Monday, June 6, 2011

«Շեֆը տեղում չի». ախ, այդ քարտուղարուհիները


Մեր օրերում քարտուղարուհու աշխատանքը  ոչ միայն աշխատանք է, այլ նաև շեֆին սատարելու և շեֆի առօրյան ուզածի պես կազմակերպելու սուրբ պարտականության պես մի բան: Կոտայքի մարզի մի քանի հաստատությունների  տնօրենների, մասնավորապես, ջրմուղ կոյուղու պետի հետ կապվելու համար պետք է ամենաքիչը 1-2 էտապի միջով անցնել: Նախ, ոչ մի պարագայում չի կարելի քարտուղարուհուն իր սուրճի բաժակից կտրել ու որևէ բան հարցնել:

Եվ, որ ամենակարևորն է, տնօրենի հետ խոսել միայն նրա քարտուղարուհու թույլտվությամբ: Շատ հաճախ օգտագործվող տերմիններն են. «Շեֆը տեղում չի, խորհրդակցության է, չգիտեմ` երբ կազատվի, զբաղված է, ի'նչ իմանամ երբ կգա», և այլն: Եվս մեկ տարօրինակ երևույթ, երբեմն  այնպիսի խոսելաոճ են բանեցնում, կարծես իրենք են  հենց տնօրենները: Եվ, եթե հանդգնես ու ասես, որ ուզում ես տեսնես, հանդիպես իրենց տնօրենին,  ստացված պատասխանն էլ նույնքան անտրամաբանական կլինի. «ես չեմ կարողանում  տեսնել, ուր մնաց դու տեսնես»: Ասածս ինքնին ենթադրում է, որ շեֆի աշխատանքային օրը կախված է նրա քարտուղարուհու տրամադրությունից: Եթե քարտուղարուհին կամենա, կտեսնես նրա տնօրենին, եթե չէ, լրագրողի` այդքան կարևոր հարցերը կմնան օդից կախված:

Մնում է հոգոց հանես ու փնտրես հաստատության տնօրենի անձնական հեռախոսահամարը. «Ախ այդ քարտուղարուհիները»:

Լրագրողի տեսակետ 
Հրազդան

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.