This is default featured slide 1 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 2 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 3 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 4 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 5 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

Wednesday, November 30, 2011

Պայքարենք ՁԻԱՀ - ի դեմ


ՁԻԱՀ-ի դեմ համաշխարհային օրվան ընդառաջ <World Wision> կազմակերպությունը “Իրական աշխարհ, իրական մարդիկ”  հասարակական կազմակերպության հետ սկսել է <հասնել Զրոյի> քարոզարշավը:
2008-14 թթ-ին Հայաստանում իրականացվում է <ՁԻԱՀ>-ի կանխարգելում Հարավ-կովկասյան բնակիչների շրջանակնում> ծրագիրը: Լոռու մարզում ծրագիրն իրականացվում է Ստեփանավանի և Տաշիրի տարածաշրջանի այն 10 գյուղերում, որտեղից շատ են արտագնա աշխատանքի մեկնում. <Շատ դժվար էր ամենասկիզբից գյուղերում աշխատել միգրանտների հետ, քանի որ ձմռանը եկել էին, գարնանը նորից պետք է գնային, դասընթացները ժամանակի կորուստ էին համարում>: Այժմ կազմակերպություններն աշխատում են աշակերտական խորհուրդների և դպրոցահասակ երեխաների հետ:
 Աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար բուժկետներում, դպրոցներում ու գյուղապետարաններում ստեղծվեցին գրադարաններ. < Պետք էր ինչ-որ բան թողնել, տեղում ծանոթանալու և գիտելիքները խաղերի միջոցով ամրապնդելու համար, այժմ համակարգչային խաղերի միջոցով էլ են տեղեկանում վարակից պաշտպանվելու տարբերակներին>, -ասում է <Իրական մարդիկ, իրական աշխարհ> հկ նախագահ Սեմ Թադևոսյանը:
 1988 -11 թթ-ը ՀՀ-ում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1116 դեպք, որից 57, 5 տոկոսը 25-39 տարեկան :
Քարոզարշավի հեղինակները տեղեկացրեցին, որ գործում են տարածքային կենտրոններ, որտեղ կարող են նաև անանուն դիմել: Վանաձորում Միավ կանխարգելման տարածքային կենտրոնը գտնվում է Մոսկովյան 58 հասցում:
 Լիլիթ Յոլչյան
Լուսանկարը հեղինակի

Monday, November 28, 2011

Գուգարաց թեմի առաջնորդը հրաժարվեց թանկարժեք մեքենայից


Վանաձորի Սբ.Սարգիս եկեղեցում ,Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի ,տեղի ունեցավ հանդիպում բարերար Էդմոն Էվոյանի հետ:
Թեմակալ առաջնորդը հոգեւոր դասի ու ներկաների անունից իր շնորհակալության եւ երախտագիտության խոսքը հղեց գործարարին՝ առատաձեռնության եւ հատկապես՝ թեմին Նիվա մակնիշի 2 տրանսպորտային միջոցներ նվիրաբերելու համար:Առաջնորդի որոշումով մեքենաները հատկացվեցին Սպիտակի եւ Օձունի հոգեւոր հովիվներին՝ առ ի քաջալերանք նրանց ազնիվ ու անմնացորդ ծառայության:Մեքենաները շահագործվելու են Սպիտակի եւ Օձունի տարածաշրջանների թվով 20 համայնքների հոգեւոր կարիքների սպասավորության համար:
Բարերարը ցանկություն էր հայտնել անձամբ առաջնորդին նվիրաբերել թանկարժեք ծառայողական մեքենա,որից առաջնորդ Սրբազանը մեծահոգաբար հրաժարվեց եւ փոխարենը իր հովիվներին ապահովեց մեքենաներով:
Հանդիպման ընթացքում մոսկվայաբնակ գործարար էդմոն Էվոյանը դրամական օգնություն նվիրաբերեց ծերանոցին ՝ 700.000 դրամ,մանկատանը ՝ 700.000 դրամ,Վանաձորի թիվ 1 հատուկ օժանդակ գիշերօթիկ դպրոցին ՝ 300.000 դրամ, 11 անվճարունակ ուսանողների ՝ 500-ական ԱՄՆ դոլար, 15 դպրոցականների՝ 100-ական ԱՄՆ դոլար, 30 զոհված ազատամարտիկների ընտանիքներին ՝ 200 -ական ԱՄՆ դոլար եւ  Լոռու մարզ թերթին ՝ 100 ԱՄՆ դոլար: 
§Սրտաբուխ աղոթքով հայցում ենք,որ Ամենայն Աստված հանապազ օրհնության ներքո պահպանի ընտանեկան Ձեր հարկը եւ զորավիգ լինի Ձեր աստվածահաճո բոլոր գործերում¦ ,-ասաց Սրբազանը հանդիպման վերջում եւ օրհնեց նրան Սուրբ  Խաչով՝ անշահախնդիր բարեգործության համար:Սրբազանը Էդմոն Էվոյանին հանձնեց օրհնության գիր եւ Տիրամոր պատկերով գեղեցիկ մանրանկար՝ ի հիշատակ բարեգործի ծննդյան 20- ամյակի:
ՎԱՐՁՔԴ Ի ԿԱՏԱՐ,ՍԻՐԵԼԻ՛ ԲԱՐԵՐԱՐ
Լիլիթ Յոլչյան
Լուսանկարը հեղինակի