Sunday, August 14, 2011

Սբ.Աստվածածնի վերափոխման տոն՝ ԽԱՂՈՂՕՐՀՆԵՔ (տեսանյութ)


Սբ.Աստվածածնի վերափոխման տոնը Հայաստանյաց հինգ տաղավար տոներից է:
Քրիստոսի համբարձումից հետո Աստվածամոր կյանքը անցնում էր ճգնության ու աղոթքի մեջ: Տոնի օրը հայ առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սբ.Պատարագ: Գուգարաց թեմի Սբ.Գրիգոր առաջնորդանիստ մայր եկեղեցու պատարագիչն էր Տեր Վահան քահանա Ազարյանը: Պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեքի արարողություն: Նախ՝ երգվում է «Փառք սուրբ Խաչի» շարականը, կարդացվում են հատվածներ Ս.Գրքից, այնուհետեւ հաջորդում է Ներսես Շնորհալու աղոթքը՝գրված Խաղողօրհնեքի համար: Գուգարաց թեմի առաջնորդանիստ մայր եկեղեցում կարգը կատարեց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը: Թեմի բոլոր եկեղեցիներում  Սբ.Պատարագից հետո հավատացյալ ժողովրդին բաժանվեց խաղողը, որը եկեղեցուն նվիրաբերել էին  յուրաքանչյուր եկեղեցու տարվա խաչքավորները՜ Սբ.Գրիգոր Նարեկացի եկեղեցի ՝ ԱԺ պատգամավոր Կարեն Սարիբեկյանը, Սբ.Աստվածածին եկեղեցի ՝ Արմեն Մխոյանը, Սբ.Սարգիսեկեղեցի ՝ Գագիկ Քալանթարյանը եվ ուրիշներ:
Տոնակատարությանը ներկա  էր Լոռու նորանշանակ մարզպետ Արթուր Նալբանդյանը: Թեմակալ առաջնորդը հավատացյալների եվ լոռեցիներ անունից շնորհավորեց մարզպետին: Ներկա էին նաև ԱԺ պատգամավոր Կարեն Սարիբեկյանը եվ բազում հավատացյալներ:

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.