Wednesday, September 21, 2011

Հաստատուն, աննահանջ, անկախ ընթացքի 20-րդ հոբելյան


Հայոց պետական կարևորագյուն տոնի` անկախության 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին Լոռու մարզում մասնակցեց նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը: Համաժողովրդական հանրաքվեով և որ պակաս կարևոր չէր, համաժողովրդական գոյապայքարով իրականություն դարձավ հայի դարավոր երազանքը: անցած 20 տարիները սոսկ ժամանակի դատարկ ընթացք չեն եղել, յուրաչանչյուր տարի նշանավորվել է առաջընթացով, արձանագրվել դրական տեղաշարժեր, ձեռքբերումներ: “Մենք հաղթահարել ենք նորանկախ պետության ճանապարհին հանդիպած բազում փորձություններ, այսօր էլ խնդիրներ ունենքն կայուն հիմքերի վրա դնելու ժողովրդի բարեկեցությունը, պահպանել անկախության ու խաղաղության ուղին, գնում ենք դժվար, բայց ճիշտ ճանապարհով,-ասում է Լոռու մարզի ղեկավարը: Արթուր Նալբանդյանը նշեց, որ անկախության 20-ամյակը մենք դիմավորում ենք ձեռքբերումների մեծ վաստակով: Անկախության առիթով վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի նախագահի անունից պետական պարգևներ հանձնեց մարզում աշխատանքային գործունեության ընթացքում նշանակալի ավանդ ունեցած մի շարք լոռեցիների Արթուր Նալբանդյանի որոշմամբ, սահմանվել է «Լոռու մարզպետի ոսկե հուշամեդալ» պարգեւը: Ա. Նալբանդյանը թիվ 1 հուշամեդալը հետմահու շնորհեց Սոս Նալղռանյանին: Սոսը Արցախյան հերոսամարտում Վանաձորի առջին զոհն էր: Հուշամեդալը ստացավ հերոսի քույրը` Սոնա Նալղռանյանը: Ոսկե հուշամեդալով պարգեւատրվեցին նաեւ պրոֆեսիոնալ բռնցաքմարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը (պարգեւն ընդունեց մարզիչը' Վազգեն Բադալյանը) եւ Վանաձորի պատվավոր քաղաքացի, աշխատանքի վետերան Հայկ Օհանյանը: Արժևորելով ձեռքբերածն ու նվաճումները,  երկրի ու մարզի ղեկավար կառույցի ներկայացուցիչներն, այնուամենայնիվ պարզ ասում են, որ անելիքները դեռ բազմաթիվ են, ինչի համար հայցում են ժողովրդի աջակցությունն ու հասարակական-քաղաքական կառույցների անկողմնակալ գործունեությունը,  որպեսզի հաղթահարվեն խոչնդոտները գործով, խոսքով, հավատով:












  




Լիլիթ Յոլչյան, Վանաձոր

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.