Saturday, February 11, 2012

Հրանտ Մաթևոսյան – 76





   Փետրվարի 12-ին Մոտկոր աշխարհում մեծ գրողի արձանի մոտ, Վանաձորի Հր. Մաթևոսյանի անվան զբոսայգում տեղի կունենան հիշատակի և մեծարման գրական-գեղարվեստական միջոցառումներ…

Հրանտ
Իգնատի Մաթևոսյան (փետրվար 12, 1935, Թումանյանի շրջան, գյուղ Ահնիձոր - դեկտեմբերի 18, 2002, Երևան ) — հայ գրող, արձակագիր, կինոսցենարիստ:
  
Նրա հերոսները հասարակ գյուղացիներն են, իրենց պարզ, բայց խորիմաստ բառ ու բանով….

Ծնվել է Ալավերդի-Թումանյանի շրջանի Ահնիձոր գյուղում: 1952 թվականից տեղափոխվել է Երևան: Աշխատել է. 1955-58-ին լինոտիպիստ` Երևանի N2 տպարանում, 1958-62-ին` սրբագրիչ "Սովետական գրականություն" ամսագրում և Գրական թերթում: Գրական ասպարեզ է իջել 1961 թվականին լայն արձագանք գտած "Ահնիձոր" ակնարկով: ՍՍՀՄ գրողների միության անդամ1964 թվականից: 1995-2000 թթ. նախագահել է Հայաստանի գրողների միությունը: Ստեղծագործությունները թարգմանվել և հրապարակվել են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, լիտվերեն, մոլդովերեն, էստոներեն, վրացերեն, ղազախերեն, կիրգիզերեն,ուկրաիներեն, չեխերեն, հունգարերեն, նորվեգերեն, բուլղարերեն և այլ լեզուներով: Ունի դուստր և որդի:

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.