Saturday, May 7, 2011

Պետական փողերով`պետության դեմ...

Հեռուստաեթերից մինչև հեռուստադիտողի գիտակցություն  ընկած ճանապարհը կարող է սկսվել 0.5 մետրից ու ձգվել մինչև տվյալ հեռուստադիտողի հյուրասրահի մեծության վերջին սանտիմետրը:

Չսկսենք քննարկել հեռուստադիտողի հնարավորությունների իրական սահմանը,քանզի հարցը դրա հետ ընդհանրապես կապ չունի:

Կուզենայի հասարակության ուշադրությունը սևեռել մի հարցի վրա` կամ ավելի շուտ  Հ1-ի եթերում թևերը լայն բացած "Հրեշտակների դպրոց" սերիալի վրա: Դպրոցի մասին ներկայացվող այս պատկերը պարզապես խեղաթյուրում է հասարակական գիտակցությունը: Էլ չեմ ասում երեխաների կողմից անմիջապես սեփականաշներվող արտահայտությունները, որոնք  թևավոր արտահայտությունների կարգավիճակ ստանալով մտնում են դպրոց ու տուն:

Լավ "Ես գեղում մի խելքը գլխին կարգին շոֆեր չկա?" կասեր մեր սերնդի սիրելի Նաջարյանը: Ինչու ոչ-ոք չի հարցնում մեր հեռուստաեթերի տիրակալներին` այ Ախպեր` Դուք ես պետության փողերով քանդում եք պետության տունը: Թե դա ոչ-ոքի արդեն չի հետաքրքրում:

Կա մի հայտնի իմաստություն` համաձայն որի երկրի թագավորը,զորականը,հոգևորականը և ուսուցիչը իրավունք չունի քնելու:Դպրոցը դա այն սրբազան տարածքն է որտեղ պետք է կրթվի և ձևավորվի այս պետության վաղվա տերը,եթե մենք այսօր հասարակական գիտակցության մեջ լիովին արժեզրկում ենք  դպրոցը "շուկայական այս և նման ֆիլմերով", ինչ ակնկալիքով ենք վաղը ՄԱՐԴ փնտրելու մեր մեջ...

http://vorskan.blogspot.com

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.