Monday, July 4, 2011

Արարատում արշալույսները խաղաղվեցին

Ընտրակեղծի՞քթե՞ ոչնչից մեծ աղմուկ….
Արարատի քաղաքապետի թեկնածու, անկուսակցական Հակոբ Թովմասյանը քվեարկության ավարտից մոտ 30 րոպե առաջ ահազանգեց, որ 18/04 տեղամասում իբրեւ ընտրակեղծիք է գրանցվել: Ըստ Հակոբ Թովմասյանի, Գարիկ Հովսեփյանը եկել է քվեարկության, բայց նրա տեղը ստորագրված ու քվեարկված է եղել: Սակայն հանձնաժողովի անդամները նշեցին, որ տվյալ ընտրողի մայրն է սխալվել ու ստորագրել որդու տեղը: Ըստ ԸՕ-ի` լրագրողներին չի թույլատրվում լուսանկարել ընտրացուցակները: Նման իրավունք ունեն միայն թեկնածուները կամ նրանց վստահված անձինք, այն էլ ոչ թե լուսանկարել, այլ քաղվածք անել ընտրացուցակներից: Հ. Թովմասյանը նշեց, որ ինքը պատրաստվում է դիմել ՀՀ ԿԸՀ-ին ու գլխավոր դատախազությանը: Ի պատասխան մեր հարցմանը` հանդիպելու այդ ընտրողին` Հ. Թովմասյանը ասաց, որ «Գարիկ Հովսեփյանը վախենում է վերադառնալ ընտրատեղամաս», իսկ թե ինչու` նա չպարզաբանեց: Ամեն դեպքում, մեզ հաջողվեց Արարատի թաղամասերից մեկում հանդիպել Գարիկ Հովսեփյանին: 27-ամյա երիտասարդը չթաքցրեց, որ չի քվեարկել գործող քաղաքապետի օգտին: Ինչ վերաբերում է միջադեպին, ապա, ըստ Գ. Հովսեփյանի, ինքը պատահաբար Հ. Թովմասյանին որպես հարևան`պատմեց, որ մայրը սխալմամբ ստորագրել էր իր տեղը: Գ. Հովսեփյանի պատմելով, այս խոսքերից հետո, թեկնածուն` Հ. Թովմասյանը միանգամից «իրեն տարավ նախընտրական շտաբ, սկսեց զանգահարել ամեն տեղ` հայտարարելով, որ ընտրակեղծիք է եղել: «Սա ընտրակեղծիք չի, ես չեմ բողոքում, ես քվեարկել եմ իմ ուզած մարդուն, եւ ոչ մեկը ինձ չի ճնշել ու ոչինչ չի ասել»,-ասաց նա:
Ավարտ
Բացի Արարատից ընտրություն էր նաև Արտաշատում: Այստեղ հաղթել է ընտրություններում գործող քաղաքապետ,  ՀՀԿ անդամ Գագիկ Մուրադյանը 6931 կողմ ձայնով վերընտրվել է: Նրա մրցակից Քաջո Գրիգորյանը ստացել է 268 ձայն: Քվեարկությանը մասնակցել` 7346 մարդ, անվավեր է ճանաչվել 146 քվեաթերթիկ: Արարատի քաղաքային համայնքում նույնպես քաղաքապետի ընտրություններ էին: Գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Աբրահամ Բաբայանը ստացել է 5259 քվե: Նրա մրցակից Հակոբ Թովմասյանը 230 ձայն է ստացել, իսկ 205 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Վերջինիս մեզ հետ ունեցած զրույցում կասկածի տակ դրեց մասնակիցների թիվը: “Արարատում այդքան մարդ չկա, ոնց են քվեարկել: Մի քիչ անհավանական է”,-ասաց թեկնածուն: Նկատենք, որ հուլիսի 3-ին Արարատի ընտրողները մինչեւ երեկո ակտիվ չէին: Նրանց մոտ ակտիվություն նկատվեց երեկոյան ժամերին, 17-ից 20-ը: Սա, ըստ Արարատի 18/03 ՏԸՀ-ի նախագահ Գագիկ Վարդանյանի բնական էր:  «Մեր քաղաքում դա ավանդույթ է կարծես, հովը ընկնում է, շարժը սկսվում է»,-ասում էր նա:
Չի  շնորհավորի
Հակոբ Թովմասյանը հայտարարեց, որ ինքը  չի շնորհավորելու ընտրված քաղաքապետինքանի որ Աբրահամ Բաբայանը լեգետիմ չէ: Ըստ Հ. Թովմասյանի, ինքը ամեն ինչ կասի առաջիկայում կայանալիք մամուլի ասուլիսում: Վերընտրված քաղաքապետի խոսքով, ոչ մի ընտրողի հետևից չեն գնացել: “Հավատացե'ք, ոչ մի մեքենա որևէ ընտրողի հետևից չի գնացել, ոչ մի ձայնի համար գումար չի բաժանվել, ընտրություններն ինձ շատ բան ապացուցեցին և ոչ միայն ինձ... Ես այնքան հպարտ եմ, ես իրենց ցավը տանեմ, խոնարհվում եմ իմ համաքաղաքացիների, իմ ընտրողների առջև”,- ասաց Աբրահամ Բաբայանը
ԱՐՄԵՆ ԴԱՎԹՅԱՆ

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.