This is default featured slide 1 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

Saturday, April 30, 2011

VIDEO. 85-ամյա Մարուսյա տատի առոգանությունը հիացմունքի է արժանի

Սյունիքի մարզի Եղվարդ գյուղի ամենատարեց բնակչուհին է Մարուսյա Օհանջանյանը։ Երիտասարդ տարիքին՝ նրան Մարո էին ասում, իր իսկ մի խոսքով «մի ծիծեռնակ էր, սպիտակ մի թռչող աղավնի»։ «Հիմա բալա, պերանումս սկի մի ատամ չկա, լյա կոսինկաս կապում ըմ, բալկոնում նստում, թմաշա անում, առաջ է~, հինչ ասիս անում ըմ լա»,-ասում է Մարուսյա տատը։ Հինգ տղա, մեկ աղջիկ ունի, թոռնիկներ, ծոռնիկներ։Ամուսինը 50 տարեկանում է մահացել, ու ինքն է զբաղվել երեխաների դաստիարակությամբ։ «Մըծըցրալ ւմ, բանակ ուղարկալ, պսակալ»,-ասում է նա։...

Տեսանյութ Ալավերդիում ինտերնետից օգտվողների և օգտվելու մշակույթի մասին

Ինտերնետն Ալավերդցինրին հասանելի դարձավ 2004 թ-ին: Սկզբում կապի որակը հեռու էր բավարար լինլուց, սակայն ժամանակի ընթացքում շատ բան փոխվեց ու ավելացավ ինտերնետից օգտվողների թիվը: Հեղինակ` Արմանուշ Նիազյան Ալավե...

Friday, April 29, 2011

Նորից աֆրիկյան ժանտախտ Սյունիքում

Մոտ մեկ շաբաթ առաջ Սյունիքի մարզի Եղվարդ գյուղում արձանագրվել է  խոզերի մեծաքանակ անկում։ Գյուղում սատկած խոզերի թիվը հասնում է 10-ի: Տուժել է  4 տնտեսություն։ Գյուղապետ Սպարտակ Զաքարյանի խոսքով  սատկած մի քանի կենդանիների մոտ կային աֆրիկյան ժանտախտին բնորոշ ախտանիշներ` ինքնազգացողության թուլացում, կերից հրաժարում, լորձարտադրություն բերանից, քթանցքերից։ Գյուղ հրավիրված անասնաբույժները փորձանմուշներ են վերցրել սատկած կենդանիներից եւ նրանց կերից։ Արդյունքները պարզ կլինի մի քանի...

ԻՆՉ ԱՐԺԵ 27-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ԿՅԱՆՔԸ

Այն, որ աղքատությունը գնալով ավելանում է մարզերում և որ բնակչությունը օրվա գոնե հացն ապահովելու համար պատրաստ է նույնիսկ իր կյանքը տալ, դա փաստ է։ Երիտասարդները, այլ աշխատանք չգտնելով, իրենց նվիրում են երկաթ-բետոնե սալիկներ ջարդելու տաժանակիր գործին, ու դրանից գոյացած մետաղները մի քանի հազար դրամով հանձնում են ու մեկ երկու հաց գնելով, վերադառնում տուն։ Սակայն Լոռիում քիչ չեն լինում դեպքերը, երբ այդ նույն պանել ջարդելը ավարտվում է ողբերգությամբ, իսկ այդ մի քանի հազար դրամը ծախսվում է... Երեկ Սպիտակում...

Ընդդեմ աղանդավորական հոսանքների

  <Դավիթբեկյան Ուխտեր> երիտասարդական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Գորիսում կազմակերպվեց բողոքի երթ`  ընդդեմ աղանդավորական հոսանքների : Կազմակերպիչների խոսքերով` տարածաշրջանում ոչ ավանդական կրոնական համայնքների հետևորդներն օր-օրի շատանում են ,  երկիրը երկպառակտում, սպառնում անվտանգությանը:  Ուստի մեծանում է նաև համապատասխան քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը:Երթի մասնակիցներն այցելել են Գորիսի սուրբ Գրիգոր Լուսավորչ եկեղեցի, ստացել հոգևոր հովիվ տեր Ոսկան...

