This is default featured slide 1 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 2 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 3 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 4 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 5 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

Showing posts with label Ֆոտոպատմություն. Show all posts
Showing posts with label Ֆոտոպատմություն. Show all posts

Monday, May 16, 2011

Մեքենան ընկել է Փամբակ գետը։ 2 ուղևորների մարմինները դեռևս չեն գտնվել

Երեկ առավոտյան ժամը 5.50-ի մոտ, Վանաձոր Ալավերդի ճանապարհի 12,5 կմ հատվածում Փամբակ գետն է ընկել Գազ 3110 մակնիշի մեքենա, որի մեջ, նախնական տեղեկություններով, եղել է 5 հոգի: Դեպքի վայրից մոտ 2-3 կմ հեռու փրկարարները դուրս են բերել 40-50 տարեկան տղամարդու դիակ:

Մեքենան հայտնաբերելուց րոպեներ անց՝ դեպքի վայրից մոտ 6 կմ հեռավորության վրա հայտնաբերվեց առաջին դիակը՝ 1970թ-ին ծնված, Ալավերդի քաղաքի բնակիչ Արմեն Ասրյանի դին, այնուհետ,  նաև երկրորդ դին, որը գետը քշել հասցրել էր Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 21-րդ կիլոմետր՝  Թուֆենկյան հյուրանոցային համալիրի մոտ։ Փրկարարների ջանքերով և հավաքված քաղաքացիների օգնությամբ պարաններով դուրս բերվեց նաև վերջինիս մարմինը։ Այնուհետև պարզվեց, որ վերջինս Մարատ Շախկուլյանն է: 

Մինչ փրկարարները դիակը գետից դուրս կբերեին, ոստիկանության աշխատակիցների հետ միասին եկավ նաև վարորդը՝ Ալավերդի քաղաքի բնակիչ, 1961թ-ին ծնված Արմեն Կիրակոսյանը, ում ճակատին թեթև վնասվածքներ կային։ 

Զրույցից պարզ դարձավ, որ երբ մեքենան ընկել է գետը, վարորդն ու իր կողքին նստածը դուրս են նետվել մեքենայից ու փորձել են փրկվել, սակայն ուղևորին գետի հոսանքը քշել է, իսկ վարորդը կարողացել է բռնվել ծառի ճյուղից ու դուրս գալ գետից։ Մյուս ուղևորները ևս խեղդվել են, քանի որ փրկվելու շանսերը քիչ էին։

Այս պահի դրությամբ դեռևս փրկարարները վարչության պետ Հրաչ Անտոնյանի գլխավորությամբ իրականացնում են որոնողական և փրկարարական աշխատանքներ, սակայն ինչպես տեղեկացրեց Հրաչ Անտոնյանը, դեռևս զոհվածների մարմինները չեն գտնվել։ Մեր ունեցած տվյալներով, մեքենայում գտնվողները բոլորն էլ եղել են Ալավերդի քաղաքից, ու վաղ առավոտյան մեկնելիս են եղել Լեռնային Ղարաբաղ՝, որտեղ և աշխատելիս են եղել ինչ-որ քարհանքում։

Պարզվել է նաև անհետ կորած մյուս երկու ուղևորների ինքնությունը՝ նրանք են Վահան Երիցյանը և Հարություն Երզնկյանը, որոնց մարմիններն էլ փնտրվում են: Դեպքի առթիվ Լոռու մարզի քննչական բաժնի Գուգարքի բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ Կատարվում է նախաքննություն։

Ողջ աշխատանքներին ներկա էին ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Անուբախ Համբարյանը, Լոռու մարզի քննչական բաժնի պետ Գագիկ Իսպիրյանը։ Հետաքրքրասեր քաղաքացիներին հեռացնելու և տրանսպորտային երթևեկը կարգավորելու համար տարածքում աշխատում էին նաև Լոռու մարզի ճանապարհային ոստիկանները՝ գլխավորությամբ պետի տեղակալ Կամո Կարապետյանի։

Մենք հետևում ենք գործողությունների զարգացմանը, և նոր տեղեկություններ ստանալուն պես այն կհաղորդենք։

Հ.Գ. Քիչ առաջ մենք կրկին կապվեցինք ԼՄՓ վարչության պետ Հրաչ Անտոնյանի հետ, ով փոխանցեց, որ այսօր ևս փրկարարները իրականացրել են որոնողափնտրողական աշխատանքներ, սակայն աշխատանքներն արդյունք չեն տվել:



Հեղինակ՝ ԷԴՎԱՐԴ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Լուսանկարները՝ հեղինակի

Sunday, May 8, 2011

Հաղթանակը խորհրդանշող խաչքար


Մայիսի 8-ին Գուգարաց թեմի առաջնորդարանի բակում գտնվող Շուշիի Հաղթանակի առթիվ կանգնեցված խաչքարի  մոտ տեղի ունեցավ միջոցառում` նվիրված Երկրապահի օրվան և Շուշիի հաղթանակի պանծացմանը: Այն սկցվեց տերունական աղոտքով այնուհետեւ Գուգարաց թեմի առաջնորդի եվ հոգեւոր  դասի մասնակցությամբ կատարվեց հոգեհանգիստի կար:  Թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սեպու Եպիսկոպոս Չուլջյանը հայտարարեց լռության մեկ րոպե: Ներկաներին կոչ արեց լինել միասնական եւ հիշող լինել նահատակաց ու երբեք չմոռանալ հերոսներին ու  պատմությանը:



Առաջնորդի օրհնությամբ "Մատինյանի նշխար" ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Սարուխանյանի կողմից 14 երկրապահների ընտանիքներին և ՀՀ բանակի 10 զինվորներին  հանձնվեց խրախուսական նվերներ: Գեղավեստական համարներով հանդես եկան  Գուգարաց թեմի "Վարդանանց հետնորդներ՚" փողային նվագախումբը և Հայորդաց տան սաները:


Նյութի և լուսանկարների հեղինակ` Լիլիթ Յոլչյան