This is default featured slide 1 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 2 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 3 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 4 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 5 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

Showing posts with label Արտակարգ. Show all posts
Showing posts with label Արտակարգ. Show all posts

Tuesday, June 28, 2011

Սպանվածին շատ շուտ մոռացան... Հունիսի 27ին Գյումրիում սպանված բժիշկ Աշոտ Գրիգորյանի հուղարկավորությունն էր

3 տասնյակից ավել աշխատանքային փորձ, հարգված ու պահանջված մասնագետ, լավ բժիշկ, լավ մարդ, լավ ընկեր... Գյումրիում սպանված Աշոտ Գրիգորյանին են նվիրված այս խոսքերը:

Հիշեցնեմ, որ հունիսի 26ին, ժամը 23:00ին շտապբուժօգնության բժշկին ծեծելով սպանել էր հիվանդատերը` 28 ամյա Արտակ Կարապետյանը: Այն, որ իսկապես տեղի էր ունեցել սպանություն, դա հաստատվեց դեպքից ժամեր անց: Հաստատողն էլ Շիրակի մարզի քննչական բաժինն էր` հիմված դատաբժշկական փորձաքննության վրա:

Դեպքի մասին հունիսի 27ին խոսում էր ամբողջ հանարապետությունը: Բոլոր կայքերն ու բազմաթիվ այլ լրատվամիջոցներ հեղեված էին պատահարի մասին պատմող սուտ ու սխալ, հավաստի կամ մոտավոր տվյալներով:

Հունիսի 28ին այն արդեն մոռացության մատնվեց: Մարդիկ նոր օրը սկսեցին նոր հոգսերով ու նորություններով: Մի փոքր իրարանցում եղավ Արթիկ քաղաքում: Հենց այնտեղ Հիպոկրատի երդմանը հավատարիմ մնացած, մասնագիտական պարտքը կատարած բժիշկ-վիրաբույժ Աշոտ Գրիգորյանին հուղարկավորեցին: Դա նրա հայրենի քաղաքն է: Հուղարկավորությունը համեստ էր, կարելի է ասել` անշուք. <<Եթե մի օլիգարխ մահանար, ողջ քաղաքը ոտքի կկանգներ: Շատ պաշտոնյաներ կգային, ձևական աչք կթրջեին ու կգնային: Համեստ մարդկանց շուտ են մոռանում: Աշոտ համեստ տղա էր>>,- ասում են նրա կոլեգաները:

Փնտրեցի մարզի առոողջապահության վարչության պետին` Հովհաննես Հովհաննիսյանին, կարծիք էի ուզում իմանալ: Նա էլ չկար: Ու չկային շատերը: Շատ արագ մոռացան համեստ մարդուն:

Բժշկի դին գերեզմանոց տեղափոխվեց օրերս Հայաստան բերված շտապբուժօգնության նոր մեքենայով: <<Չմեռանք, թազա ավտոն էլ նստանք>>,- այս խոսքերը Աշոտն ասել էր մահից մի քանի ժամ առաջ...

Հունիսի 29ին Շիրակի մարզի բժիշկները բողոքի ցույց են կազմակերպելու` պահանջելու են դեպքի հետ կապված արդար վճիռ ու նաև պաշտպանություն: Ասում են վերջերս նման հարձակումները հաճախակի են դարձել:

Արմինե Ավետիսյան
Գյումրի

Monday, June 27, 2011

Սպանություն թե... Գյումրիում բժիշկ է մահացել

Հունիսի 26ին ժամը 23:00 սահմաններում Գյումրու շտապժուժօգնության կայանը կանչ է ստացել Կոմինտերնի, այլ կերպ ասած Զույգ Աղբյուր փողոցի 2րդ նրբանցքի 13տնից: Օգնության կարիք ունեցել է տան բնակիչ 55 ամյա Արամայիս Կարապետյանը:

Նշված հասցե կայանի մեքենան հասել է մոտ 5 րոպեում՝ սա հավաստիացնում են շտապբուժօգնության պատասխանատուները: 


Բժշկին՝ 65 տարեկան Աշոտ Գրիգորյանին դիմավորել է հիվանդի որդին՝ 28-ամյա Արտակ Կարապետյանը: Ըստ շտապժուժօգնության վարորդի վերջինս ագրեսիվ է եղել, հարձակվել է բժշկի վրա եւ սկսել նրան ծեծել՝ պատճառաբանելով, որ ուշացել է եւ դրա պատճառով հիվանդը կարող էր մահանալ: Անկախ դրանից, բժիշկը մտել է տուն եւ առաջին բուժօգնություն ցուցաբերել, որից հետո երիտասարդը կրկին սկսել է ծեծը:
 
Արտակ Կարապետյանը օգնություն հասած հորը չի թողել մոտ գալ, ով փորձել է նրան զսպել: Ըստ շտապժուժօգնության վարորդի, դաժան ծեծից հետո բժիշկը ասել է, որ իրեն վատ է զգում և նստելով հիվանդատիրոջ տան բազմոցին` մահացել է:
Դեպքով զբաղվում է Շիրակի մարզի քննչական բաժինը: Մահվան պատճառը դեռ հայտնի չէ: Պատրաստվում են նյութեր: Ըստ քննչական բաժնի տրամադրած տվյալների Արտակ Կարապետյանը եղել է ոչ սթափ վիճակում:

