Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հրամանով ԵԿՄ Գեղարքունիքի մարզային խորհրդի նախագահ է նշանակվել Մարտունու քաղաքապետ Բագրատ Հարությունյանը: Այս մասին հայտարարվեց օրերս Մարտունի քաղաքում կազմակերպության վարչության անդամների և տարածքային բաժանմունքների նախագահների մասնակցությամբ կայացած ԵԿՄ մարզխորհրդի նիստում:
Ի դեպ, Բ. Հարությունյանը 2006, 2007 թվականներին ղեկավարել է ԵԿՄ Մարտունու տարածքային բաժանմունքը, որը 2007թ.-ին նրա գլխավորությամբ հայտարարեց ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ին ու մեծամասնական ընտրակարգով էլ հանրապետական Հակոբ Հակոբյանին սատարելու մասին: Իսկ 2008-ի նախագահական ընտրությունների նախընտրական ժամանակահատվածում, լինելով ՀՀԿ շտաբի պետ, քաղաքապետը հրաժարվել էր ԵԿՄ ՏԲ-ի ղեկավարի պարտականություններից, ինչը թերևս պայմանավորված էր ԵԿՄ անդամների մեծ մասի ու նրա ղեկավարի ՀԱԿ-ին սատարելու մասին շրջանառվող լուրերով, սակայն ինքը` Բ. Հարությունյանն, իր քայլը այն ժամանակ հիմնավորել էր ԵԿՄ-ի ապաքաղաքական կառույց լինելու հանգամանքով, ինչը թերևս մոռացության էր մատնվել 2007-ի ԱԺ ընտրությունների նախաշեմին...
ՎՐՈՒՅՐ ՄԱԼԽԱՍՅԱՆ
Մարտունի
0 коммент.:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.