Monday, April 25, 2011

ԱՄՆ-ից պահանջում են արդար արձագանք, բայց ոչ երկիմաստ հիշատակումներ

«Ցեղասպանության մասին խոսելու ենք այնքան, մինչեւ որ աշխարհը ճանաչի եւ հայոց դատը վերջապես լուծվի»։ Արդեն 96 տարի է ամեն ապրիլի 24-ին հնչում են այս խոսքերը, նախաձեռնվում են մի շարք ակցիաներ թե Հայստանում, թե հանրապետությունից դուրս։ 2-րդ անգամն է «Դավիթբեկյան ուխտեր» հ/կ-ը եւս գերհզոր տերություններին նման կոչ է անում։ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրվա նախօրեին՝ ապրիլի 22-ին կազմակերպությունը ԱՄՆ դեսպանատան առջեւ ոճրագործությունը դատապարտող ցուցապաստառներով բողոքի խաղաղ ցույց էր նախաձեռնել։ Այս անգամ սյունեցիներին միացել էին «Երիտասարդության կամք» եւ «Հայրենապաշտ» երիտասարդական ՀԿ-ների ներկայացուցիչները։


Ցույցի ժամանակ ընթերցվեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յուվանովիչին ուղղված նամակը։ «Դուք, հարգարժան դեսպան քաջատեղյակ եք, որ երկու տասնյակից ավելի երկրներ արդեն ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Սակայն աշխարհին <<խաղի կանոններ>> թելադրող Ձեր գերհզոր դեմոկրատական հռչակված երկիրը մինչև այսօր չկա այդ ցուցակում: Սովորական է դարձել, որ Ձեր քաղաքական առաջնորդների համարձակությունը`մարդկության դեմ գործած ամենածանր և զազրելի հանցանքի դատապարտման հարցում, սահմանափակվում է նրանց նախընտրական գործընթացների ծրագրերում արված երկիմաստ հիշատակումների մատուցմամբ»,-գրված է նամակում: Ցեղասպանության 95-րդ տարելիցի առթիվ «Դավիթբեկյան ուխտեր» ՀԿ-ն Սյունիքում 50 հազար ստորագրություն էր հավաքել էլի նամակով դիմել ԱՄՆ դեսպանատանը։ Այն մինչև օրս անպատախան է մնացել։ Դեսպանատան աշխատակիցները խոստացան նամակը հանձնել Մարի Յովանովիչին։ ՀԿ նախագաh Ռուդոլֆ Սարգսյանի խոսքով, այս անգամ նրանք լռությունը չեն հանդուրժի։ «Մեկ ամիս հետո կգանք այստեղ ավելի շատ մարդկանցով»,-ասաց Ռ. Սարգսյանը։
Արմեն Դավթյան, Կապան

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.