Արմինե Ավետիսյան

Tuesday, June 14, 2011

Մորը դանակահարած 22-ամյա երիտասարդին տեղափոխել են հոգեբուժական հիվանդանոց


Նոր մանրամասներ են ի հայտ եկել մորը դանակահարած երիտասարդի գործով: Դեպքի առթիվ Կոտայքի մարզային ոստիկանապետը հայտնեց, որ  գործ է հարուցվել, նախաքննություն է  ընթանում, բայց երիտասարդը ձերբակալված չէ, սակայն ընտանիքին մոտ կանգնած աղբյուրներից հայտնի դարձավ, որ 22-ամյա Սարո Խաչատրյանին տեղափոխել են հոգեբուժական հիվանդանոց` դատահոգեբուժական քննության ենթարկելու համար:

Monday, June 13, 2011

ՓՐԿԱՐԱՐՆԵՐԸ ԳՏԵԼ ԵՆ 12-ԱՄՅԱ ՄԱՆՎԵԼ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԴԻՆ


Լոռու մարզի Ամրակից գյուղի մի խումբ պատանիներ չէին էլ կարող մտածել, որ հունիսի 7-ին սկսած իրենց խաղը տխուր ու դառը վախճան կունենա, որ իրենց ընկերներից մեկն այդպես էլ չի կարողանա հատել ու անցնել կատաղած Ձորագետը: 

Ընկերներով խաղացել էին, հետո էլ որոշել գնալ “ցոգոլ” ուտելու: 

Վայրի խնձորի չհասունացած պտուղները համտեսելու համար, պետք է անցնեին գետի մյուս ափը, 10-12 տարեկան պատանիներն ինչ իմանային, որ բացի անհաս ու թթու լինելուց, դրանք նաև շատ “դառն” են`  ու “թանկ” վճարեցին իրենց առօրյա ու սովորական դարձած ցանկության համար` կորցրեցին իրենց ընկերոջը: 

Ինչպես փրկարարներն են նշում, ըստ նախնական տվյալների, տղային գետը քշել է նրա անզգուշության հետևանքով: 
Վարարած Ձորագետը Մանվել Մարգարյանի դին դեպքի վայրից հեռացրել էր մոտ 2 կմ, նրան փրկարարները գտան դեպքից 5 օր անց` Ագարակ գյուղին հարակից կիրճում` մի քարի տակ: Փրկարարները մեծ դժվարությամբ, բայց կարողացել են դին դուրս բերել կիրճից և հանձնել իրավապահներին:
                                                                                 

 ՆԱՐԻՆԵ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Sunday, June 12, 2011

Որդին մի քանի անգամ դանակահարել է մորը


Հունիսի 9-ի երեկոյան, ժամը 21:15-ի սահմաններում Հրազդանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Միկրոշրջան թաղամասի 302 շենքի 58 բնակարանի բնակչուհի`  1962թ-ին ծնված  Կարինե Գրիգորի Կոստանդյանը` դանակի մի քանի հարվածներ ստացած:

Tuesday, June 7, 2011

Հրազդանում բնակվող Հայրապետյանների ընտանիքին անհրաժեշտ է ձերբազատվել վթարային շենքից (տեսանյութ)


80-ամյա Էմմա Հայրապետյանը երկար տարիներ իր ընտանիքի հետ բնակվում է Հրազդանի Մաքրավանք թաղամասում: Սոցիալական խնդիրները մի կողմից, սեփական տան վթարային պայմաններն են մյուս կողմից մեծ խնդիրների առջև են կանգնեցրել բազմանդամ ընտանիքին:

Արդեն 5-6 տարի է Էմմայի տան պատերը ճեղքեր են տվել` առաջացնելով վթարային վիճակ: Այսօր  այդ պատերի ներքո բնակվում են 7 հոգի` ախ ու վախով քայլելով սենյակներում, որ հանկարծ պատերը չփլվեն: Էմմա տատիկը պատմում է, որ մեկ տարի առաջ դիմել է համապատասխան մարմիններին` Հրազդանի քաղաքապետարան:

«Ասել են 100 000 դրամ կարող ենք տալ որպես օգնություն, բայց ես էդ 100 000-ով նույնիսկ ճեղքերը չեմ կարող փակել: Հետո 6 հոգի էկան, նկարեցին, տարան Երևան, դե տենց ասեցին»: Մի որոշ ժամանակ սպասելուց հետո տան անդամները կրկին դիմել են քաղաքապետարան.

