This is default featured slide 1 title
Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.
This is default featured slide 2 title
Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.
This is default featured slide 3 title
Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.
This is default featured slide 4 title
Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.
This is default featured slide 5 title
Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.
Monday, October 31, 2011
Նախնական նիստի ժամանակ Լեռնապատցին ինքնաբացարկ հայտնեց դատարանին
Մեկ օր անվճար իրավաբանական խորհրդատվություն. քաղաքացիական արդարադատության եվրոպական օրը Լոռիում
Վանաձոր
Thursday, October 27, 2011
Փոխանակ բուժեն՝ վարակել են
Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրօրի 130 Հոդվածի 2-րդ մասով, այն է՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ դրանց նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության հարուցիչով վարակում:
Արմանը մահացել է նախորդ տարվա ապրիլի 5-ին՝ սուր լյարդային անբավարարությունից՝ կապված վիրուսային հեպատիտ B-ի ֆուլմինատիվ ընթացքով (կայծակնային չարորակ ձեւ)՝ լյարդի օջախային մեռուկների առաջացումով:
Արմանի մայրը՝ Սուսաննա Անտոնյանը ասում է, որ իր որդին երեխա չունենալու պատճառով 2009 թ. նոյեմբերից մինչեւ փետրվարի 27-ը եղել է Սեքսապաթոլոգիայի վերականգնողական քաղաքային կենտրոնի բժիշկ-սեքսապաթոլոգ Արթուր Բաղդասարյանի հսկողության տակ, իսկ նույն տարվա հունվարի 17-ից մինչեւ փետրվարի 27-ն ընկած ժամանակահատվածում բուժման կուրս է անցել նրա մոտ:
«Ուղիղ մեկ ամիս անց երեխուս վիճակը վատացավ, չէր կարողանում շարժվել, ջերմությունը բարձրացավ մինչեւ 40 աստիճան, գույնն էլ՝ դեղին: Քանի անգամ շտապօգնություն ենք կանչել, երկու անգամ եկան, թե՝ կարիք չկա անհանգստանալու, ուղղակի գրիպային վիճակ է: Հաջորդ օրը՝ մարտի 31-ին երեխուս մարմինը փքվեց, ջերմությունն էլ չէր իջնում, տարանք հիվանդանոց»,- 29 տարեկանում մահացած որդու վերջին օրերի վիճակի մասին է պատմում մայրը:
Քրեական գործի նյութերում, մինչ գործի վարույթը կարճելն ու նոր նախաքննություն սկսելու որոշում կայացնելը, տուժողի մայրը ներգրավված է եղել որպես իրավահաջորդ:
Սակայն քրգործի վարույթը վերսկսելու որոշումից հետո նախաքննական մարմինը Սուսաննա Անտոնյանին որպես տուժողի իրավահաջորդ չի ներգրավել՝ այդկերպ զրկելով Արման Անտոնյանի հարազատներին համապատասխան տեղեկատվություն ստանալու իրավունքից:
«ՀՔԱ Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպության՝ տեղեկատվական հարցմանն ի պատասխան, այս տարվա սեպտեմբերի 29-ին վարչական շրջանների ավագ դատախազ Հ. Էյրամջյանից ստացվել է տեղեկատվություն այն մասին, որ քրեական գործով կասկածյալներ կամ մեղադրյալներ չկան:
Բացի այդ, պատասխանում նշվում է, որ քրեական գործով տուժողի իրավահաջորդ ճանաչելու հանգամանքին վարույթ իրականացնող մարմինը կանդրադառնա կրկնակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունն ստանալուց հետո:
«Իրավահաջորդ չճանաչելով՝ նախաքննական մարմինը խախտել է հարազատների իրավունքը: Հետեւանքն էլ այն է, որ վերջիններս հնարավորություն չունեն տվյալ գործին անմիջականորեն վերահսկողություն իրականացնելու, չեն կարողանում համապատասխան բողոքներ, դիմումներ ներկայացնել»,- բացատրում է ՀՔԱՎ իրավաբան Արայիկ Զալյանը: Նա հավելում է, որ բացի բժշկական ոչ ճիշտ միջամտությունից՝ նախաքննական մարմինը պետք է քննարկեր նաեւ կյանքի իրավունքի հարցը:
