This is default featured slide 1 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 2 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 3 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 4 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 5 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

Thursday, June 30, 2011

ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ ՄԱՆԿԱՏԱՆ ՍԱՆԵՐԻ ԵՎ ԽՈՑԵԼԻ ԽԱՎԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ



-Երկու շաբաթ է, ինչ հաճախում եմ ամառային դպրոց, եւ արդեն հացրել եմ ազատվել սոցիալական որոշ բարդույթներից: Ձեռք եմ բերել նոր ընկերներ: Իսկ երբ գալիս է տեր Գնելն ու սկսում մեզ հետ զրուցել քրիստոնեական թեմաներով`բազմաթիվ մեջբերումներ անելով Աստվածաշնչից, ես հասկանում եմ, որ դեռ շատ բան կա սովորելու,-պատմում է տասներկուամյա Սյուզաննա Պետրոսյանը, ով հաճախում է ամառային դպրոց:
Հայ առաքելական եկեղեցու երիտասարդական թեմի կազմակերպությունը Գավառի կիրակնօրյա դպրոցում իրակացնում է <<Ամառային դպրոց>> ծրագիրը: <<Ամառային դպրոցը>> նախատեսված է մանկատան սաների, Գավառի դպրոցների, Հացառատի թաղամասի, Գանձակ եւ Սարուխան գյուղերի դպրոցների սոցիալապես անապահով ընտանիքների12-14 տարեկան երեխաների համար:
<<Ամառային դպրոցը>> կազմակերպվում է երկուական խմբակով, խյուրաքանչյուր խմբում` 25 դպրոցական: Հանդիպումները կազմակերպվում են շաբաթական երկու անգամ, ժամը 11-ից մինչեւ 15-ը:
Ինչպես <<Ամառային դպրոցի>> մասին ներկայացրեց ծրագրի ղեկավար Աննա Վարդանյանը` գյուղերից եկող երեխաների համար վարձվել է ավտոբուսը, որը երեխաներին հավաքում է գյուղերից եւ պատշաճ կերպով ապահովում նրանց տեղափոխությունը:
Ծրագրի նպատակը ակտիվ խմբերի ձեւավորումն է, որոնք ունենալու են քրիստոնեական արժեհամակարգ:
<<Ամառային դպրոցում>> նախնական շրջանում մասնակիցների հետ աշխատում է հոգեբան Ռիտա Սիդելնիկովան եւ սոցիալական փորձագետ Դինանա Միրիբյանը:
Առաջիկայում սաների համար կկազմակերպվեն բնապահպանական ակցիաներ, մասնակիցները կուսումնասիրեն բնապահպանական թեմաներ: <<Ամառային դպրոցի>> շրջանակներում դպրոցականները ստանում են սնունդ, ինչպես նաեւ քաղցրավենիք: Այս ամենին զուգահեռ երեխաներն ապահովվում են հոգեւոր սննդով` ստանալով քրիստոնեական դաստիարակություն, ապահովվում է նրանց մշակութային ժամանցը: Ամեն կիրակի նրանք մասնակցում են պատարագներին:
<<Ամառային դպրոցի>> տեւողությունը երեք ամիս է:
Այն իրականացվում է <> եւ <> կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող ծրագրով, Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի ֆինանսական աջակցությամբ:
Դասընթացների եւ ժամանցի կազմակերպմանը ծրագրի իրականացրողներին օգնում են նաեւ Գեղարքունյաց թեմի երիտասարդական միության անդամները:
ՙԱմառային դպրոցի՚ ավարտին մասնակիցներին սպասվում են նվերներ քրիստոնեական գրականության, հանրագիտարանների, առականիների տեսքով: Կընտրվեն եւ կխրախուսվեն նաեւ ամենաակտիվ դպրոցականները:
Անի Պողոսյան

ՉԱՐԵՆՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ՉԱՐԵՆՑՅԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ

Չարենցավանը` նախկին Լուսավանը, իր ներկայիս անունը ստացել է 1967 թվականին Եղիշե Չարենցի ծննդյան 70-ամյակի կապակցությամբ: Չարենցյան քաղաքը հպարտ է, որ կրում է մեծն բանաստեղծի անունը: Քաղաք մտնող յուրաքանչյուր անձ հենց սկզբից կհասկանա, որ Չարենցավանում է. քաղաքի մուտքի մոտ վեր է խոյանում Գանգրահեր տղայի արձանը` հավերժացնելով Չարենցի երազանքների գալիքն ու գանգրահերների քաղաքը:

Չարենցավանում Չարենցին հիշում են ամեն օր ու ամեն ժամ: Այստեղ հաճախակի են կազմակերպվում միջոցառումներ` նվիրված մեծն պոետին ու նրա ստեղծագործական ուղուն: Չարենցի մասին կարելի է անվերջ պատմել ու խոսել, դարերից եկող և դեպի դարերն ու պայծառ ապագան հաղթական սլացող բանաստեղծին, սակայն, յուրովի ներկայացրին Չարենցավանի քաղաքային գրադարանի թատերական խմբակի սաները: Մի քանի ամսվա քրտնաջան աշխատանքից հետո թատերական խմբակի ղեկավար Արաքսյա Բալբաբյանը կարողացավ արվեստասեր ու ընթերցասեր հասարակության դատին ներկայացնել մի ներկայացում, որը պատմում էր Եղիշե Չարենցի կյանքի վերջին օրերի մասին