«Էս անգամ էլ ասացին, որ դիմումը գտնվում է քաղաքաշինության բաժնում, որ պատասխանեն, մենք էլ ձեզ կպատասխանենք: Բայց ինչքան սպասեմ, մինչև փլատակների տակ մնանք: Եթե իրենց ուժերից վեր է, թող ինձ մի գրավոր պատասխան տան ու ասեն, թե ուր դիմեմ:

Բազմանդամ այս ընտանիքում աշխատում է միայն տղան, ստանում 40 000 դրամ աշխատավարձ, հարսը հիվանդ է, ինքը` նույնպես, ամուսինը թոշակառու է, մեծ թոռը` խուլ ու համր, մյուս երկուսը` փոքր են:

«Դե ասեք, տեսնեմ, էդ 40 000 դրամով և մեր թոշակով ես լույսի, գազի, աղբի համար վճարեմ, թե էս տան պատերի մասին մտածեմ»,- հոգոց է հանում Էմմա տատիկը:

Իսկ թե ինչու է շենքն այս վիճակում հայտնվել, նրանք չեն կարող հստակ ասել, միայն ենթադրում են, որ տան տակով հոսում է ջուր, որն էլ ստեղծել է այս վիճակը:

Տարեց կինը  տխրությամբ է արտասանում, որ հիսուն տարի աշխատել է այս պետության համար` և'  նախկին կոլխոզում, և' սոլխոզում, և' ձեռնարկ-հիմնարկություններում, բայց այսօր այդ պետությունը մոռանում է իր քաղաքացուն:

Այս ընտանիքի անդամները հրաշքների չեն սպասում, միայն հույսով են, որ իրենց կօգնեն վթարային շենքից դուրս գալ, կամ պայմանները բարելավել:

«Իմ մասին չեմ մտածում, էս էրեխեքն են մեղք, գոնե էս էրեխեքը թող ապրեն»,- վերջում ավելացրեց տան ավագը:



Ինգա Հայրիյան
Հրազդան

Friday, June 3, 2011

ՊՏՏԱՀՈՂՄ ՉԱՐԵՆՑԱՎԱՆՈՒՄ

Երեկ՝ ժամը 16:45 րոպեի սահմաններում, ուժեղ փոթորկից հետո Չարենցավան քաղաքի երկնակամարում ի հայտ եկած խոշոր պտտահողմը՝ ուղեկցվելով հորդառատ անձրևով, վայրկյաններ հետո սկսեց իր ավերիչ գործը: Արդյունքում՝ արմատախիլ եղած ծառեր, ծառերի կոտրված ճյուղեր, վնասված ավտոմեքենաներ: Տարօրինակ պտտահողմը կոտրել է ալեհավաքները, տանիքների թիթեղներն ու բազրիքները, շենքերի ջրահեռացման խողովակները, իսկ մի քանի դպրոցների և բազմաբնակարան շենքերի տանիքներ ամբողջությամբ պոկել-տարել է: Ընդհանուր թվով վնասվել է 13 բազմաբնակարան շենքի տանիք: 

Երեկ քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի գլխավորությամբ անմիջապես հրավիրվեց արտահերթ խորհրդակցություն, որի ընթացքում ստեղծվեց արտակարգ իրավիճակների հանձնաժողով՝ վնասի չափը ճշտելու, հաշվարկներ կատարելու և անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու համար: 

Պտտահողմի ավարտից հետո քաղաքային իշխանությունները փրկարար ծառայության աշխատակիցների հետ համատեղ սկսեցին վերականգնողական աշխատանքները: Հետաքրքիր է այն հանգամանքը, որ պտտահողմերը մեր հանրապետությանը բնորոշ չեն, և առաջին անգամ մեր ազգաբնակչությունը բնության  բացառիկ գեղեցիկ, բայց և ավերիչ այս երևույթի ականատեսն եղավ:

Wednesday, June 1, 2011

Մեղավորը հայրն է՞. մոր պատմելով հայրը կենակցել է աղջկա հետ

Մայիսի 31-ին, Սյունիքի ոստիկանության Գորիսի բաժին  մի քաղաքացի հայտարարություն է տվել, որ իբրև ամուսինը՝ 45-ամյա Վ. Տ. սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դստեր հետ, ինչի պատճառով վերջինս հղիացել է: Մոր պատմելով, դա ինքը իմացել է այն ժամանակ, երբ որովայնի շրջանում ցավեր ունենլու պատճաոռվ աղջկան տարել է բժշկի:  Գորիսի ոստիկանության բաժնի պետ Սևադա Առաքելյանը մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում նշեց, որ օպերատիվ կարգով ճշտվել է քաղաքացի Վ.Տ.-ի գտնվելու վայրը, ով  բերման է ենթարկվել ու ներկայացվել քննության: Վերջինս մայիսի 30-ին ընտանիքում  անախորժ զրույց ունենալուց հետո հեռացել էր անհայտ ուղղությամբ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, Գորիսի քննչական բաժանմունքում կատարվում է նախաքննություն:  Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, որ աղջիկը հաճախ ծեծի ու բռնության է ենթարկվել, ապա այդ մասին ոչ մի անգամ ոստիկանությունը ահազանգ չի  ստացել: Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերի տնօրեն Արարատ Վարդանյանն էլ ասաց, որ երբեք իրենց մոտ բուժում չի ստացել ու հաշվառված չէ:

