Ապրիլի 21-ին, Վանաձորի Արցախ պուրակ էր այցելել աշխարհահռչակ բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանը, ով մի քանի օր առաջ ազատվել է դատարանի դահլիճից. դատարանը նրան մեկ տարի պայմանական ազատազրկման է դատապարտել։ Պուրակում հավաքված մոտ 50 քաղաքացիները մոտենում էին, բարեւում, ողջագուրվում նրա հետ, հարցնում որպիսությունը։
Նրա արարքը տղամարդավայել քայլ էր՝ հայրենիքը, իր ժողովրդին հարգողի, սիրողի արարք»,- այսպիսին էր ելույթների ամփոփ բովանդակությունը։ Հավաքվածների կարծիքով, «Սամսոնի պայքարի իմաստը մեկն էր՝ ստեղծել Հայաստանը ազատ, անկախ, օրինական, սահմանադրական եւ գոնե մեկ անգամ Հայաստանում անցկացնել ազատ, անկախ ընտրություններ»: Սամսոն Խաչատրյանն էլ ելույթ ունեցավ, ասաց, որ Լոռիում դեռեւս ժողովուրդը քնած է:
«Անհարմար է, զարթնեք բոլորդ, պետք է պայքարել մինչեւ վերջ»,-նշեց բռնցքամարտիկը, հորդորելով անպայման մասնակցել ապրիլի 28-ի հանրահավաքին։ Լրագրողների այն հարցին, թե ինչպես է վերաբերվում դատարանի որոշմանը, Սամսոն Խաչատրյանը պատասխանեց, որ իր փաստաբանը բողոքարկելու է դատարանի վճիռը. «Դատական պրոցեսներն էլ լրիվ շոու էին, դա ես լուրջ չեմ համարում»։ Իսկ պայմանական ազատ արձակման հետ կապված նշեց՝ «Ես ոչ մի բանի էլ չեմ սպասել, բայց դատարանի որոշումն իհարկե զարմանալի էր»։
Տարածքը հսկվում էր ոստիկանների կողմից |
Էդվարդ Արզումանյան
Լուսանկարները՝ հեղինակի
0 коммент.:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.