Thursday, April 28, 2011

Video. Հերթական պատահարը Սյունիքի մարզում

Սյունիքի մարզկենտրոնում վերջին օրերին արտակարգ պատահարներ են գրանցվում մեկը մյուիս հետևից: Թթվածնային բալոնների պայթյունի պատճաոռվ մեկ հոգի մահացել է Քաջարանում, մեկ հոգի Կապանում: Երեք հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել: Այս առթիվ Սյունիքի քննչական բաժնում նախաքննություն է կատարվում։    Ըստ բաժնի պետի տեղակալ Աշոտ Ասրյանի,  հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ 230-րդ հոդվածի 2-րդ մասով: Ա.Ասրյանը դեռևս չի կարող հաստատել քաղաքում տարածված այն լուրերը, որ իբր 2 բալոններն նույն  տեղից են լիցքավորվել:  Վերջնական...

Արմավիրի կենդանաբուսաբանական այգու կենդանիները քաղցած են

Արմավիր քաղաքի կենդանաբուսաբանական այգին 20 տարվա պատմություն ունի: Արմեն Թադևոսյանը ում և պատկանում է կենդանաբուսաբանական այգին կամ ու ում սեփականությունն է հանդիսանում, դեռ փոքր տարիքից  սիրել ու պահել է կենդանիներ:&nb...

Արմավիրի քաղաքային զբոսայգին խնամքի կարիք ունի

Էլբակ Խաչատրյանը 1983թ-ից աշխատում է Արմավիրի քաղաքային զբոսայգում և սպասարկում այն այցելուներին, ովքեր գալիս են« բախվող մեքենաների կառուսելից օգտվելու համար: Էլբակ Խաչատրյանը 74 տարեկան է: Մասնագիտությամբ ինժիներ մեխանիկ: Երկար տարիներ դասավանդել է էլեկտրոտեխնիկա և գծագրություն Արմավիրի 2-և 6 միջնակարգ դպրոցներում: Ըստ սահմանված կարգի կառուսելները գործում են մայիս ամսից և փակվում աշնանը` նոյեմբերի վերջին: Էլբակ Խաչատրյանը արդեն 28 տարի է այս գործն է անում, ասում է տարածքը և կարուսելները խնամելու...

Wednesday, April 27, 2011

Հարուցվել է քրեական գործ

Ապրիլի 26-ին Քաջարանում տեղի ունեցած դժբախտ պատահարի ժամանակ վիրավորված 61-ամյա Տիգրան Շահբազյանի վիճակը շարունակում է ծանր կայուն մնալ: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք,  պատահարի հետեւանքով մահացել է 1, տուժել 3 հոգի։ “Երեկ նրան հիվանդանոց ենք ընդունել շոկային վիճակում, զույգ սրունքների բաց բեկորային կոտրվածքների տեղաշարժով, ստորին եւ վերին վերջույթների, դեմքի, պարանոցի, կրծքավանդակի բազմաթիվ ծակած, պատառոտված վերքերով: Երեկվա համեմատ վատացում չի արձանագրվել եւ շատ մեծ է  ապրելու հավանականությունը:Եթե հաջողվի 3-4 օր նույն...

Պայթյուն Կապանում. կա զոհ

Ապրիլի 27-ին, ժամը 15-15.30-ի սահմաններում Կապանի ճանշին ձեռնարկության ասֆալտի գործարանում, եռակցման աշխատանքներ կատարելիս թթվածնի բալոնի պայթյունից մահացել է 1943թ.-ին ծնված Կապանի բնակիչ Ռուբիկ Սարգսյանը: Սյունիքի մարզային փրկարարական վարչությունից տեղեկացրել են, որ պայթյունի հետեւանքով այլ տուժածներ չկան։ Շտապ օգնության աշխատակիցները պատմել են, որ  Սարգսյանի մարմինը պայթյունի արդյունքում մասնատվել է։ Դեպքի առնչությամբ նախաքննություն է ընթանո...

Tuesday, April 26, 2011

Advice: ԳԵՂԵՑԻԿ

...