Արմեն Դավթյան

Saturday, May 28, 2011

Վթար. BMW-ն Վաչագան գետում


Սյունիքի մարզային քննչական բաժնի տեղեկատվության համաձայն,  մայիսի 28-ին, ժամը 3-ի  սահմաններում, Կապանի բնակիչ 26-ամյա Վարդան Գևորգյանը վարելով  BMW X5 մակնիշի 17 ԼՍ 778 պետհամարանիշի  ավտոմեքենան՝ կամրջից ընկել է Վաչագան գետը: Նա և ուղևորը՝ 23-ամյա Մասիս Անդրեասյանը փափուկ հյուսվածքների սալջարդով տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն: Վերջինս առավոտյան դուրս է գրվել, իսկ Վ.Գևորգյանը դեռ հիվանդանոցում է: Նրա վիճակը, բժիշկները կայուն են գնահատում: Սյունիքի մարզային քննչական բաժնում փաստի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում: Վթարը տեղի է ունեցել Սյունիքի մարզպետարանի մասնաշենքի մոտակայքում՝ Մ. Ստեփանյան ու Գ.Նժդեհ փողոցների հատման կամրջի մոտ: Այսօր  հատուկ տեխնիկայի օգնությամբ մեքենան եւ կամրջի ջարդված ճաղաշարերը դուրս են բերվել գետից:
Արմեն Դավթյան, Կապան

Monday, May 23, 2011

Կարկուտն իմացել է գյուղի տեղը

"Մեր գյուղն այնքան փոքր է ու անուշադրության մատնված, որ միշտ թվացել է, թե մեր տեղը իմացող չկա: Բայց պարզվում է, որ կարկուտն իմացել է”, - ասում է Կապանի Խդրանց գյուղի բնակիչ Էմիլ Բաբայանը:

Նա միակը չէ, որի ցանքսերն ու այգիները հողին են հավասարվել երեկ ուշ երեկոյան` ժամը 22-ի սահմաններում, տեղացած աննախադեպ կարկուտի հետեւանքով: Ուժգին կարկուտից հոսանքազրկվել էր գյուղը, ջարդվել են ապակիներ, 90-100 տոկոսով վնասվել են գյուղի  բանջարանոցները, ջերմոցներն ու այգիները:

“66 տարեկան եմ, նման բան չէի տեսել: 30 րոպեի ընթացքում գետինը ծածկվեց 15 սմ հաստության կարկուտի շերտով: Ամեն մեկը մի ընկույզ չափ էր: Տնից դուրս գալ հնարավոր չէր: 2500մ տնամերձ հողամասում վարել էի ամեն ինչ: Արդեն արել էի կարտոֆիլի առաջին փխրեցումը: Իսկ հիմա արածս ջուրն է ընկել: 1992թ-ին էլ տունս է հրետակոծվել: Երեք արկ է ընկել շենքիս  վրա: Մինչեւ այսօր ոչ մի փոխհատուցում չեմ ստացել: Եղած թոշակովս էլ հազիվ վարկ ենք փակում”, - ասում է Գագիկ Սարգսյանը:

80-ամյա  Ռայա Մարտիրոսյանը գյուղում միայնակ է ապրում: Երբ սկսվել է կարկուտը, շատ է վախեցել, ինչպես ինքն է ասում` թվացել է, թե երկրաշարժ է: “Էս քանի օրն էլ գյուղում խոսում էին, որ թերթերում գրել են, թե աշխարհի վերջն է լինելու: Երբ լույսերը անջատվեցին, ինձ թվաց, որ իրոք աշխարհի վերջն է”, - հուսահատ ու վախը դեռեւս լիովին չթոթափած պատմում է 80-ամյա Ռայա տատը, որի ցանքսերը եւս տուժել են, սակայն նրան ավելի շատ հուզում էին տուժած խոտհարքները, ինչի պատճառով իր միակ կովին կերակրելու համար ձմռանը խոտ չի ունենալու:

“Եթե լոբին ու սածիլավոր կուլտուրաները դեռ կարելի է նորից աճեցնել, ապա կարտոֆիլը հնարավոր չէ: Մինչդեռ գյուղացիները սերմը ձեռք էին բերել 400-450 դրամով եւ ակնկալում էին լավ բերք: Էլ չեմ խոսում այգիների մասին: Ծառերի վրայից մանր, խակ պտուղներն ու տերեւներն ամբողջովին թափվել են”, - ասում է Խդրանցի գյուղապետ Անդրանիկ Բաբայանը:

“Արեցիքն ու դատարկ նստեցինք, 3 ամսվա աշխատանքը մի ակնթարթում ջուր դառավ, գնաց, հույսներս կառավարությունն է, որ փոխհատուցի: Բայց դե անցած ամռանն էլ գյուղում 60 խոզ սատկեց, ոչինչ էլ չտվեցին: Հիմա էլ անասուններին գոմերից չենք կարող հանել, կարկուտից խոտը դառնացել է, կթունավորվեն: Կարկուտի շերտը դժվար հասցնի հալվել այս ամսվա ընթացքում: Իսկ թե ինչ են ուտելու անասունները, չգիտենք”, - մտահոգվում է Հրանտ Սարգսյանը:

Սակայն խդրանցիներից ամենատխուրը երեւի թե 72-ամյա Փարավոն Մովսիսյանն էր` կանգնած էր լուռ ու ոչինչ չէր խոսում:

Համագյուղացիները կես կատակ, կես լուրջ պատմեցին, որ Փարավոն պապը արդեն մի քանի տարի է կնոջ մահից հետո մենակ է ապրում: Որոշել է` Էս քանի օրը Կապանից կին առնել: Երեք տեղ հող էր մշակել, բայց երեկվա կարկուտից դատարկաձեռն է մնացել ու հիմա մտավախություն ունի, որ “հարսնացուն կփոշմանի ու չի գա”:

