

Խորհրդային տարիներին Վանաձորի դենդրոպարկը գիտահետազոտական անտառային փորձարարական կայան էր, վերարտադրել են այն ծառատեսակները, որոնք երբևէ աճել են տարածաշրջանում` կաղնի սոճենի, եղևնի. "Տնկարաններ ենք տեղափոխվում այն բնական վերաճի տնկիները, որոնք այստեղ ամրացված հազվագյուտ ծառատեսակներից են",-ասում Է Սարուխ Սթար ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Սարուխանյանը: Այդ բնական վերաճը առանձին տնակարաններում տնկելով ու խնամելով մի քանի տարի հետո բոլոր ծառատեսակները, որոնք ներկայացված են դենդրոպարկում կունենան իրենց մատղաշները, որը վանաձորցիները կնվիրեն անտառին ու բնությանը, որպեսզի ծառատեսակները պահպանվեն և հարստանան: "Մենք պիտի կարողանանք, այնպես անել, որ մեր սերունդներն էլ տեսնեն ու վայելեն այս արգելոցը", -համոզված են այսօրվա տերերը:
Նյութի և լուսանկարների հեղինակ` Լիլիթ Յոլչյան
0 коммент.:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.