This is default featured slide 1 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

Thursday, December 29, 2011

Մայրը պնդում է, որ դատախազությունը ճնշում է գործադրել դատավորի վրա

«Եթե նախագահի՝ վերջերս արած ուղերձը ճիշտ է, նրա խոսքերն ու գործերը իրար համընկնում են, խնդրում եմ այս գործին ընթացք տալ»:Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ, 1 տարի 8 ամիս տեւած դատաքննությունից հետո, համապատասխանաբար՝ 8 եւ 7 տարվա ազատազրկման է դատապարտել Վանաձոր քաղաքի բնակիչներ՝ 20-ամյա Ռուբեն Գեւորգյանին ու 19-ամյա Սերգո Հարությունյանին:Ըստ մեղադրական եզրակացության՝ տղաները, ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, 2010թ. ապրիլի 23-ին, նախնական...

Sunday, December 25, 2011

Երանի ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն...

«Առավել երանելի է տալը, քան առնելը» (Գործք. 20.35). աստվածաշնչյան հայտնի այս խոսքըորպես կարգախոս ընտրեցին Վանաձորի «Նարեկացի» երիտասարդական միության անդամները` իրականացնելու «Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագիրը: ...

Saturday, December 24, 2011

Մայրը պնդում է

Դպրոցի տնօրենն ու ուսուցիչները վիրավորել ու զրպարտե՞լ են իր դստերըԼոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Նաիրա Ավետիսյանի գլխավորությամբ, ընթանում է Թամարա Ադամյանի հայցադիմումի քննությունն ընդդեմ Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի տնօրեն Նարինե Սահակյանի եւ նույն դպրոցի ուսուցիչներ Ռանի Վահրամովայի, Նատալյա Նալբանդյանի ու Սյուզաննա Սահակյանի:Թամարա Ադամյանը դպրոցի տնօրինությանն ու ուսուցչական կազմին մեղադրում է 14-ամյա դստերը՝ Մարիամ Ադամյանին զրպարտելու եւ վիրավորելու մեջ:Նա պահանջում...

Thursday, December 22, 2011

Տուժողի իրավահաջորդը, առանց դատարանի թույլտվության, հեռացավ դատարանի դահլիճից

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ, շարունակվում է Մեծ Պարնի գյուղի բնակիչ Թադեւոս Գեւորգյանի դատաքննությունը:Դատական նիստի սկզբում դատավոր Բաղդասարյանը դահլիճում ներկա գտնվողներին տեղեկացրեց, որ սույն գործով տուժող Վարդան Արզումանյանի իրավահաջորդի ներկայացուցիչը՝ փաստաբան Աննա Դավթյանը, դիմում է ներկայացրել դատարան՝ խնդրելով հետաձգել գործի քննությունը: Նա բացատրել էր, որ զբաղված է մեկ այլ դատական գործով:Դատավորը, սակայն, փաստաբանի վերաբերմունքը...

Wednesday, December 21, 2011

Ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենին արդարացրին

Դեկտեմբերի 21-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ ընթացող դատական նիստի ժամանակ մինչ խորհրդակցական սենյակ անցնելը, Լոռու մարզի դատախազության ավագ դատախազ Արթուր Պողոսյանը հրաժարվեց Ռոբերտ Չիլինգարյանի դեմ ներկայացրած մեղադրանքից:Մեղադրողը բացատրեց, որ Չիլինգարյանի արարքում հանցագործության հատկանիշ չկա: Պաշտպան Կարեն Թումանյանն էլ դատախազի միջնորդության դեմ չառարկեց , նշելով, որ դատախազը նման կարծիք պիտի ունենար գործը մինչ դատարան ուղարկելն...

Sunday, December 18, 2011

Zeitgeist 2011: Տարվա որոնումները՝ Google-ի աչքերով

...

Friday, December 16, 2011

Վնասազերծո՞ւմ. Արման Ենգիբարյանի հոր ներկայացուցիչը դիմում է ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան

Այս տարի ամռանը հետապնդման ժամանակ ոստիկանների կողմից վնասազերծման արդյունքում մահացած Արման Ենգիբարյանի հոր եւ կնոջ ներկայացուցիչ, փաստաբան Էդմոն Մարուքյանը նախնական դիմում է ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` նրա նկատմամբ ոստիկանների գործողությունները ՄԻԵԿ –ի 2-րդ, 13-րդ եւ 6 –րդ հոդվածի 2-րդ մասով խախտումներ ճանաչելու պահանջով:2011-ի հունիսի 14-ին Երևանի մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ ոստիկանները սպանել էին Արման Ենգիբարյանին` ըստ պաշտոնական վարկածի` «նախազգուշացնող...

«Մենք էդ կոպեկներով ենք ապրում»

Տուժողները պահանջում են հետ ստանալ իրենց կենսաթոշակները Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մուշեղ Հարությունյանի նախագահությամբ, ընթանում է շարունակաբար, միասնական դիտավորությամբ կենսաթոշակառուների գումարները յուրացնելու, առեւտրային կաշառք ստանալու եւ պաշտոնական փաստաթղթեր կեղծելու եւ օգտագործելու մեջ մեղադրվող վանաձորցի Շողիկ Վարդումյանի դատաքննությունը:Վանաձորցի կնոջը մեղադրանք է առաջադրված ՀՀ քրօրի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325 հոդվածի 1-ին մասով, 200 հոդվածի...

