավիր ՋՕԸ Դատարան է ներկայացրել մոտ 13 մլն դրամի պարտքի գործ:
Ոռոգման համակարգում սպառող-մատակարար հարաբերությունները կարգավորող մի փաստաթուղթ կա` պայմանագիր անվանումով: Այս պայմանագիր կոչվածի բոլոր կետերը բխում են միայն մատակարարի շահերից:
Friday, May 27, 2011
Saturday, May 21, 2011
Այգին վաճառվել է
Տարածված լուրերի համաձայն, նշված հատվածում տարածք է գնել նաև ԱԺ Պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, ով նպատակ ունի բանկ կառուցել: Նշենք, որ դեռ հասարակության ականջին են Արմավիր քաղաքի վերընտրված քաղաքապետ Ռուբեն Խլղաթանի խոսքերը, որոնք արտասանեց իր նախընտրական քարոզչության շրջանակներում` 2011 թ. մարտի 18-ին: Իր ընտրողների աչքերին նայելով, Հանրապետական կուսակցության կրծքանշանը կրծքին ասաց, որ քաղաքի միակ զբոսագու տարածքից ոչ մի թիզ հող չի վաճառվել քաղաքապետարանի կողմից:
Այդ օրից անցել է ընդամենը 2 ամիս, և այսօր ագու տարածքում արդեն շինարարական աշխատանքներ են իրականացվում, սա դեռ ամենը չէ, այսօր արմավիրցիներն իրար էին անցել, բազմաթիվ ահազանգեր եղան այն մասին, որ Արմավիրի քաղաքային զբոսայգում հատվում են կանաչ ծառերը: Ով եւ ինչու պարզ չէ, պարզ է միայն, որ քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը կատարվածը ծառահատում չի համարում, ըստ քաղաքապետի` թփուտներ են, որոնք մաքրվում են ծառեր տնկելու նպատակով:
Քողարկված դրամահավաք. "Սերունդ", սերունդների համար
Այն մասին, որ հանրակրթական դպրոցներում դրամահավաքը խստիվ արգելվում է, գիտեն դպրոցների տնօրենները, ուսուցիչները, ծնողներն ու աշակերտները: Նույնիսկ գիտեն, որ ԿԳ նախարարի հրամանով է արգելվում դրամահավաքը և խստագույնս զգուշացված է խուսափել դրամահավաքի կազմակերպումից: Օրինակ, հանրակրթական դպրոցներում մոդայիկ էր թերթերի ու ասմագրերի պարտադիր վաճառքը ուսուցիչներին ու աշակերտներին: Նույնիսկ այն դասարանում, որտեղ աշակերտները թերանում կամ խուսափում էին տվյալ թերթի համար վճարել, տնօրենի դրվածքը խիստ էր, պետք է ուսուցիչը ցանկացած գնով հավաքեր գումարը, եթե ոչ` աշխատավարձից վճարել տվյալ գումարը:
Այսպես ասենք, դրամահավաքը չդադարեց, բայց քողարկվեց: Ամեն ինչ արվում էր հնարավորինս փակ ու կազմակերպված ձևով, ուսուցիչներին խորհուրդ էր տրվել չբարձրաձայնել այսպես ասած ներսի միջոցառումների մասին դրսում: Ու սկսվեց… դպրոցի անձնակազմը պետք է ձեռք բերի թատրոնի և համերգի տոմսեր, որն ասենք արժե 4000 դրամ, որը 40 000 դրամ աշխատավարձ ստացող ուսուցչի համար մեծ ճոխություն կլինի, եթե հաշվի առնենք, որ ուսուցիչը դեռ ամսական պարտադիր անդամավճար է տալիս ՀՀԿ-ին` անկախ նրանից` ՀՀԿ անդամ է, թե ոչ, շաբաթաթերթ է գնում, դպրոցի տարրական կարիքները հոգալու համար պարտադիր 500 դրամներ և այլն:
Monday, May 16, 2011
Արմավիրցիների ամենահարազատ տոնը...
Այդ օրը երկրի նախագահը Սարդարապատի հուշահամալիրում մասնակցելու է անկախության օրվան նվիրված տոնակատարությանը և շատ բնական է, որ ճանապարհները պետք է լինեն հարթ և բարեկարգ:
Ամեն տարի մայիս ամսին ջանասիրաբար ամբողջ ճանապարհի երկայնքով իրականացվում են կարկատման և նշագծման աշխատանքներ: Առաջին հայացքից ամեն ինչ հոյակապ է, սակայն ինչու են կարկատանները 2-3 ամիս դիմանում: Բանն այն է, որ արդեն մի քանի տարի է մայիս ամիսը աչքի է ընկնում առատ տեղումներով, և աշխատանքները կատարվում են անձրևների ուղեկցությամբ:
Այս պայմաններում կարևորը ոչ թե կատարվող աշխատանքի որակն է կամ ծախսվող գումարների արդյունավետությունը, այլ հասցնել ճանապարհը վերանորոգել և խուսափել ճակատագրական հարցերից: Մեր երկրում ամեն ինչ մեծամասամբ այսպես է կատարվում, հարմար պահին, հարմար առիթով` գոհացնելու ինչ-որ մեկին, սակայն ոչ` սեփական ժողովրդին:
Կարկուտի հետքերով
Կարկուտը վնասել է Արմավիրի մարզի 21 համայնքներ, որոշ համայնքներ ամբողջությամբ, որոշը` մասամբ: Գյուղացիներն ասում են, որ առավել մեծ վնաս է հասել պտղատու այգիներին, և եթե սածիլի դեպքում վերականգնել հնարավոր է, ապա պտղի դեպքում` անհնար:
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մայիսի 16-ին շրջեց կարկտահարաված գյուղերում, տեղում ծանոթացավ պտղատու այգիների և մշակաբույսերի վիճակին: Վնասը մեծ է, բայց ստույգ չափեր չկան, ասում է մարզպետը և վստահեցնում, որ երկրի ղեկավարությունը անհանգստացած է այս հանգամանքով, և վնասի չափերը ճշտելուց հետո այն կներկայացվի կառավարություն և կակնկալվի համապատասխան լուծում:
Արմավիրի մարզում հակակարկտային կայաններ կան և գործում են, բայց դրանք բավարար չեն և մարզպետի կարծիքով առանձին գյուղերում անհրաժեշտ են նոր հակակարկտային կայաններ: Աշոտ Ղահրամանյանը վստահ է, որ գյուղացին անօգնական չի մնա, և վնասը փոխհատուցելու տարբերակ անպայման կառավարությունը կգտնի, պարզապես շուտ է ասել թե երբ և ինչպես:
Մինչև համապատասխան հանձաժողովը կուսումնասիրի և վնասի չափերը համապատասխան մարմիններին կներկայացնի, Գագիկ Մարգարյանը շարունակում է շրջել իր ծիրանի այգում ու ցավ է ապրում բերքի այսչափ կորստի համար:






