Կապանցի հանքագործները էլեկտրաշոկ չեն տեսել

Ըստ «Ֆեյսբուք» սոցիալական կայքում տարածված մի հաղորդագրության,  Կապանի «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերությունում հանքագործների նկատմամբ էլեկտրաշոկ է կիրառվել: Ընկերության թե՜ նախկին, թե՜ ներկա  աշխատակիցները մեզ հետ զրույցում ասացին, որ նման բան չի եղել: «Եթե էդպես բան լիներ, ապա չէինք լռի»,-ասացին հանքագործները: Ընկերության արհեստակցական միության ղեկավար...

Դժբախտ պատահար Քաջարանում.մեկ զոհ

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի մարզային «Սոսի» հեռուստաընկերությամբ հայտարարել է, որ գործարանում մահացածը «Վահրամ և Նորայր» ՍՊԸ-ի աշխատակից է։ Այսօր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում` մեխանիկական արտադրամասի հարեւանությամբ դեռևս չպարզված հանգամանքներում պայթած թթվածնի բալոնի արդյունքում մահացել է Կապանի տարածաշրջանի Եղեգ գյուղի բնակիչ, 1984 թ. ծնված Իսահակ Վալերիի Մայիլյանը: Ըստ գլխավոր տնօրենի, կոմբինատը այդ ընկերության հետ ունի պայմանագիր,...

Monday, April 25, 2011

ԱՄՆ-ից պահանջում են արդար արձագանք, բայց ոչ երկիմաստ հիշատակումներ

«Ցեղասպանության մասին խոսելու ենք այնքան, մինչեւ որ աշխարհը ճանաչի եւ հայոց դատը վերջապես լուծվի»։ Արդեն 96 տարի է ամեն ապրիլի 24-ին հնչում են այս խոսքերը, նախաձեռնվում են մի շարք ակցիաներ թե Հայստանում, թե հանրապետությունից դուրս։ 2-րդ անգամն է «Դավիթբեկյան ուխտեր» հ/կ-ը եւս գերհզոր տերություններին նման կոչ է անում։ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրվա նախօրեին՝ ապրիլի 22-ին կազմակերպությունը ԱՄՆ դեսպանատան առջեւ ոճրագործությունը դատապարտող ցուցապաստառներով բողոքի խաղաղ ցույց էր նախաձեռնել։ Այս...

Sunday, April 24, 2011

ՈՏՔԻ, ԴԱՏԱՐԱՆՆ Է ԳԱԼԻՍ

Մարտունեցի մանուկներն իրենց պահանջատիրությունն արտահայտեցին ներկայացմամբ Մարտունու մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի  սաներն ապրիլի 23-ին քաղաքի մշակույթի պալատում  ներկայացրել են Պերճ Զեյթունցյանի “Ոտքի, դատարանն է գալիս”  պիեսի բեմականացումը: Կենտրոնի "Վերնատուն" գրական ակումբի "Եղեգն" թատերախումբն այս ներկայացմամբ նաև Նռան հատիկ մանկապատանեկան փառատոնին է մասնակցել: Ըստ թատերախմբի անդամների, պիեսի բեմականացման  ընթացքում իրենց համար ոգեշնչման աղբյուր են հանդիսացել ...

ՎԱՐՈՐԴՆ ԱՅՐՎԵԼ Է ՄԵՔԵՆԱՅԻ ՄԵՋ

Այսօր գիշեր ժամը 01։55-ի սահմաններում Լոռու մարզի Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի 4-րդ կմ-ում հայտնաբերվել է Վազ 2107 մակնիշի այրված ավտոմեքենա՝ որում եղել է նաև վարորդը։ Նա մեքենայի մեջ լիովին այրվել է։Գիշերը 01:20-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնից Ստեփանավանի հրշեջ փրկարարական ջոկատ ահազանգ է ստացվում, որ Պուշկինի լեռնանցքում մեքենա է այրվում:...