Ներկայացումը մերկացրեց Չարենցի անհիմն դատապարտման ու մեղադրման պատմության մութ էջերը, բացահայտեց բանաստեղծի ապրումներն ու մտորումները, կյանքի դժվարին պահին էլ ստեղծագործելու մղումներն ու լավատեսությունը, վեր հառնեց Չարենց քաղաքացուն և արդարության համար պայքարող մարդու վերսլաց հոգին:  

Ներկայացման ընթացքում հանդիսատեսը հնարավորություն ունեցավ կոտրել ժամանակի սահմանը, մի պահ զգալ իրեն Չարենցի սերնդակից, իր աչքով տեսնել բանտում Չարենցի տառապանքները, նրա կնոջ հոգեկան ապրումներն ու երեխաների անմեղ հայացքներն այն պահին, երբ ճակատագիրը մեկ վայրկյանում փլուզեց նրանց ընտանիքը:

Եղիշե Չարենցի մասին գիտեն բոլորը, սակայն ոչ բոլորը գիտեն նրա կյանքի վերջին օրերին վերաբերող ճշմարտությունը: Ներկայացման նպատակն էր լույս սփռել այս խավարի վրա, երիտասարդներին նորովի ներկայացնել Չարենց մարդուն և ինչ-որ չափով սեր արթնացնել Չարենցի ստեղծագործությունների նկատմամբ:

Իր ակունքներում խոր փիլիսոփայություն ներառող ներկայացումը հուզեց հանդիսատեսին`նրա հոգում արթնացնելով պատմության էջերում խունացած մեղքի զգացումը:

Կատարյալ բեմադրության և երիտասարդ դերասանների համոզիչ խաղի արդյունքում թատերական խմբակը հրավերք ստացավ ներկայացումը խաղալ նաև Երևանում` Չարենցի տուն-թանգարանում:

Wednesday, June 29, 2011

Մեքենան ձորն է ընկել

Հայտնաբերվել է 1964թ.ծնված Սեյրան Ախոյանի մոխրացված դիակը. . . 
 

ԴԱՐԱՆԱԿՈՒՄ ԿՅԱՆՔԻ ԵՆ ԿՈՉՎՈՒՄ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ

Փախստականներով բնակեցված Դարանակ համայնքում խմելու նոր ծրագիծ է կառուցվում: Ինչպես հավաստում է Դարանակի համայնքապետ Վլադիմիր Սարկիսյանը` նորակառույց ջրագիծն ունի 1050 մետր երկարություն, այն կառուցվում է երկու առանձին թաղամասերում` 500 եւ 550 մետր երկարությամբ: Ջրատարների թողունակությունը 75 լիտր/ վայրկյան է: Նոր խմելու ջրագիծը խմելու ջրով կապահովի շուրջ 60 տնտեսության: Ջրագծի խողովակները գնվել են Դարանակի համայնքապետարանի միջոցների հաշվին: Ի դեպ, ինչպես նշում է համայնքապետը, ջրագծի կառուցումը եղել է իր նախընտրական խոստումը:
Խողովակների գնման համար համայնքի բյուջեից տրամադրվել է 1 միլիոն դրամ: Ջրագծի կառուցման աշխատանքներում ընդգրկված են համայնքի բնակիչները` որպես օգնություն տրամադրելով իրենց աշխատուժը: Աշխատանքներում իրենց մեծ ներդրումն են ունեցել դարանակցի բարերար եղբայրներ Հակոբ եւ Վահրամ Մկրտչյանները: Բարերարների տրամադրած միջոցները ներդրվել են աշխատող տեխնիկայի, դիզվառելիքի ծախսերի համար: Ջրատարի շինարարությանը օժանդակել է նաեւ ԵՀՄԿ ներկայացուցիչ Կամո Աղաբեկյանը:
Համայնքապետարանի հաշվապահ Սամվել Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ գյուղապետը, գյուղապետի տեղակալը, համայնքապետարանի գանձապահն ու հաշվապահը իրենց վերջին երկու ամսվա աշխատավարձերը ներդրել են համայնքի համար կենսական նշանակության ջրագծի աշխատանքներում:
Ըստ Ս. Հովհաննիսյանի` Դարանակ համայնքը վերջին երկու տարում ապահովել է բյուջեի կատարողականի բարձր նիշ: 2010 թվականին Դարանակի բյուջեն կատարվել է 130 տոկոսով, 2011 թվականի առաջին եռամսյակում` 105, իսկ հունիսի վերջի դրությամբ` 141 տոկոսով:
Անի Պողոսյան