Խդրանց գյուղը Սյունիքում միակը չէ, որ տուժել է երեկվա կարկուտից: Աղետից տուժել են Կապանի տարածաշրջանի եւս 6 եւ Մեղրու 7 համայնքներ: Վնասի չափը հաշվարկելու համար մարզպետարանում ստեղծվել է հանձնաժողով:

Գոհար Իսախանյան, Կապան

Sunday, May 22, 2011

16 սմ կարկուտ Կապանի գյուղերում

Կիրակի, մայիսի 22-ին, ժամը 21-ից,  մոտ կես ժամ կարկուտ է տեղացել Կապանի տարածաշրջանի Եղվարդ, Խդրանց, Ագարակ գյուղերի վրա: Այս պահի դրությամբգյուղերը հոսանքազրկվել են: Գյուղացիները խուճապի մեջ են: Խդրանցի գյուղապետ Անդրանիկ Բաբայանի խոսքով, գյուղում համարյա բան չի մնացել. կարկուտի հաստությունը մոտ 16 սմ-ի է հասնում: «Ծառերի վրա տերև չի մնացել, լրիվ ցանքսերը ոչնչացվել են, չգիտենք` ինչ է լինելու մեր վիճակը»,- ասաց գյուղապետը: Վնասի չափերը դեռ կճշտվեն, սակայն կառավարությունը փոխահատուցում կտա՞ տուժածներին՝ հարց է: Արտակարգ պատահարի մասին ավելի մանրամասն`առավոտյան:

ԱՐՄԵՆ ԴԱՎԹՅԱՆ

Saturday, May 7, 2011

Մեքենան ընկել է գետը։ Կա 4 զոհ


Մայիսի լույս 8-ի գիշերը, ժամը 00։30-ի սահմաններում Ալավերդի քաղաքում մեքենան ընկել է գետը և շրջվել։ Մեքենայում գտնվող վարորդն ու 3 ուղևորները մահացել են։

Կեսգիշերն անց ոստիկանության Թումանյանի բաժին է ահազանգում մի քաղաքացի և հայտնում, որ Մերսեդես մակնիշի ավտոմեքենան ընկել է  Ալավերդի-Մադան ավտոճանապարհի ուղղությամբ հոսող Լալվար գետը։

Ահազանգի հետքերով ոստիկանության Թումանյանի օպերատիվ խումբը բաժնի պետի տեղակալ  Աշոտ Տիտանյանի գլխավորությամբ և ՃՈ աշխատակիցների հետ մեկտեղ մեկնում են դեպքի վայր և տեսնում, որ մեքենան մոտ 5 մետր բարձրությունից ընկել է ձորը: Գետի ջրի մակարդակի բարձր լինելու պատճառով օգնության են կանչում ԼՄՓՎ  Թումանյանի հրշեջ-փրկարարերին։ Աշխատանքը ղեկավարում էր Թումանյանի հրշեջփրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Յոլչինյանը։ Դեպքի վայր է մեկնել նաև ԼՄՓ վարչության պետ Հրաչ Անտոնյանը։

Friday, May 6, 2011

Դատաքննություն Վանաձորում. ԵՂԲԱՅՐՆ ՍՊԱՆԵԼ Է ԵՂԲՈՐԸ

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, ընթանում է Վանաձորի Սիվաշավան ավանի բնակիչ Ա. Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

26-ամյա Ա. Գրիգորյանը մեղադրվում է կրտսեր եղբորը դիտավորությամբ սպանելու մեջ: Ըստ գործի նյութերի՝ իր հետ համատեղ ապրող եղբոր՝ Է. Գրիգորյանի հետ գտնվելով անբարյացակամ հարաբերությունների մեջ, 2010թ. փետրվարի 7-ին իրենց բնակարանում տեւական վիճաբանության ու կռվի ժամանակ ամբաստանյալն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ խոհանոցային դանակով մի քանի անգամ հարվածել է եղբորը՝ սրտի շրջանում: Վերջինս հիվանդանոց տանելու ճանապարհին մահացել է:

Ամբաստանյալի փաստաբան Ռուբեն Հակոբյանը պնդում է, որ իր պաշտպանյալն ամենեւին էլ չի ցանկացել եղբորը սպանել, նրա արարքում դիտավորություն չի եղել: «Իմ պաշտպանյալը գործել է հանկարծակի ծագած հոգեկան խիստ հուզմունքի վիճակում եւ անհրաժեշտ պաշտպանության սահմաններում»,- բացատրում է նա:

Ըստ պաշտպանի՝ մեղադրանքի հիմքում դրված ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասը պետք է վերաորակվի, փոխարինվի ՀՀ քրօրի 108 հոդվածով, այսինքն՝ «սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը» պետք է փոխարինվի «անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանության», ինչի պայմաններում Գրիգորյանը պետք է ազատվի պատժից: «Վեճ է տեղի ունեցել, որի նախաձեռնողը եղել է տուժողը: Վեճի ընթացքում տուժողը մետաղյա թավայով հարվածել է մեղադրյալի՝ հղի վիճակում գտնվող կնոջ դեմքին, կոտրել է նրա քիթը՝ դիտավորությամբ պատճառելով միջին ծանրության մարմնական վնասվածք: Դրանից հետո տուժողն սկսել է վիճել եղբոր հետ, եղբորը գցել է գետնին, հարվածներ հասցրել նրան»,- ասում է փաստաբանը:

Դատարանում եղբայրների ծնողները ցուցմունք են տվել այն մասին, որ եթե մահացած եղբայրը ցանկանար՝ ավագ եղբորն ու նրա կնոջը մի ձեռքով խեղդամահ կաներ:

Փաստաբան Հակոբյանը փաստում է, որ վերոնշյալը վկայում է՝ մահացող եղբայրը ֆիզիկապես շատ ավելի ուժեղ է եղել: «Ի՞նչ էր մնում իմ պաշտպանյալին անելու, երբ նրա կնոջ քիթն են տալիս- ջարդում, իրեն էլ գցում են գետնին եւ սկսում ծեծել: Բացի այդ՝ ամբաստանյալը նշել է, որ չի հիշում, թե ինչպես է վերցրել դանակը, որտեղից, որ դանակը եւ որքան է հարվածել: Բայց հարվածել է, որպեսզի կոտրի եղբոր դիմադրությունը»,-հավելում է փաստաբանը:

Նշենք, որ 3 անգամ դատահոգեբուժական փորձաքննություն է իրականացվել:Արդյունքները հակասական են: Առաջին եւ երրորդ փորձաքննության արդյունքներով Ա. Գրիգորյանն իրեն մեղսագրվող արարքը կատարելիս չի գտնվել ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում: Կրկնակի դատահոգեբուժական փորձաքննությամբ, սակայն, պարզվել է, որ Ա. Գրիգորյանը վերոնշյալ արարքը կատարելիս գտնվել է ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում:

«Երրորդ փորձաքննությունը նշանակվել էր մի հիմնարկում, որտեղ կատարվել էր առաջին փորձաքննությունը: Եզրակացությունն էլ տվել են փորձագետներ, ովքեր ենթակա են առաջին փորձաքննության արդյունքները տվողին»,- նշում է փաստաբան Հակոբյանը: Նրա միջնորդությամբ հաջորդ դատական նիստին կհրավիրվեն փորձագետները՝ լույս սփռելու իրար հակասող եզրակացությունների վրա:

Նշենք, որ Ա. Գրիգորյանը 1 տարի եւ 3 ամիս է՝ կալանավորված է: Նրա երեխան ծնվել է իր՝ անազատության մեջ գտնվելու ժամանակ:

Անուշ Բուլղադարյան 
Վանաձոր

Աղբյուրը՝ Aravot.am
http://aravot.am/am/articles/rights/92875/view

Friday, April 29, 2011

ԻՆՉ ԱՐԺԵ 27-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ԿՅԱՆՔԸ

Այն, որ աղքատությունը գնալով ավելանում է մարզերում և որ բնակչությունը օրվա գոնե հացն ապահովելու համար պատրաստ է նույնիսկ իր կյանքը տալ, դա փաստ է։ Երիտասարդները, այլ աշխատանք չգտնելով, իրենց նվիրում են երկաթ-բետոնե սալիկներ ջարդելու տաժանակիր գործին, ու դրանից գոյացած մետաղները մի քանի հազար դրամով հանձնում են ու մեկ երկու հաց գնելով, վերադառնում տուն։ Սակայն Լոռիում քիչ չեն լինում դեպքերը, երբ այդ նույն պանել ջարդելը ավարտվում է ողբերգությամբ, իսկ այդ մի քանի հազար դրամը ծախսվում է...

Երեկ Սպիտակում տեղի ունեցավ մի դեպք, որը դեռ երկար կհիշվի։ 27 ամյա Անդրանիկ Ջուլհակյանը, ով ևս զբաղվում էր վերը նշված “աշխատանքով”, ապրիլի 26-ին տնից դուրս է գալիս, ու այլևս չի վերադառնում։ Հաջորդ օրը Անդրանիկի հայրը՝ Վաչագան Ջուլհակյանը, դուրս է գալիս տղային փնտրելու, ու տեսնելով, որ տղան ոչ մի տեղ չկա, հիշում է, որ ինչ-որ մի տեղ տղան հաճախ էր երկաթ-բետոնե պանելներ ջարդում, հորը դրա մասին պատմել էր։ Հայրը մեկնում է այդտեղ և ինչ. արմատուրա հանելու ժամանակ պանելը շրջվել է տղայի վրա, տեղում սպանելով նրան։ Որդու դաժան մահից սարսափած հայրը  20։23-ին զանգահարում է ոստիկանության Սպիտակի բաժին և հայտնում կատարվածի մասին, իսկ ոստիկանությունն էլ զանգահարում է ԼՄՓՎ Սպիտակի հրշեջ փրկարարական ջոկատ և հայտնում, որ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը՝ դիակը հանելու համար։ Դեպքի վայրում ներկա էին ԼՄՓՎ Սպիտակի հրշեջ փրկարարները հրամանատար Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ, ներկա էին նաև ոստիկանության Սպիտակի աշխատակիցները՝ անձամբ Սպիտակի ոստիկանապետ Արթուր Շահվերդյանի գլխավորությամբ։



