Sunday, May 8, 2011

ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՉԿԱ ՈՒ ՉԿԱ....

Չգիտեմ սպառողների իրավունքները պաշտպանող հասարակական կազմակերպությունները որ իրավունքներն են պաշտպանում, արդյոք տեղյակ են նրանք ինչ է կատարվում սրճարաններում:

Երևանի "Բալկոն" գարեջրատուն-սրճարանի մասին է խոսքը, Ամիրյան փողոցի վրա է գտնվում: Անորակ գարեջուր, ու երբ բողոքում ես, ասում են հաշվի կառնենք, մեզնից չի: Հետո երբ բողոքի ու առաջարկությունների գիրքն ես ուզում, ժպտում են, ասում են ` կբերենք... ու այդպես էլ չբերեցին այդ գիրքը: Հա, քիչ մնայի մոռանամ. ընկերներիցս մեկը հավանեց եփած խեցգետինը:

Բայց վերջում պարզվեց, որ պատվիրել ենք ըստ մենյուի` 350 դրամանոց խեցգետին, բայց հաշիվը փակելուց մեկ խեցգետնի արժեքը 750 դրամ էր: Ինչ արած, սա է մեր իրականությունը, գարեջուր, 6 հատ խեցգետին ու ....հաշիվը 8700 դրամ: ՀԴՄ կտրոն տրվեց, բայց  "թեյավճար"  /չայեվոյ/ չթողեցինք: Հաստատ չէր հասնում... Մտածել է պետք, պարոնայք...

Արմեն Դավթյան, Երևան-Կապան

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.