Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, Վարդուհի Հովնանյանի նախագահությամբ, այսօր սկսվեց Լեռնապատ համայնքի ղեկավար Վանո Եղիազարյանի հայցադիմումի քննությունն ընդդեմ «Հետք» թերթի լրագրող Ադրինե Թորոսյանի:
Համայնքապետը թղթակցին մեղադրում է իր պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը արատավորելու մեջ:
Նա պահանջում է զրպարտության համար պարտավորեցնել պատասխանող լրատվամիջոցին հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները, վիրավորելու համար նույն թերթով ներողություն խնդրել իրենից եւ «Հետքից» հօգուտ իրեն բռնագանձել 1.000.000 ՀՀ դրամ, ինչպես նաեւ դատական ծախսերը:
Այս տարվա օգոստոսի 23-ին «Հետքում» տպագրված «Գյուղապետի հասցեին ասված «արածել» բառն արժե 1 միլիոն դրամ» վերնագրով հոդվածում Ադրինե Թորոսյանը գրել էր, որ Լեռնապատի համայնքապետը ֆինանսական փոխհատուցում է պահանջում համագյուղացի Գեւորգ Մելոնյանից:
Վանո Եղիազարյանը , սակայն, չի պահանջել ֆինանսական փոխհատուցում:
Լեռնապատցի Գեւորգ Մելքոնյանը պարտավորվել էր «Ժամանակ» թերթում հրապարակային ներողություն խնդրել, ինչպես նաեւ նույն թերթի միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն գնահատված տվյալները:
Բացի այդ՝ Գեւորգից հօգուտ գյուղապետի դատարանը որոշում էր կայացրել բռնագանձել 8000 ՀՀ դրամ, որպես պետական տուրքի գումար:
Անճշտությունն ու հոդվածի վերնագիրը պատճառ էր դարձել՝ դատական հայց ներկայացնելու թղթակցի դեմ: Լրագրողը սակայն չի մասնավորեցրել, թե կոնկրետ որ հայցադիմումի մասին է խոսքը:
Համայնքապետը 3 անգամ էր դիմել դատարան՝ նյութական պահանջ ներկայացրել 1-ին եւ 2-րդ հայցադիմումներում: 3-րդ հայցից համայնքապետը հանել էր նյութական պահանջը:
Այսօր նշանակված նախնական դատական նիստը հետաձգվեց՝ այս գործով որպես 3-րդ անձ ներգրավված «Հետք» պարբերականից ներկայացուցիչ չլինելու, ինչպես նաեւ պատասխանողի անձնագրի ժամկետը լրացած լինելու պատճառով: Դատական նիստը նշանակվեց գալիք տարվա հունվարի 13-ին:
Անուշ Բուլղադարյան
Վանաձոր
Աղբյուրը` www.aravot.am
0 коммент.:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.