Դիակն առանց վնասելու դուրս բերելու համար անհրաժեշտ էր փրկարարների հմուտ գործողությունները, ինչը և կատարվեց Սպիտակի հրշեջ-փրկարարների կողմից։

Բետոնե պանելը նախ հորատող մուրճի օգնությամբ ծակվեց, այնուհետ կռունկով բարձրացվեց երկաթբետոնե սալիկը, որի տակից դուրս բերվեց 27 ամյա երիտասարդի ճզմված դին։ Դիակի հանման ժամանակ հանկարծ լսվեց որդուն կորցրած հոր ողբը, ով ամեն գնով փորձում էր մոտենալ տղայի մարմնին, սակայն փրկարարները և իրավապահները նրան դա անելն արգելեցին, հեռացնելով տարածքից։

Իրավապահները մեզ հետ զրույցում նշեցին, որ սա Անդրանիկի հետ պատահած առաջին դեպքը չէր։ Մեկ տարի առաջ կրկին “պանել ջարդելու ժամանակ էլի տակն էր մնացել, էդ վախտ շուտ հասանք, փրկեցինք խեղճ տղու կյանքը”։

Մահացածին ճանաչողների փոխանցմամբ, Ջուլհայանների ընտանիքն ապրում է ծայրահեղ աղքատ վիճակում. “Բա որ աղքատ չլնեին, էդ երեխեն ինչի պետք ա պանել ջարդեր ու արմատուրից փող քամեր, դա էլ էն դեպքում, երբ մի անգամ արդեն Անդրանիկն զգացել էր պանելի ծանրությունը”:

ԷԴՎԱՐԴ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ



www.lorinews.com

Thursday, April 28, 2011

Video. Հերթական պատահարը Սյունիքի մարզում


Սյունիքի մարզկենտրոնում վերջին օրերին արտակարգ պատահարներ են գրանցվում մեկը մյուիս հետևից: Թթվածնային բալոնների պայթյունի պատճաոռվ մեկ հոգի մահացել է Քաջարանում, մեկ հոգի Կապանում: Երեք հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել: Այս առթիվ Սյունիքի քննչական բաժնում նախաքննություն է կատարվում։   

Ըստ բաժնի պետի տեղակալ Աշոտ Ասրյանի,  հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ 230-րդ հոդվածի 2-րդ մասով: Ա.Ասրյանը դեռևս չի կարող հաստատել քաղաքում տարածված այն լուրերը, որ իբր 2 բալոններն նույն  տեղից են լիցքավորվել: 

Վերջնական եզրակացությունը պետք է տա փորձաքննությունը: Ապրիլի 28-ին,  ժամը 7:42-ին Կապանի օդանավակայանի մոտակայքում, Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհին, ավտոմեքենա է այրվել:  Դեպքի վայր մեկնած Կապանի հրշեջ փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկին  հաջողվել է կրակը մարել 8:01 րոպեին: Հրդեհի հետեւանքով այրվել է մեքենայի շարժիչի մարտկոցը եւ խցիկի մի մասը:  

Նախնական տվյալներով, Կապանի բնակիչ Արա Ավանեսյանին պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի 61 ՍՍ 045 պետհամարանիշի ավտոմեքնենան վթարի է ենթարկվել, որի հետեւանքով հրդեհվել է: Մեքենայում միայն վարորդն էր, ու նա  անվնաս դուրս է եկել  մեքենայից: 
ԱՐՄԵՆ ԴԱՎԹՅԱՆ, Կապան

Wednesday, April 27, 2011

Հարուցվել է քրեական գործ

Ապրիլի 26-ին Քաջարանում տեղի ունեցած դժբախտ պատահարի ժամանակ վիրավորված 61-ամյա Տիգրան Շահբազյանի վիճակը շարունակում է ծանր կայուն մնալ: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք,  պատահարի հետեւանքով մահացել է 1, տուժել 3 հոգի։

“Երեկ նրան հիվանդանոց ենք ընդունել շոկային վիճակում, զույգ սրունքների բաց բեկորային կոտրվածքների տեղաշարժով, ստորին եւ վերին վերջույթների, դեմքի, պարանոցի, կրծքավանդակի բազմաթիվ ծակած, պատառոտված վերքերով: Երեկվա համեմատ վատացում չի արձանագրվել եւ շատ մեծ է  ապրելու հավանականությունը:Եթե հաջողվի 3-4 օր նույն վիճակում պահել, վատացում չլինի, ապա կկարողանանք վիրահատական միջամտություն անել ոտքերի վրա”, այսպես գնահատեց Տիգրան Շահբազյանի վիճակը Կապանի բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքի վարիչ Սարիկ  Աթաջանյանը:

Մյուս տուժածների` Զորի Բաբայանի եւ Էրիկ Գասպարյանի վիճակը բավարար է գնահատվում։ Նրանք Քաջարանի հիվանդանոցում են։Հիշեցնենք, որ բոլոր տուժածները “Վահրամ եւ Նորայր” ՍՊԸ աշխատակիցներ են։ Ընկերության տնօրեն  Վահե Հակոբյանը տեղեկացրեց, , որ պատահարի մանրամասները կպարզվեն հետաքննությունից հետո:

