This is default featured slide 1 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 2 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 3 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 4 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 5 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

Wednesday, March 30, 2011

ԹԵԿՈՒԶ ՊՈԼԻ ՓԵՏ ԼԻՆԻ ԿԱՄ ՊԱՐՏԱԴԻՐ ՀՀԿ-ԱՑՈՒՄ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ



  Պետական ու հանրային            տարբեր կառույցների “հանրապետականացումից” հետո հիմա էլ հերթը  հանրակրթությանն է հասել: Գեղարքունիքի մարզի որոշ դպրոցների մի շարք ուսուցիչներ, խնդրելով չհրապարակել  իրենց ինքնությունն ու աշխատավայրի անվանումը, իրենց  վրդովմունքն ու մտահոգությունն են հայտնում պարտադրված  կուսակցականացման վերաբերյալ:


Ըստ նրանց, որոշ դպրոցների տնօրեններ կանչում են ուսուցիչներին` “հերթով հրավիրելով պարտադիր քարոզչական զրույցի”: Մանկավարժների պատմելով, տնօրեններն ասում են, որ իրենց հրահանգված է կոլեկտիվի իշխանամետությունն արտահայտել ՀՀԿ-ի շարքերի համալրմամբ:

“Բանը եթե միայն խնդրելը կամ առաջարկելը լիներ, դեռ ոչինչ, տանելի կլիներ, բայց երբ նաև սպառնում են, թե եթե դառնաս հանրապետական, քեզ համար լավ կլինի,իսկ եթե ոչ` հակառակը, էլ ու՞ր է մնում մանկավարժի հանդեպ հարգանքը”, ասաց նրանցից մեկը` այդ հարցադրումը բնորոշելով որպես շանտաժ և տեղեկացնելով, որ  նման պահանջ-առաջարկ են ստացել նաև դպրոցներում աշխատող տարեց հավաքարարուհիները…

Արշակ Սադոյանի ականջը կանչի.  Ո՞վ կմտածեր, որ “Թեկուզ պոլի փետ լինի, միայն թե ՀՀՇ-ական լինի” արտահայտությունը ոչ միայն մեր երկրում տվյալ քաղաքական իրավիճակը բնորոշող թևավոր խոսք  կդառնա,այլև իրար հաջորդող իշխանությունների համար կարգախոս-ուղեգծի կվերածվի:

ՎՐՈՒՅՐ ՄԱԼԽԱՍՅԱՆ
Գեղարքունիքի մարզ  
 Հրապարակված է այստեղ` http://www.lragir.am/armsrc/pubcorr45850.html 

Wednesday, March 16, 2011

ՄԱՐՏՈՒՆՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՀԻՇԵԼ Է





Երկրապահ կամավորականների միության  վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հրամանով  ԵԿՄ Գեղարքունիքի մարզային խորհրդի նախագահ է նշանակվել Մարտունու քաղաքապետ Բագրատ Հարությունյանը: Այս մասին   հայտարարվեց օրերս Մարտունի քաղաքում  կազմակերպության վարչության անդամների և տարածքային բաժանմունքների նախագահների մասնակցությամբ կայացած ԵԿՄ  մարզխորհրդի  նիստում:
 


Ի դեպ, Բ. Հարությունյանը 2006, 2007 թվականներին ղեկավարել է ԵԿՄ Մարտունու տարածքային բաժանմունքը, որը
2007թ.-ին նրա գլխավորությամբ հայտարարեց ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ին ու մեծամասնական ընտրակարգով էլ հանրապետական Հակոբ Հակոբյանին սատարելու մասին: Իսկ 2008-ի նախագահական ընտրությունների նախընտրական ժամանակահատվածում, լինելով ՀՀԿ շտաբի պետ, քաղաքապետը հրաժարվել էր ԵԿՄ ՏԲ-ի ղեկավարի պարտականություններից,  ինչը թերևս  պայմանավորված էր ԵԿՄ անդամների մեծ մասի ու նրա ղեկավարի ՀԱԿ-ին սատարելու մասին շրջանառվող լուրերով, սակայն ինքը` Բ. Հարությունյանն, իր քայլը այն ժամանակ հիմնավորել էր ԵԿՄ-ի ապաքաղաքական կառույց լինելու հանգամանքով, ինչը թերևս մոռացության էր մատնվել 2007-ի ԱԺ ընտրությունների նախաշեմին...

ՎՐՈՒՅՐ ՄԱԼԽԱՍՅԱՆ
Մարտունի 

Saturday, March 5, 2011

Մամուլի ազատության համաշխարհային օրը Մարտունիում դպրոցականներն են նշել


  Մարտունու թիվ 3 միջնակարգ դպրոցում մայիսի 3-ին կայացած հանդիսության ժամանակ դպրոցականները  նկարների և բեմականացումների միջոցով ներկայացրեցին մամուլի ազատության վերաբերյալ իրենց պատկերացումները` համեմատելով հայկական մամուլի անցյալն ու ներկան: Պատանի տեղեկատվություն ստացող-տարածողները,բնորոշելով լրագրողների գործունեությունը, ներկայացրեցին այդտեղ տեղ գտած թերացումները, հաճախ հանդիպող խոչընդոտներն ու ժամանակակից տեղեկատվական դաշտում ԶԼՄ-ների կողքին հասարակության այլ ակտիվ խմբերի գործելու անհրաժեշտությանը: Ձեռնարկը նախաձեռնել էր <<Մարտունու կանանց համայնքային խորհորդ>> ՀԿ-ն` ԵԱՀԿ և ԱՄՆ ՄԶԳ երևանյան գրասենյակների աջակցությամբ: