
բարենորոգ շենքի բացման հանդիսավոր արարողության ընթացքում տնօրենը

շնորհակալություն հայտնեց բարերարներին, քաղաքապետարանին:
Ողջույնի խոսք ասացին նաեւ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանն ու միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Իրինա Սաղոյանը, ով նաեւ նշեց, որ կազմակերպության ջանքերով մանկապարտեզի 15 աշխատակիցներ են վերապատրաստում անցել, ծանոթացել մանկավարժական ժամանակակից մեթոդներին եւ այժմ իրենց աշխատանքում կարող են օգտագործել դրանք: Անսպասելիորեն հայտնվեց մեծ մարդասեր ու հայասեր, խաղաղության նոբելյան մրցանակակիր գիտնականն ինքը՝ ում անունը կրում է մանկապարտեզը. Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Մայիս Խաչատրյանը նրա կերպարանքով ողջունեց բոլորին, իսկ նրա պայուսակում նվերներ էին՝ երեխաների համար: «Այս մանկապարտեզի հիմնանորոգմամբ մի
փոքր թեթեւացավ քաղաքապետարանի հոգսը. Համայնքի ենթակայության տակ գտնվող
մանկապարտեզների համար պատշաճ պայմաններ ապահովելու համար բավականաչափ գումարներ չունենք, սակայն համաֆինանսավորմամբ կարողանում ենք շատ խնդիրներ լուծելե, - ասաց Վանաձորի քաղաքապետարանի կրթության և մշակույթի բաժնի պետ Գագիկ Աղաբաբյանը: Ըստ նրա`Վանաձորի 20 մանկապարտեզներից երեքը դեռեւս տնակային պայմաններում են գործում, նրանց համար նոր շենքեր են կառուցվելու: Եւս 6 մանկապարտեզի շենք կապիտալ նորոգման կարիք ունի:
Գուգարաց թեմի հոգեւր դասի կողմից կատարվեց տնօրհներքի կարգ՝ օրհնվեց հացը,աղն ու ջուրը:
Լիլիթ Յոլչյան
Լուսնկարը հեղինակի
0 коммент.:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.