ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արսեն Մկրտչյանի, մասնակի բավարարել է Վանաձորում գործող «Սզնի» ՍՊ ընկերության սեփականատեր Գառնիկ Սահակյանի հայցադիմումը «Լ. Արեշյանի անվան Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր» ՓԲԸ-ի դեմ:
Վերաքննիչ դատարանը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը ամբողջությամբ բեկանել է եւ գործն ուղարկել նույն դատարան՝ ամբողջ ծավալով քննելու:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Բորիկ Գրիգորյանի նախագահությամբ, մերժել էր Գառնիկ Սահակյանի հայցադիմումը՝ չպարտավորեցնելով հիվանդանոցային համալիրին «Սզնի» ՍՊԸ-ի հետ կնքելու 11 անուն դեղորայքի ցանկին եւ 2 517 090 դրամ գումարին համապատասխան գնման պայմանագիր:
Նախորդ տարվա նոյեմբերի 13-ին «Սզնին» հաղթող էր ճանաչվել հիվանդանոցի հայտարարած մրցույթում՝ 11 անուն դեղերի մասով: Հիվանդանոցի տնօրենը, սակայն, օրեր անց հրաժարվել էր ամենամեծ չափաբաժնով դեղամիջոցը՝ ցեֆտրիաքսոն 1 գրամ դեղը գնելուց՝ տեղեկացնելով, որ վերջինը համալիրը նվեր է ստացել «Նատալի Ֆարմ» ընկերությունից (ըստ Սահակյանի՝ վերջինս պարտվել էր՝ չնայած առաջարկել էր ինքնարժեքից մոտ հիսուն դրամ էժան գին՝ իրականացնելով կրկնակի դեմպինգ) եւ որ «Սզնի» ՍՊԸ-ի հետ կկնքվի պայմանագիր՝ ընկերության կողմից շահած չափաբաժնի ցանկում ընդգրկված մյուս դեղամիջոցների մասով՝ 2 517 090 դրամ գումարի փոխարեն 11 անուն դեղորայքի ցանկի համար վճարելով 1 173 090 դրամ: Այս թիվը մրցույթում հաղթած գնման գումարից 1 344 000 դրամով պակաս է:
«Սզնիի» տնօրեն Գառնիկ Սահակյանը գոհ է դատարանի որոշումից, այն անաչառ ու հիմնավոր է համարում:
«Սա նախադեպը չունեցող բացառիկ դեպք է: Եթե առաջին ատյանի դատարանը պաշտպանեց խոշոր բիզնեսի շահերը, ապա վերաքննիչ դատարանն իր որոշմամբ վերականգնեց փոքր բիզնեսի ոտնահարված իրավունքը»,- ասում է նա:
Եթե դատարանում վիճարկվում է ընկերության դեղերի իրացման 7-8 տոկոսի հարցը, ապա մյուս 92 տոկոսի իրացման խնդիրը մտահոգությունների առիթ է տվել «Սզնիի» սեփականատիրոջը:
«18 տարվա աշխատանքս փոշիացման եզրին է: 20 միլիոն դրամ կորցնելու վտանգի առջեւ եմ կանգնած՝ դեղերի ժամկետը լրանալու եւ դրանց իրացման հնարավորություն չունենալու պատճառով»,- ասում է Գառնիկ Սահակյանը:
Հայաստանի Հանրապետության եւ «Սզնի» ՍՊԸ-ի միջեւ 2011 թ. մարտ ամսին կնքվել է «Դեղորայքի ձեռքբերման նախնական պայմանագիր», որը երկրորդ անգամ ուժը կորցրած է ճանաչվել 2011թ. հուլիսի 18-ին:
2011թ. հուլիսի 21-ին էլ «Սզնի» ՍՊԸ-ի եւ պետության միջեւ նոր կնքված «Դեղորայքի եւ պատվաստանյութերի գնման շրջանակային համաձայնագիրը» մինչ օրս չի գործում:
«Դեռ մարտ ամսից պայմանագիր եմ կնքել պետության հետ: Պարտավորություն ստանձնելով մատակարարել ցեֆտրիաքսոն դեղը՝ լրացուցիչ խմբաքանակով դեղեր եմ ներկրել՝ բուժհաստատությունների հայտարարած մրցույթներին մասնակցելու համար: Սակայն հանրապետության բուժհաստատությունները, շրջանցելով «Գնումների մասին» օրենքը, մրցույթներ հայտարարելու եւ մրցակիցներ ներգրավելու փոխարեն՝ «Նատալի Ֆարմ» ընկերության հետ տնավարի, առանց իրավական հիմքերի «փոխշահավետ» գնումներ են իրականացնում, ինչի արդյունքում փոքր բիզնեսը դուրս է մղվում դեղերի շուկայից, իսկ պետական բյուջեն՝ միլիարդավոր դրամներ կորցնում, եւ այդպես տարիներ շարունակ»,- ասում է տնօրենը:
Նա նշում է, որ իշխանությունն ու խոշոր բիզնեսը սերտաճել են՝ դառնալով մի կենդանի օրգանիզմ, ինչը Սահակյանը նմանեցնում է քաղցկեղածին ուռուցքի:
Եթե նախօրոք իմանար, որ խոշոր բիզնեսը եւ իշխանությունը պետական գնումների գործընթացը վերածել են մաֆիայի, երբեք չէր մտնի մրցույթների մեջ՝ հարվածի տակ չդնելով ունեցվածքը:
Այս ամենի մեղավորները, ըստ Սահակյանի, մարզպետարաններն են՝ ի դեմս ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի, Երեւանի քաղաքապետարանը եւ ամենակարեւորը՝ ֆինանսների նախարարությունը:
Նա ասում է, որ վերոնշյալ օղակները պարտավոր են վերահսկողություն սահմանել պետական գնումների գործընթացի նկատմամբ, ինչը, սակայն, տեղի չի ունենում:
«Ոչ ոք բացարձակապես մատը մատին չի տալիս: Իրենց անգործության, կիսագրագիտության, ոչ պրոֆեսիոնալիզմի հետեւանքով պետությունը միլիարդների կորուստներ է ունենում,- բացատրում է «Սզնիի» սեփականատերը,- բոլորն էլ ուղղակի կամ անուղղակի հովանավորում են ստվերային բիզնեսը կամ մասնակից են դրան»:
Եթե հարցին լուծում չտրվի, Գառնիկ Սահակյանը ստիպված է լինելու փակել իր դեղագործական ընկերությունը, աշխատողներին տներն ուղարկել, ինքն էլ դառնալով գործազուրկ՝ ընտանիքով բռնել արտագաղթի ճամփան:
«Ինչ է թե Սամվել Ալեքսանյանն ուզում է տարեկան մի քանի միլիարդ դրամ ավելի ունենալ առողջապահության ոլորտից»,-բացատրում է նա:
Անուշ Բուլղադարյան
Վանաձոր
Աղբյուրը` www.aravot.am

0 коммент.:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.