Արմանի մայրը՝ տիկին Սուսաննան, նախաքննական մարմնին տեղեկացրել է, թե որ բժշկական հաստատությունում է որդին հետազոտություն անցել: Մեղադրյալներ կամ կասկածյալներ չլինելու հանգամանքը իրավաբանը որակում է որպես նախաքննական մարմնի անգործություն:
«Տվյալ դեպքում, երբ մայրն ինքը նշում է բժշկական անձնակազմի տվյալները, նախաքննական մարմնի կողմից մեղադրյալներ կամ կասկածյալներ չբացահայտելը կարող ենք դիտել որպես անգործություն»,- բացատրում է Զալյանը:
Սուսաննա Անտոնյանը շարունակում է պնդել, որ որդին վարակվել է բուժման ժամանակ. մինչ այդ իր տղան կատարյալ առողջ է եղել:
Մայրը նաեւ նշում է, որ բժիշկ Արթուր Բաղդասարյանը որդուն հիվանդության էպիկրիզ չի տվել, բուժման համար վճարման դիմաց չի տրամադրել համապատասխան անդորրագրեր:
«Արմանին հիվանդների ցուցակում չի գրանցել, հենց սկզբից 170. 000 դրամ գումար է վերցրել, բայց ստացիոնար չի բուժել: Բուժումն սկսելուց առաջ չի պարզել՝ Արմանը հեպատիտ ունե՞ր, թե՞ ոչ, ասում է՝ մտքովս չի անցել անալիզ անեմ, բա ո՞ւմ մտքով պիտի անցներ»,- բժշկի կողմից թույլ տված խախտումների մասին է պատմում մայրը:
Իրավաբան Արայիկ Զալյանն ասում է, որ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննությունը պարտավոր է պատասխանել հետեւյալ առանցքային հարցերին. վարակն ի՞նչ ճանապարհով է ձեռք բերվել եւ ինչքա՞ն ժամանակ է հիվանդությունը եղել Արման Անտոնյանի մոտ:
«Պատասխանելով այս հարցերին՝ գործի ելքը ակնհայտ կլինի»,- եզրափակում է նա:
Անուշ Բուլղադարյան
Վանաձոր
Աղբյուրը` www.aravot.am
Wednesday, October 26, 2011
Սերոբ Տեր-Պողոսյանի դատաքննությունը ավարտվում է
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մուշեղ Հարությունյանի գլխավորությամբ, շարունակվում է «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի» գլխավոր տնօրեն, «Մեթըլ Փրինս» կորպորացիայի սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանի դատավարությունը: Սերոբ Տեր-Պողոսյանը մինչ օրս իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում, դատաքննությունն էլ արդեն ավարտման փուլում է: «Սերոբ Տեր-Պողոսյանի հարցաքննությունը մեկ անգամ եւս հիմնավորեց առաջադրված մեղադրանքը: Թեեւ նա իրեն մեղավոր չի ճանաչում, այնուամենայնիվ, նրա տված ցուցմունքը բովանդակային իմաստով բարենպատ է մեղադրանքի կողմի համար»,- ասում է մեղադրող Հովսեփ Սարգսյանը: Նախաքննության սկզբում նրան մեղադրանք էին առաջադրել ՀՀ քրօրի 140-րդ հոդվածով, ինչը, սակայն, վերաորակվել էր: Վերջինիս նոր մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ 3-րդ մասով, այն է՝ սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, որը կատարվել է տասնչորս տարին չլրացած տուժողի նկատմամբ: Մեղադրանքի կողմը փաստում է, որ ունեցած տեսանյութերը անհերքելի ապացույցներ են, որոնց վերծանման ու վերականգնման արդյունքում է կատարվել հոդվածի վերաորակում: «Մեղադրանքի կողմն ունի ապացույցների հզոր բազա՝ տեսանյութերը: Հոդվածը վերորակվեց ապացույցների ճնշման տակ: Ոչնչացված ֆայլերը վերականգնվեցին այն ժամանակ, երբ 140 հոդվածով գործը հարուցված էր»,- բացատրում է Հովսեփ Սարգսյանը: Մեղադրողներն ասում են, որ տուժողների մեջ հիմնականում սոցիալական խոցելի կարգավիճակ ունեցող տղա երեխաներ են՝ մանկահասակներ, միակողմանի ծնողազուրկ, մոլորության մեջ ընկած, որոնց գումարով «գայթակղելը» դժվար չի եղել բարերարի անուն հանած մարդուն՝ կասկածի տեղիք չտալով նաեւ ծնողների համար: «Անօգնական վիճակից օգտվելն այս պարագայում հավասարեցվում է բռնության: Մենք երբեք չենք ասել, որ նա ֆիզիկական ուժ է գործադրել կամ պարտադրել զոռով բերել իր մոտ: Մենք դիտարկում ենք ամբաստանյալի նյութական վիճակը, նրա զբաղեցրած դիրքը հասարակության մեջ եւ ընդհանրապես նրա անունը, ինչը ինքը ձեռք էր բերել եւ ուներ՝ որպես բարերար անձնավորություն: Այս ամենն ստեղծել է այնպիսի մի լարված վիճակ, որ հենց տուժողները մեծ կախվածության մեջ են եղել նրանից»,- ասում է ՀՀ գլխավոր դատախազության ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչության ավագ դատախազ Արամ Ամիրզադյանը: Սերոբ Տեր-Պողոսյանին սպառնում է ազատազրկում, համապատասխանաբար՝ 4-10 եւ 8-15 տարի ժամանակով: Անուշ Բուլղադարյան Վանաձոր Աղբյուրը` www.aravot.am |
«Գլխին կրակելը վնասազերծել չէ». իրավապաշտպաններն ասում են, որ ամռանը մահացած Արման Ենգիբարյանի հանդեպ ոստիկանների գործողությունները իրավաչափ չեն եղել
Tuesday, October 25, 2011
Friday, October 21, 2011
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ» ԾՐԱԳԻՐԸ` ԳԱՎԱՌՈՒՄ
ԱԿՈՒՆՔՈՒՄ ՍՈՒԳ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ
Thursday, October 20, 2011
2012 Թ. ԿՈՒՆԵՆԱՔ ՆՈՐ ԿԱԴԱՍՏՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ`ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԻՍԿԵՐՈՎ
Tuesday, October 18, 2011
Առանց մեղուների մարդկությունն էլ կվերանա. վանաձորցի մեղվաբույծը ամեն օր հարյուր հազարավոր մեղուներ է խնամում
Ցանցապատ գլխարկով մեղվաբույծը մոտենում է փեթակներին, նիհար ձեռքերով բացում դռները` մեծացնելով փեթակ մտնող օդի հոսքը: Ժրաջան մեղուները ընդունում են ազդանշանն ու դուրս գալիս` նեկտար բերելու:
Մեղուների հանդեպ սերը վանաձորցի Ռաֆայել Վեզիրյանը ժառանգել է հորից: 78-ամյա մեղվաբույծը մանուկ հասակից բազմահազար մեղուներ է տեսել, նրան միշտ գրավել է փեթակների շուրջը վխտացող մեղուների միալար երաժշտությունը սակայն, երբ 18 տարի առաջ սկսեց զբաղվել մեղվաբուծությամբ, քիչ բան գիտեր մեղուների մասին:
Այժմ, սակայն, մեղուների փորձառու պահապանը տարբերում է անգամ խայթել պատրաստվող մեղուներին. այդ ժամանակ նա գործի է դնում ծխարարն ու ծխով վախեցնում խայթելու համարձակություն ցուցաբերած մեղուներին:
Վեզիրյանի օրը սկսվում ու ավատրվում է մեղուների հետ: Ամեն առավոտ նա մի բաժակ մեղրաջուր է խմում ու շտապում խնամելու այն 20 մեղվաընտանիքները, որոնց պատրաստած մեղրը ամեն աշուն նա քամում է:
Մեղվաբուծությունը գիտություն է` ասում է մեղվապահն ու մեծ պատասխանատվությամբ է մոտենում իր գործին:
«Արդեն 18 տարի է` շաբաթը մեկ-երկու անգամ գրադարան եմ գնում, կարդում համապատասխան գրականություն: Եթե աշխարհի երեսից մեղուները վերանան, չորս տարի անց մարդկությունն էլ կվերանա: Մեղուների քանակը ԱՄՆ-ում եւ Եվրոպայում էականորեն կրճատվել է»,- իր գիտելիքներն է փոխանցում Վեզիրյանը, ով հետաքրքիր հոդվածները պատճենահանում է` ազատ ժամանակ տանն ընթերցելու համար:
Ընթերցած գրականությունն ու 18 տարվա փորձի համադրած մեղվապահը սկսում է պատմել մեղուների մասին.
