Saturday, May 21, 2011

Քողարկված դրամահավաք. "Սերունդ", սերունդների համար

Այն մասին, որ հանրակրթական դպրոցներում դրամահավաքը խստիվ արգելվում է, գիտեն դպրոցների տնօրենները, ուսուցիչները, ծնողներն ու աշակերտները: Նույնիսկ գիտեն, որ ԿԳ նախարարի հրամանով է արգելվում դրամահավաքը և խստագույնս զգուշացված է խուսափել դրամահավաքի կազմակերպումից

Օրինակ, հանրակրթական դպրոցներում մոդայիկ էր թերթերի ու ասմագրերի պարտադիր վաճառքը ուսուցիչներին ու աշակերտներին: Նույնիսկ այն դասարանում, որտեղ աշակերտները թերանում կամ խուսափում էին տվյալ թերթի համար վճարել, տնօրենի դրվածքը խիստ էր, պետք է ուսուցիչը ցանկացած գնով հավաքեր գումարը, եթե ոչ` աշխատավարձից վճարել տվյալ գումարը

Այսպես ասենք, դրամահավաքը չդադարեց, բայց քողարկվեց: Ամեն ինչ արվում էր հնարավորինս փակ ու կազմակերպված ձևով, ուսուցիչներին խորհուրդ էր տրվել չբարձրաձայնել այսպես ասած ներսի միջոցառումների մասին դրսում: Ու սկսվեցդպրոցի անձնակազմը պետք է ձեռք բերի թատրոնի և համերգի տոմսեր, որն ասենք արժե 4000 դրամ, որը  40 000 դրամ աշխատավարձ ստացող ուսուցչի համար մեծ ճոխություն կլինի, եթե հաշվի առնենք, որ ուսուցիչը դեռ ամսական պարտադիր անդամավճար է տալիս ՀՀԿ-ին` անկախ նրանից` ՀՀԿ անդամ է, թե ոչ, շաբաթաթերթ է գնում, դպրոցի տարրական կարիքները հոգալու համար պարտադիր 500 դրամներ և այլն

Հիմա էլ այս քողարկված դրամահավաքների շարքը Սերունդ-ը համալրեց: Սերունդ շաբաթաթերթ, որը պարտադիր պետք է գնեն դպրոցների ուսուցիչներն ու աշակերտները: Փաստորեն տացվում է, որ նախարարի  հրամանը հարգվում է, բայց չի կիրառվում, քանի որ Արմեն Աշոտյանը իր հրամանով չի արգելել տպագիր մամուլի կամ տոմսերի պարտադիր վաճառքը:

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.