Մայիսի 8-ին Գուգարաց թեմի առաջնորդարանի բակում գտնվող Շուշիի Հաղթանակի առթիվ կանգնեցված խաչքարի մոտ տեղի ունեցավ միջոցառում` նվիրված Երկրապահի օրվան և Շուշիի հաղթանակի պանծացմանը: Այն սկցվեց տերունական աղոտքով այնուհետեւ Գուգարաց թեմի առաջնորդի եվ հոգեւոր դասի մասնակցությամբ կատարվեց հոգեհանգիստի կար: Թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սեպու Եպիսկոպոս Չուլջյանը հայտարարեց լռության մեկ րոպե: Ներկաներին կոչ արեց լինել միասնական եւ հիշող լինել նահատակաց ու երբեք չմոռանալ հերոսներին ու պատմությանը:
Առաջնորդի օրհնությամբ "Մատինյանի նշխար" ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Սարուխանյանի կողմից 14 երկրապահների ընտանիքներին և ՀՀ բանակի 10 զինվորներին հանձնվեց խրախուսական նվերներ: Գեղավեստական համարներով հանդես եկան Գուգարաց թեմի "Վարդանանց հետնորդներ՚" փողային նվագախումբը և Հայորդաց տան սաները:
Նյութի և լուսանկարների հեղինակ` Լիլիթ Յոլչյան
0 коммент.:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.