Monday, June 13, 2011

Հրազդանի ավտոկայանի փոխարեն շիլաշփոթ


Հրազդանը դեռ հին ժամանակներից ուներ ավտոկայան, որտեղից շարժվել են շրջակա գյուղերի երթուղայյին ավտոբուսները: Այսօր, սակայն, այդ ավտոկայանի միայն անունն է մնացել և այն ավելի շատ նման է գաղտնի հանդիպումների վայրի, այնինչ, գյուղական երթուղայինները շարունակում են շարժվել քաղաքի այն նույն վայրից, ուր առանց այլ էլ ծանր վիճակն ավելի անկառավարելի է դառնում:Մի հատվածում երթուղային տաքսիներն են սպասում աշխատատանքի շտապող քաղաքացիներին, քիչ այն կողմ “էստի համեցեք” են անում և մարդկանց շիլաշփոթի մեջ գցում Երևան ուղևորվող տաքսիների վարորդները: Այս ամենը բավական չէ, վաղ առավոտից մարդկանց նյարդայնացնում են Հրազդանի շրջակա գյուղեր մեկնող երթուղայինները:

Ի’նչն է զարմանալի. Այս բոլորո երթուղայինները մեկնուն են նույն վայրից, որտեղ վերջիններիս աշխատանքը ոչ մի կերպ կարգավորված ու համակարգված չէ,  մարդիկ էլ ստիպված այս ու այն կողմ են վազում իրենց երթուղային մեքենան բաց չթողնելու համար:Այնինչ, այդ վայրից ընդամենը 3 կմ հեռավորության վրա է գտնվում  նախկին ավտոկայանի գեղեցիկ շենքը, որի հրապարակն արդեն շատ տարիներ դատարկ է:

Տրամաբանական հարց է առաջանում, ինչու’ յուր ժամանակին կառուցվեցին այն շինությունները, որոնք չեն ծառայելու իրենց նպատակին:

Ինգա Հայրիյան
Հրազդան

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.