«Իրենց ընտանիքում մեղուները հստակ բաժանում են աշխատանքը: Շարքային մեղուն իր ամենաշատը 200 օր կյանքի ընթացքում հավաքարարից դառնում է կերակրող, ապա պահակ, քիչ անց աշխատող` նեկտար բերող մեղու, հետախույզ, եթե բախտը բերեց` կարող է դառնալ մայր մեղու, իսկ եթե ոչ` կյանքի վերջին շրջանում պիտի գոհանա ջուր բերելով»:
Ըստ Վեզիրյանի` ամենամեծ առաքելությունն ունեն պահակ մեղուները, ովքեր յուրայիններին ու օտարերին տարբերում են հոտով. եթե պարզվում է` փեթակ մտնել ցանկացողը օտար մեղու է, իսկական կռիվ է սկսվում մեղուների միջեւ:
«Մի անգամ բացելով փեթակը այն ավիրված ու դատարկ գտա: Երբ օտար մեղվաընտանիքի մեղուները կեր հայթայթելու ակնկալիքով հարձակվել են այդ փեթակի վրա, պահակները չեն կարողացել պաշտպանել այն ու սպանվել են: Մեղուներից կենդանի մնացածներն էլ, վերցնելով իրենց պաշարները, ապաստարան են գտել այլ մեղվաընտանիքներում»,- բացատրում է մեղվաբույծը:
Մեղուների բնավորության մասին խոսելիս լոռեցին ոգեւորվում է, նշում, որ իրենց խելքի շնորհիվ նրանց անվանում են մաթեմատիկոսներ.
«Այնպես են կառուցում ակնամոմը, որ ազատ տարածք չի մնում` վեցանկյուններով, մի վեցանկյան պատը միաժամանակ մյուսի համար էլ է որպես պատ ծառայում: Խելք է հարկավոր, որ այդպես մտածված գործեն»:
Վեզիրյանի դիտարկմամբ` Հայաստանում մեղվաբուծությունը զարգանալու հեռանկարներ ունի, քանի որ այստեղ աճող բոլոր բույսերից էլ մեղուն կարող է նեկտար հավաքել:
Այս հանգամանքը հաշվի առնելով, ինչպես նաեւ իր հոր գործը փոխանցելու համար վանաձորցի մեղվաբույծը սկսել է թոռանը ծանոթացնել այս գործին: Ամեն երեկո պապ ու թոռ քննարկում են մեղվաբուծության վերաբերյալ նորությունները, պապը թոռանն է փոխանցում մեղուների մասին իր գիտելիքները, խորհուրդներ տալիս:
Վեզիրյանը թոռան համար երկու փեթակ է առանձնացրել, որ նա խնամի մեղուներին ու սովորի.
«Ուզում եմ գործս շարունակող լինի, ես հորս եմ շարունակել, թոռս էլ թող ինձ շարունակի»,-ասում է նա:
Իսկ մինչ այդ փորձառու մեղվաբույծը համոզված պնդում է` մարդիկ շատ բան ունեն մեղուներից սովորելու.
