
Հանդիպման ընթացքում մոսկվայաբնակ գործարար էդմոն Էվոյանը դրամական օգնություն նվիրաբերեց ծերանոցին ՝ 700.000 դրամ,մանկատանը ՝ 700.000 դրամ,Վանաձորի թիվ 1 հատուկ օժանդակ գիշերօթիկ դպրոցին ՝ 300.000 դրամ, 11 անվճարունակ ուսանողների ՝ 500-ական ԱՄՆ դոլար, 15 դպրոցականների՝ 100-ական ԱՄՆ դոլար, 30 զոհված ազատամարտիկների ընտանիքներին ՝ 200 -ական ԱՄՆ դոլար եւ Լոռու մարզ թերթին ՝ 100 ԱՄՆ դոլար:
§Սրտաբուխ աղոթքով հայցում ենք,որ Ամենայն Աստված հանապազ օրհնության ներքո պահպանի ընտանեկան Ձեր հարկը եւ զորավիգ լինի Ձեր աստվածահաճո բոլոր գործերում¦ ,-ասաց Սրբազանը հանդիպման վերջում եւ օրհնեց նրան Սուրբ Խաչով՝ անշահախնդիր բարեգործության համար:Սրբազանը Էդմոն Էվոյանին հանձնեց օրհնության գիր եւ Տիրամոր պատկերով գեղեցիկ մանրանկար՝ ի հիշատակ բարեգործի ծննդյան 20- ամյակի:
ՎԱՐՁՔԴ Ի ԿԱՏԱՐ,ՍԻՐԵԼԻ՛ ԲԱՐԵՐԱՐ
Լիլիթ Յոլչյան
Լուսանկարը հեղինակի
0 коммент.:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.