Thursday, December 15, 2011

Репортаж про митинг для программы Москва24/7

...

Wednesday, December 14, 2011

«Դժգոհ եմ դատարանից, իշխանություններից, որ թույլ են տալիս ժողովրդին ջարդել»

Լեռնապատցին դիմելու է ՀՀ վերաքննիչ դատարանԼոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Նաիրա Ավետիսյանի գլխավորությամբ, մասնակի բավարարել է Լեռնապատ համայնքի ղեկավար Վանո Եղիազարյանի հայցադիմումն ընդդեմ համագյուղացի Սամվել Թամարյանի: Համայնքի ղեկավարը մեղադրում էր համագյուղացուն իր պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը արատավորելու մեջ:Վանո Եղիազարյանը դատարանից պահանջում էր պարտավորեցնել գյուղացուն վիրավորանք հասցնելու եւ զրպարտության համար հօգուտ իրեն բռնագանձել 400.000 ՀՀ դրամ,...

Tuesday, December 13, 2011

Լեռնապատ համայնքի բնակիչը հաղթեց գյուղապետին

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Նաիրա Ավետիսյանի նախագահությամբ, անցյալ ուրբաթ մերժեց Լեռնապատ համայնքի ղեկավար Վանո Եղիազարյանի հայցադիմումն ընդդեմ նույն գյուղի բնակիչ Կամսար Թամարյանի: Համայնքի ղեկավարը համագյուղացուն մեղադրում էր իր պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը արատավորելու եւ իրեն զրպարտելու մեջ:Դիմելով դատարան՝ Լեռնապատի համայնքապետը հայցադիմումում հայտնել էր, որ 2011թ. հունիսի 1-ին ՀՀ վարչապետին հասցեագրված դիմումի մեջ զետեղվել են պատասխանողի կողմից...

Monday, December 12, 2011

Նախկին դասախոսը դիմել է ՀՀ վերաքննիչ դատարան

Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի նախկին դասախոս ԼուսինեԱշուղյանը դիմել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` պահանջելով ամբողջությամբ բեկանել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի` այս տարվա հոկտեմբերի 14-ին կայացրած վճիռը, ու գործն ուղարկել նոր քննության:Լուսինե Աշուղյանը դատական հայց էր ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` պահանջելով «Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առեւտրային կազմակերպությունից,...

Աշխարհի ամենաերկար հետադարձելի “Տաթևեր” ճոպանուղու անակնկալները շարունակվում են

“Մեկ տարվա ընթացքում ճոպանուղին սպասարկել է 70 հազար զբոսաշրջիկի, այցելուների շրջանում առավել փոքր թիվ են կազմել սյունեցիները, լավագույն դեպքում այցելել են իրնեց հյուրերի հետ, ուստի  փորձում ենք խրախուսել , որպեսզի նրանք էլ ակտիվ  այցելեն  և հիանան ճոպանուղուց բացվող տեսարաններով,- ասել է ճոպանուղու տնօրեն Տիգրան Ղազարյանը` լրատվամիջոցների և տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Ամանորին ընդառաջ` դեկտեմբերի 20-29-ը,  “Տաթևեր” ճոպանուղին աշակերտների,...

Saturday, December 10, 2011

Նանսենը եկավ հյուր

 Վանաձորի Ֆրիտյոֆ Նանսենի անվան թիվ 2 մանկապարտեզի հանդիսավոր բացման արարողությունը կատարվեց դեկտեմբերի 9-ին: Մանկապարտեզը հիմնանորոգվել է «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության կողմից՝ Վանաձորի քաղաքապետարանի համաներդրման միջոցով: Ինչպես  Լոռու  հայտնեց մանկապարտեզիի  տնօրեն  Ագնեսա Խաչատրյանը, մինչ այժմ 65 սան ունեին, թեեւ շենքն ուներ 120 երեխայի սպասարկելու հնարավորություն: Շենքային անմխիթար պայմաններում գտնվող շենքը երկրաշարժից հետո չէր նորոգվել, շարքից դուրս...

Վանո Եղիազարյանն ընդդեմ Արթուր Սաքունցի

Դատաքննությունը շարունակվում էԼոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Բորիկ Գրիգորյանի գլխավորությամբ, ընթանում է Լոռու մարզի Լեռնապատ համայնքի ղեկավար Վանո Եղիազարյանի հայցադիմումի քննությունն ընդդեմ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Արթուր Սաքունցի:Լեռնապատի ղեկավարը մեղադրում է Արթուր Սաքունցին իր պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը արատավորելու մեջ:Վանո Եղիազարյանը հայցադիմումի մեջ նշում է, որ 2010թ. դեկտեմբերի...

Friday, December 9, 2011

Համագյուղացի վկաները նոր են իմանում բռնաբարության փորձի մասին

Երեկ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ շարունակվեց Մեծ Պարնի գյուղի բնակիչ Թադեւոս Գեւորգյանի դատաքննությունը:27-ամյա Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել համագյուղացու նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու, ինչպես նաեւ ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային երթեւեկության շահագործման կանոնները խախտելու համար:Դատական նիստին հրավիրված վկաների ցուցմունքներից պարզվում է, որ Թադեւոս Գեւորգյանն ու տուժող Գայանե Սարգսյանի ամուսինը վիճաբանություն են ունեցել ոչ թե բռնաբարության փորձ կատարելու դեպքի...