ՁԻԱՀ-ի դեմ համաշխարհային օրվան ընդառաջ <World Wision> կազմակերպությունը “Իրական աշխարհ, իրական մարդիկ” հասարակական կազմակերպության հետ սկսել է <հասնել Զրոյի> քարոզարշավը:
2008-14 թթ-ին Հայաստանում իրականացվում է <ՁԻԱՀ>-ի կանխարգելում Հարավ-կովկասյան բնակիչների շրջանակնում> ծրագիրը: Լոռու մարզում ծրագիրն իրականացվում է Ստեփանավանի և Տաշիրի տարածաշրջանի այն 10 գյուղերում, որտեղից շատ են արտագնա աշխատանքի մեկնում. <Շատ դժվար էր ամենասկիզբից գյուղերում աշխատել միգրանտների հետ, քանի որ ձմռանը եկել էին, գարնանը նորից պետք է գնային, դասընթացները ժամանակի կորուստ էին համարում>: Այժմ կազմակերպություններն աշխատում են աշակերտական խորհուրդների և դպրոցահասակ երեխաների հետ:
Աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար բուժկետներում, դպրոցներում ու գյուղապետարաններում ստեղծվեցին գրադարաններ. < Պետք էր ինչ-որ բան թողնել, տեղում ծանոթանալու և գիտելիքները խաղերի միջոցով ամրապնդելու համար, այժմ համակարգչային խաղերի միջոցով էլ են տեղեկանում վարակից պաշտպանվելու տարբերակներին>, -ասում է <Իրական մարդիկ, իրական աշխարհ> հկ նախագահ Սեմ Թադևոսյանը:
1988 -11 թթ-ը ՀՀ-ում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1116 դեպք, որից 57, 5 տոկոսը 25-39 տարեկան :
1988 -11 թթ-ը ՀՀ-ում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1116 դեպք, որից 57, 5 տոկոսը 25-39 տարեկան :
Քարոզարշավի հեղինակները տեղեկացրեցին, որ գործում են տարածքային կենտրոններ, որտեղ կարող են նաև անանուն դիմել: Վանաձորում Միավ կանխարգելման տարածքային կենտրոնը գտնվում է Մոսկովյան 58 հասցում:
Լիլիթ Յոլչյան
Լուսանկարը հեղինակի
0 коммент.:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.