Tuesday, June 28, 2011

Սպանվածին շատ շուտ մոռացան... Հունիսի 27ին Գյումրիում սպանված բժիշկ Աշոտ Գրիգորյանի հուղարկավորությունն էր

3 տասնյակից ավել աշխատանքային փորձ, հարգված ու պահանջված մասնագետ, լավ բժիշկ, լավ մարդ, լավ ընկեր... Գյումրիում սպանված Աշոտ Գրիգորյանին են նվիրված այս խոսքերը:

Հիշեցնեմ, որ հունիսի 26ին, ժամը 23:00ին շտապբուժօգնության բժշկին ծեծելով սպանել էր հիվանդատերը` 28 ամյա Արտակ Կարապետյանը: Այն, որ իսկապես տեղի էր ունեցել սպանություն, դա հաստատվեց դեպքից ժամեր անց: Հաստատողն էլ Շիրակի մարզի քննչական բաժինն էր` հիմված դատաբժշկական փորձաքննության վրա:

Դեպքի մասին հունիսի 27ին խոսում էր ամբողջ հանարապետությունը: Բոլոր կայքերն ու բազմաթիվ այլ լրատվամիջոցներ հեղեված էին պատահարի մասին պատմող սուտ ու սխալ, հավաստի կամ մոտավոր տվյալներով:

Հունիսի 28ին այն արդեն մոռացության մատնվեց: Մարդիկ նոր օրը սկսեցին նոր հոգսերով ու նորություններով: Մի փոքր իրարանցում եղավ Արթիկ քաղաքում: Հենց այնտեղ Հիպոկրատի երդմանը հավատարիմ մնացած, մասնագիտական պարտքը կատարած բժիշկ-վիրաբույժ Աշոտ Գրիգորյանին հուղարկավորեցին: Դա նրա հայրենի քաղաքն է: Հուղարկավորությունը համեստ էր, կարելի է ասել` անշուք. <<Եթե մի օլիգարխ մահանար, ողջ քաղաքը ոտքի կկանգներ: Շատ պաշտոնյաներ կգային, ձևական աչք կթրջեին ու կգնային: Համեստ մարդկանց շուտ են մոռանում: Աշոտ համեստ տղա էր>>,- ասում են նրա կոլեգաները:

Փնտրեցի մարզի առոողջապահության վարչության պետին` Հովհաննես Հովհաննիսյանին, կարծիք էի ուզում իմանալ: Նա էլ չկար: Ու չկային շատերը: Շատ արագ մոռացան համեստ մարդուն:

Բժշկի դին գերեզմանոց տեղափոխվեց օրերս Հայաստան բերված շտապբուժօգնության նոր մեքենայով: <<Չմեռանք, թազա ավտոն էլ նստանք>>,- այս խոսքերը Աշոտն ասել էր մահից մի քանի ժամ առաջ...

Հունիսի 29ին Շիրակի մարզի բժիշկները բողոքի ցույց են կազմակերպելու` պահանջելու են դեպքի հետ կապված արդար վճիռ ու նաև պաշտպանություն: Ասում են վերջերս նման հարձակումները հաճախակի են դարձել:

Արմինե Ավետիսյան
Գյումրի

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԲՈՒԺՀԻՄՆԱՐԿՆԵՐԸ ՀԱՄԱԼՐՎԵՑԻՆ ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՄԵՔԵՆԱՆԵՐՈՎ

-Գավառի բժշակական կենտրոնին տրամադրված նոր <<Ռեմոբիլ>> տեսակի <<Ֆորդ>> մակնիշի մեքենան հագեցած է բժշկական արդի չափանիշներին համապատասխան բուժսարքավորումներով եւ կարող է փոխարինել Երեւանից կանչվող շտապ օգնության հատուկ բրիգադին: Այն հնարավորություն է տալիս ձեռնարկել միաժամանակ մի քանի գործողություն` ընդհուպ վերակենդանացումից մինչեւ հիվանդին ստացիոնար բուժման հասցնելը,- այսպես նկարագրեց Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության բաժնի առողջապահության բաժնի վարիչ Գուրգեն Դավթյանը:

ՀՀ առողջապահության նախարարության կողմից Հայաստան բերված 88 «Ֆորդ» մակնիշի շտապ օգնության մեքենաներից 5-ը տրվել է Գեղարքունիքի մարզի Գավառի եւ Մարտունու բժշկական կենտրոններին, Սեւանի եւ Վարդենիսի հիվանդանոցներին եւ Ճամբարակի առողջապահական կենտրոնին: Գ. Դավթյանը հավաստում է, որ սարքավորումներով հագեցած շտապ օգնության մեքենան կարիքի դեպքում կծառայի ողջ մարզին, ինչպես նաեւ կփոխարինի Երեւանից կանչվող շտապ օգնության հատուկ բրիգադին: Գավառի ԲԿ-ի շտապ օգնության բրիգադի աշխատակազմը ստացել է համապատասխան վերապատրաստում եւ պատրաստ է ծառայել մարզի բնակչությանը:

Անի Պողոսյան