Tuesday, June 14, 2011

Գովազդային վահանակները ոչ ճիշտ տեղում


Արդի պայմաններում գովազդը դարձել է գործարարի կամ որևէ կազմակերպության, ծառայության գործունեության բաղկացուցիչ մասը: Գովազդային գործունեությունն այնպես է զարգացել, որ պարզ չէ, գովազդի տեղադրման որ տարբերակն է ճիշտ, որը` սխալ: 
Համաձայն ՀՀ-ում գործող ՀՀՇՆ նորմի 11.3 կետի, չի թույլատրվում գովազդային վահանակների տեղադրումը հողային պաստառի սահմաններում: Սակայն, շատ հաճախ դրանք տեղադրվում են ինչպես հողային պաստառի սահմաններում, այնպես էլ տեխնիկական առաջին կարգի մայրուղիների վրա բաժանարար գոտում, ուստի և կարող է դիտարկվել որպես վթարի հավանականությանը նպաստող գործոն:

Հատկապես մայրաքաղաք տանող ճանապարհին` գլխավոր մայրուղում, բաժանարար գոտու հողային սահմանում մեկը մյուսի հետևից ժպտացող գովազդային վահանակներն ակամայից շեղում են  և’ ուղևորների, և’ վարորդների ուշադրությունը, հատկապես, եթե դրանք գրավիչ և գեղեցիկ են: Եթե մեզ` ուղևորներիս համար դա գեղեցիկը վայելելու կամ պարզապես գովազդը դիտելու հետաքրքրությունն է առաջացնում, ապա վարորդների համար գովազդային վահանակներն ինքնին հանդիսանում են վերջինիս ուշադրությունը շեղող հանգամանք:

Մեկ գործոն ևս, հանրապետությունում ավտոտրանսպորտային պատահարների մեծ մասը տեղի են ունենում գլխավոր մայրուղիներում, ուստի հարկ է, որ բիզնես ծավալելու համար ընտրվեն գովազդի ճիշտ և օրինական տարբերակներ:

Ինգա Հայրիյան

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.