This is default featured slide 1 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 2 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 3 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 4 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 5 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

Friday, September 30, 2011

«Հիմա ուզած-չուզած ընկած թղթեր եմ հավաքում». վանաձորցի ազատամարտիկի նկատմամբ համաներում չի կիրառվում



Գուգարքի քննչական բաժանմունքի քննիչ Հրաչյա Մարգարյանը մերժել է վանաձորցի ազատամարտիկ Խորեն Քոչարյանի՝ համաներման ակտի կիրառման և քրեական գործով վարույթը կարճելու մասին  միջնորդությունը:
Քննիչը բացատրում է, որ ՀՀ «Երկրապահ» կամավորականների միության (ԵԿՄ) վարչության և Վանաձորի տարածքային զինվորական կոմիսիարիատի հաշվառման քարտադարարներում  Խորեն Քոչարյանի' ՀՀ և ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերին մասնակցության վերաբերյալ  անհրաժեշտ տեղեկություններ ձեռք չեն բերվել:
40-ամյա ազատամարտիկը շուրջ երկու ամիս է նախաքննական մարմնին փորձում է ապացուցել, որ ինքը 1990-92 թթ. մասնակցել է Հայաստանի հյուսիս-արևելյան շրջանների ինքնապաշտպանական մարտերին:
«Հիմա ուզած-չուզած ընկած թղթեր եմ հավաքում' թե 1990-92 թթ. որտեղ եմ գտնվել ու ինչ եմ արել»,-նեղսրտած պատմում է Խորեն Քոչարյանը, ով պատերազմի տարիներին ու դրանից հետո անհրաժեշտություն չի համարել գրանցվելու ԵԿՄ քարտադարանում:
«Ոչ մի անգամ իմ արածների մասին բարձրաձայնելու կարիքը չեմ ունեցել, որ գնայի, ներկայանայի, ասեի' ես կռվել եմ»,-ասում է նա:
Խորեն Քոչարյանը մեղադրվում է գողություն կատարելու մեջ. նա շուրջ երեք տարի հետախուզման մեջ է եղել, 2011թ. հունիսի 30-ին մեղայականով ինքնակամ ներկայացել է ոստիկանություն: 2008 թ. հարուցված քրեական գործի անջատված մասի կասեցված վարույթը նույն օրը վերսկսվել է:
Փաստաբան Ռուբեն Հակոբյանն ասում է, որ իր պաշտպանյալը մասնակցել է ՀՀ պաշտպանության համար մղված մարտական գործողություններին, իսկ համաներում հայտարարելու մասին որոշմամբ' պատժից ազատվում են նաև ՀՀ կամ ԼՂՀ պաշտպանության համար մղված մարտական գործողությունների մաuնակցած անձինք:
«Բացի այդ' Խորեն Քոչարյանին վերագրվող հանցագործությունը որպես պատիժ նախատեսում է ազատազրկում' 2,5- 5 տարի ժամանակով, ինչը ևս հիմք է' կիրառելու համաներման ակտը»,-բացատրում է Ռուբեն Հակոբյանը:
Փաստաբանն ասում է, որ Խորեն Քոչարյանի' ՀՀ պաշտպանության համար մղված մարտական գործողություններին մասնակից լինելու հանգամանքն արդեն իսկ հաստատված է քրեական գործի ընթացքում օրենքով սահմանված կարգով ձեռք բերված մի շարք ապացույցներով:
«Գործում առկա է մեղադյալ Խորեն Քոչարյանի ցուցմունքը, ըստ որի ինքը վերոնշյալ թվականներին որպես ազատամարտիկ-կամավորական մասակցել է Իջևանի շրջանի Պառավաքար գյուղում ազերիների դեմ մղվող ինքնապաշտպանական մարտերին: Նրա տված ցուցմունքը արժանահավատ ու թույլատրելի ապացույց է ճանաչվել հենց նախաքննական մարմնի կողմից և դրվել մեղադրանքի հիմքում»,- ասում է փաստաբանը։
Բացի այդ Խորեն Քոչարյանի ՝ ազատամարտին մասնակից լինելը փաստաթղթով փաստել են նաև ՀՀ ԵԿՄ Տավուշի տարածքային բաժանմունքի ղեկավար Վ. Բաղմանյանը և ջոկատի հրամանատար Է. Բոզինյանը։
Այս ապացույցներին են գումարվում նաև կապիտաններ Արա Եսայանի, Արմեն Ղարաբաղցյանի ցուցմունքները, ինչպես նաև՝ Խորեն Քոչարյանին տրված 1989 թդեկտեմբերի 4-ին տրված զինվորական գրքույկը, ըստ որի՝ նա զորացրվել է 1993 թ. հոկտեմբերի 9-ին:
Վարուժան Բաղմանյանն իր ցուցմունքով պարզաբանել է, որ ԵԿՄ-ում հաշվառված չլինելը չի նշանակում, որ Խորեն Քոչարյանը չի մասնակցել մարտերին, ավելին՝ նա նշել է, որ իր 8 ջոկատների կազմում  160 հոգի է եղել, որոնցից ԵԿՄ-ում հաշվառվել են միայն 27-ը:
«Եթե մի պաշտոնյա լավ չի աշխատել, չի հաշվառել, ուրեմն դրա արդյունքում Խորեն Քոչարյանը պետք է զրկվի՞ համաներման իրավունքից: Եթե քննիչն ու դատախազը համարում են, որ վերոհիշյալ անձինք տվել են իրականությանը չհամապատասխանող սուտ ցուցմունքներ կամ նրանց տված բնութագրերը, տեղեկանքները կեղծ են, ինչու չեն քրեական գործ հարուցում կեղծ փաստաթղթեր կամ կեղծ ցուցմունքներ տալու փաստի առթիվ»,-վրդովում է փաստաբան Ռուբեն Հակոբյանը:
Մեղադրող կողմը չի վիճարկել մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց գրավով փոխարինելու մասին 2011 թ. հուլիսի 1-ի որոշումը: Այս որոշման պատճառաբանական մասում դատարանը Խորեն Քոչարյանի ազատամարտիկ-կամավորական լինելու հանգամանքը կասկածի տակ չի դրել ավելին' այդ հանգամանքը հիմնավորած համարելով 'կիրառել է գրավը:
«Նախաքննական մարմնի կայացրած որոշումը աբսուրդային է, ավելին' դա ոչ միայն օրինական չէ, այլև զուրկ է տրամաբանությունից ու բարոյականությունից»,-ասում է փաստաբան Հակոբյանը:

Անուշ Բուլղադարյան
Վանաձոր
Աղբյուրը` www.hra.am