ԴԵՐ- ԶՈՐԻՑ ԲԵՐՎԱԾ ՄԱՍՈՒՆՔՆԵՐԸ ՀՈՂԻՆ ԵՆ ՀԱՆՁՆՎԵԼ ԿԱՊԱՆՈՒՄ

Նախորդ տարիների պես հազարավոր կապանցիների հետ այսօր Բաղաբուրջի հուշահամալիրում կանգնեցված Հայոց մեծ եղեռնի անմեղ նահատակների հիշատակը հավերժացնող հուշակոթողին ծաղիկներ է դրել եւ մեկ րոպե լռությամբ անմեղ զոհերի հիշատակը հարգել նաեւ կենսաթոշակառու, նախկին մանկավարժ Լիդա Դավթյանը, ում մանկության երազանքը Դեր-Զորում լինելն էր:“Կարող է երազանքս շատերի համար անհասկանալի թվա, բայց այդպես...

Նոր հանքի շահագործման լուր Ծաղկաձորից

Հայաստանի գրողների միության անդամ Միքայել Աբաջյանց«Լսեցի Հրազդանում երկաթի հանքի շահագործման մասին, որը մեծ վրդովմունք առաջացրեց ոչ միայն իմ, այլև ծաղկաձորցիների շրջանում, որովհետև երկար ժամանակ Ծաղկաձորը ցանկանում էին դարձնել տուրիզմի քաղաք, բայց հանքի շահագործումից հետո ոչ ոք չի ցանկանա այցելել Ծաղկաձոր: Հրազդանին կից բնակավայրերը` այդ թվում Ծաղկաձորը, կենթարկվեն փոշու և ծխի ազդեցությանը, եթե բլրի վրա սկսվի բաց հանքաշերտի շահագործումը»,-ասում է Ծաղկաձորի բնակչուհի...

ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՏԽՈՒՐ ԷՐ

Սուրբ Հարության տոնը Սյունիքի մարզկենտրոնում այս տարի փոքր-ինչ տխուր էր: Ցուցահանդեսներ, համերգներ չէին կազմակերպվել: Միայն առավոտյան, Կապանի Սրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում պատարագ մատուցվեց Հարության տոնի առթիվ: Արդեն կեսօրին եկեղեցու մուտքի առաջ հերթ էր գոյացել, մարդիկ չէին կարողանում մտնել ներս: Պատարագից հետո հավատացյալներին ձու ու լավաշ բաժանվեց: Կապանցի մանկավարժ Լիդա Դավթյանի խոսքով, ինքը մկրտված էլ չէ: Նրա ասելով, զանգեզուրցիները հոգևոր սնունդ չեն ստացել ժամանակին, հիմա կարծես ամեն...

19 ՏԱՐԻ ԱՌԱՋ ՌՄԲԱԿՈԾՎԵՑ ԿԱՊԱՆԸ

Կապանցիները ապրիլի 24-ի առավոտվանից իրենց հարգանքի տուրքն են մատուցում ոչ միայն Եղեռնի զոհերի հիշատակին, այլ նաև մերօրյա պատերազմում զոհվածներին: 1992թ-ի ապրլի 24-ին ազերիները առաջին անգամ ռմբակոծեցին Կապանը. Խուճապ, սարսափ, զոհեր, բայց և՝ ուժ ու կորով: Հաղթեցինք չհայտարարված պատերազմում, մեկ անգամ ևս ապացուցելով, որ հայի կամքն անկոտրում է, որ մեր երկրի սահմանները անառիկ են: Բաղաբուրջի սարահարթում ծաղիկներ դնելով նահատակների շիրմաքարերին՝ ապրողներից յուրաքանչյուրը աղոթում է առ Աստված, որ այլևս...

Սյունիքում ևս վառեցին Թուրքիայի դրոշը

Հայոց մեծ եղեռնի նահատակների հիշատակին նվիրված միջոցառումները Սյունիքի մարզկենտրոնում մեկնարկել են ուրբաթ օրվանից։ «Դավիթբեկյան ուխտեր» երիտասարդական ՀԿ-ի պատանիներն ու աղջիկները Հայոց մեծ եղեռնին նվիրված միջոցառումների շրջանակներում ծառատունկ են կազմակերպել Բաղաբուրջի հուշահամալիրում, անբարենապաստ եղանակային պայմաններն անգամ չեն խանգարել երիտասարդներին, որոնք ծառատունկից հետո բարեկարգել են հուշահամալիրի տարածքը, ներկել ծառերի բները, նաեւ մաքրել մերօրյա պատերազմում զոհվածների շիրմաքարերը:...