“Միայն գիտենք, որ թթվածնի բալոն է պայթել։ Նման դեպք` մահացու ելքով եւ վիրավորներով, մեր գործունեության ընթացքում առաջին անգամ է։ Մեր ընկերությունը բնականաբար աջակցություն կցուցաբերի տուժածների ընտանիքներին”,-ասաց Վ. Հակոբյանը։

Պայթյուն Կապանում. կա զոհ

Ապրիլի 27-ին, ժամը 15-15.30-ի սահմաններում Կապանի ճանշին ձեռնարկության ասֆալտի գործարանում, եռակցման աշխատանքներ կատարելիս թթվածնի բալոնի պայթյունից մահացել է 1943թ.-ին ծնված Կապանի բնակիչ Ռուբիկ Սարգսյանը: Սյունիքի մարզային փրկարարական վարչությունից տեղեկացրել են, որ պայթյունի հետեւանքով այլ տուժածներ չկան։ Շտապ օգնության աշխատակիցները պատմել են, որ  Սարգսյանի մարմինը պայթյունի արդյունքում մասնատվել է։ Դեպքի առնչությամբ նախաքննություն է ընթանում:

Tuesday, April 26, 2011

Դժբախտ պատահար Քաջարանում.մեկ զոհ

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի մարզային «Սոսի» հեռուստաընկերությամբ հայտարարել է, որ գործարանում մահացածը «Վահրամ և Նորայր» ՍՊԸ-ի աշխատակից է։ Այսօր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում` մեխանիկական արտադրամասի հարեւանությամբ դեռևս չպարզված հանգամանքներում պայթած թթվածնի բալոնի արդյունքում մահացել է Կապանի տարածաշրջանի Եղեգ գյուղի բնակիչ, 1984 թ. ծնված Իսահակ Վալերիի Մայիլյանը: Ըստ գլխավոր տնօրենի, կոմբինատը այդ ընկերության հետ ունի պայմանագիր, ըստ որի էլ` կատարել է իր պարտականությունները։ «Վահրամ և Նորայր» ՍՊԸ-ի տնօրեն Գառնիկ Հակոբյանի հեռախոսահամարները այդպես էլ չպատասխանեցին։Հիշեցնենք, որ պայթյունի հետևանքով տեղում Կապանի Ձորք թաղամասի բնակիչ 1986թ. ծնված Զորի Վոլոդյայի Բաբայանը, Քաջարանի Խանջյան փողոցի բնակիչ, 1988թ. ծնված Էրիկ Արարատի Գասպարյանը եւ Կապանի Շինարարների թաղամասի բնակիչ, 1950թ. ծնված Տիգրան Սարգսի Շահբազյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:Ըստ մեր տեղեկությունների, տուժողներ Զորի Բաբայանի եւ Էրիկ Գասպարյանի առողջական վիճակը բավարար է։ Նրանք գտնվում են Քաջարանի հիվանդանոցում: Իսկ Տիգրան Շահբազյանը տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն։ Կենտրոնի վնասվածքաբանական բաժնից տեղեկացրին, որ տուժողը ստացել է այրվածքներ, բաց կոտրվածքներ, բեկորային վնասվածքներ եւ առայժմ վիճակը գնահատվում է ծանր:
Արմեն Դավթյան, ԿԱՊԱՆ

Sunday, April 24, 2011

ՎԱՐՈՐԴՆ ԱՅՐՎԵԼ Է ՄԵՔԵՆԱՅԻ ՄԵՋ


Այսօր գիշեր ժամը 01։55-ի սահմաններում Լոռու մարզի Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի 4-րդ կմ-ում հայտնաբերվել է Վազ 2107 մակնիշի այրված ավտոմեքենա՝ որում եղել է նաև վարորդը։ Նա մեքենայի մեջ լիովին այրվել է։
Գիշերը 01:20-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնից Ստեփանավանի հրշեջ փրկարարական ջոկատ ահազանգ է ստացվում, որ Պուշկինի լեռնանցքում մեքենա է այրվում:

Wednesday, April 20, 2011

Արմավիրցիները դժվարանում են շնչել համատարած փոշու պատճառով

Ապրիլի 20-ի վաղ առավոտից Արմավիր քաղաքի ազգաբնակչությունը խուճապի է մատնված, փողոց դուրս են գալիս դիմակներով, ահազանգում տարբեր կառույցներ ու իրենց անհանգստությունն արտահայտում օդի աղտոտվածության ու համատարած փոշու մասին: Քաղաքն ամբողջությամբ պատված է դեղին փոշով, նույնիսկ ավտոմեքենաների վրա նստաց փոշին բավականին մեծ վտանգ է ներշնչում քաղաքացիների մոտ: Փողոցներում գրեթե շարժ չի նկատվում: Փորձեցիք Արտակարգ իրավիճակների Արմավիրի վարչությունից ճշտել թե իրականում ինչ է կատարվում և որքան վտանգավոր կարող է լինել երևույթը: Այստեղ խորհուրդ տվեցին տեղեկատվություն