«Մեկ մեղվաընտանիքում 80000-ի չափ մեղուներ են ապրում, ամեն մեղու իր պարտականություներն ունի, ու նրանք երբեւէ իրար հետ հակասություններ չեն ունենում,-բացատրում է մեղվապահն ու հույս հայտնում, որ մարդկությունն էլ մի օր մեղուների պես կազմակերպված ու համերաշխ կլինի:
Անուշ Բուլղադարյան
Վանաձոր
www.medialab.am
Monday, October 17, 2011
Դանիելյանների ընտանիքին Ասպետը տուն նվիրեց
Saturday, October 15, 2011
«Եթե գոնե 5-10 տոկոս արդարություն ու օբյեկտիվություն կա մեր դատարաններում, ապա ես միայն արդարացում եմ ակնկալում»
35-ամյա վանաձորցին ու նրա փաստաբանը պնդում են, որ դատավոր Թովմասյանը նախօրոք կազմակերպել է ծեծկռտուքը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, շարունակվում է վանաձորցի Աշոտ Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Աշոտ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրօրի 258 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, այն է` խուլիգանությունը, դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որը զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով: Հոդվածը նախատեսում է պատիժ՝ սահմանելով տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկում` առավելագույնը 5 տարի ժամկետով: Գործով տուժողներ են ճանաչվել կարգադրիչներ Էդգար Չատինյանն ու Էդգար Խանվելյանը, դատավոր Արման Թովմասյանն էլ ճանաչվել է վկա: Ա. Հարությունյանն ասում է, որ ինքը դատական կարգադրիչների ու դատավորի նկատմամբ խուլիգանություն չի կատարել, ընդհակառակը՝ նրանք են սկսել ծեծկռտուքն ու մարմնական վնասվածքներ պատճառել իրեն: Ավելին, նա պնդում է, որ որպես տուժող ներգրավված երկու կարգադրիչների` դատարանում տված ցուցմունքները հակասում են նախաքննության ժամանակ տված ցուցմունքներին: «Երկուսն էլ բացարձակ ուրիշ բաներ են ասում, որոնք չեն համապատասխանում նախաքննության ժամանակ տված ցուցմունքներին ու բացատրություններին»,- ասում է Աշոտ Հարությունյանն ու մանրամասնում: «Երկու կարգադրիչներն էլ սկզբում նույնաբովանդակ բացատրություններ են գրել: Մի քանի օր անց տված ցուցմունքները նույնպես նույնաբովանդակ են եղել` հակասելով իրենց տված բացատրություններին, առերեսման ժամանակ ընդհանրապես այլ բաներ են գրել` հակասելով ցուցմունքներին, այժմ էլ դատարանում տալիս են բոլորովին այլ ցուցմուքներ»,-բացատրում է Աշոտ Հարությունյանը: Մասնավորապես, առերեսման ժամանակ կարգադրիչները գրել են, որ դատավորը զանգել է՝ իրենց ասել իր գալու մասին: Սակայն դատարանում կարգադրիչ Էդգար Չատինյանը ցուցմունք է տվել այն մասին, որ դատավորը իրեն չի զանգել: Հակառակ սրան` դատարանում մյուս կարգադրիչը` Էդգար Խանվելյանը, պնդել է, որ դատավորը զանգել է Չատինյանին: Դատարանում տուժող կարգադրիչները ցուցմունք են տվել, որ Աշոտ Հարությունյանը չի հարվածել իրենց` հակասելով նախաքննական ցուցմունքներին: «Խանվելյանը դատարանում ասաց, որ ցանկացել են ինձ տանել դատարանի շենք ու այնտեղ ձերբակալել: Եթե գոնե մի հինգ-տասը տոկոս արդարություն ու օբյեկտիվություն կա մեր դատարաններում, ապա ես միայն արդարացում եմ ակնկալում»,-ասում է վանաձորցին: Նրա փաստաբան Տիգրան Հայրապետյանը նունպես ուշադրություն է հրավիրում բազմաթիվ հակասությունների վրա` պնդելով, որ մինչ դատարան հասնելը դատավոր Արման Թովմասյանը կանչել է մյուս երկու կարգադրիչներին` այդկերպ կազմակերպելով այս միջադեպը: «Ծեծն ի սկզբանե կազմակերպված է եղել»,-ասում է փաստաբանը: Հաջորդ դատական նիստի ժամանակ հարցաքննվելու է վկա Արման Թովմասյանը: Անուշ Բուլղադարյան Վանաձոր Աղբյուրը` www.aravot.am |
|
|