Friday, September 9, 2011

ՔՈԼԵՋԻՆ ԱՅՍ ՏԱՐԻ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԴԻՄՈՐԴՆԵՐ ԵՆ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՎԵԼ



















ՀՀ կրթության և գիտության նախարարության Չարենցավանի պետական քոլեջը 2011-2012 ուսումնական տարվա ընդունելությունը բարեհաջող ավարտել է: 9-ամյա կրթության հիմքի վրա գործավարություն և թարգմանչություն, ֆիզիկական կուլտուրա և սպորտ, արհեստագործական նախնական մասնագիտական կրթությամբ` տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում, միջնակարգ կրթության հիմքի վրա` դասավանդում տարրական դասարաններում, էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ մասնագիտությունների գծով քոլեջ այս տարի ընդունվել է 87 դիմորդ: Ի տարբերություն նախորդ տարիների` այս տարի դիմորդների թիվը բավականին շատ է եղել նախարարության կողմից տրամադրված տեղերի համեմատ, ուստի ոմանք նույնիսկ դուրս են մնացել մրցույթից: Պետական քոլեջ են ընդունվել այն պատանիները, ովքեր դպրոցում լավագույն ցուցանիշներով են սովորել:
Քոլեջն ընդհանուր առմամբ ունի 150 ուսանող: Խմբերը լիակազմ են, քոլեջի տնօրեն Քնարիկ Մայիլյանի խոսքով` հատկապես առաջին կուրսեցիները բավականին խելացի և ուսումնատենչ են: Ուսումնական այս հաստատությունում դասավանդում են որակյալ մասնագետներ: Այս տարի նույնիսկ դասախոսների սերնդափոխություն է կատարվել: Քոլեջն ունի հարուստ գրադարան և ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներով հագեցած համակարգչային սրահ:
 Նոր ուսումնական տարին պետական քոլեջում մեկնարկել է ևս մեկ փոփոխությամբ: Առաջին անգամ այստեղ քոլեջի միջոցներով վերանորոգման աշխատանքներ են տարվել` չնայած հիմնանորոգման կարիք այստեղ ավելի շատ է զգացվում:
 Ի դեպ ավելացնեմ, որ Չարենցավանի պետական քոլեջը ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ անցկացնում է «Շերտավորված ուսուցում» ծրագիրը, ինչը հնարավորություն է տալիս քոլեջի գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողներին  ուսումը շարունակել ՀՀ ԲՈՒՀ-երում:
«ՀՀ կրթության և գիտության նախարարության մեծ ուշադրություն է դարձնում ինչպես նախնական մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններին, այպես էլ պետական քոլեջներին` նպատակ ունենալով այս հաստատությունների ուսանողներին տրվող կրթությունը դարձնել ավելի որակյալ»,- ասում է Չարենցավանի պետական քոլեջի տնօրեն Քնարիկ Մայիլյանը:

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.