Friday, August 19, 2011

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ ԿԱՏԱՐՎԵԼ Է 12 ՀԱԶԱՐ ՀԵԿՏԱՐ ՑԵԼ


Հացահատիկի բերքահավաքին զուգահեռ՝ Գեղարքունիքի մարզում ընթանում են նաեւ ցելի աշխատանքները՝ հողատարածքներն աշնանացանին նախապատրաստելու համար: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի գյուղաջակցության կենտրոնի տնօրեն Վրեժ Մելքոնյանը՝ ցելի աշխատանքները հիմնականում ընթանում են Վարդենիսի տարածաշրջանի համայնքներում: Այսօրվա դրությամբ արդեն ցել է կատարվել մոտ 12 հազար հեկտար վարելահողերում, ուր սեպտեմբերից կսկսվի աշնանացան ցորենի ցանքը: Ցելը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի առաջին տասնօրյակ եւ կհասցվի մոտ 20 հազար հեկտարի, ինչը եւ հիմք է տալիս ենթադրելու, որ որ այս տարի Գեղարքունիքի մարզում նախորդ տարվա համեմատ աշնանացանը կավելանա մոտ 7 հազար հեկտարով: Կարեւորն այն է նաեւ, որ այս տարի մարզի երկրագործական տնտեսություններին կհաջողվի հողին պահ տալ Ռուսաստանից ներկրված եւ առաջին ցանքից հետո բարձր արդյունք տված ցորենի վերարտադրված սերմացուն, ինչով եւ նկատելիորեն կավելանա հացահատիկի արտադրությունը:

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.