Համաշխարհային բանկի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ ՀՀ մարզերում <Ներդաշնակ հասարակություն> սոցիալական աշխպատոողների ասոցացիայի միջոցով իրականացվում է <Ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման նոր համակարգ> ծրագիրը:
Մեկ տարվա ընթացքում կիրականացվի գույքագրման, քարտեզագրման և հետազոտական այլ աշխատանքներ: Աշխատանքներում ներգրավվելու են Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության, կրթության վարչությունների, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի, սոցիալական ծառայություն տրամադրող տարածքային մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական աջակցության խորհուրդների և հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ:
Առանձին քննարկումներ կանցկացվեն բոլոր օղակների հետ՝ ի մի բերելու խնդիրներն ու այն գործառույթները, որոնք հիմք կհանդիսանան նոր կառույցի կանոնավոր աշխատանքի համար: Կքննարկվեն նաև Հկ-ների սոցաշխատողների դերն ու նշանակությունը:
Այժմ ուսումնասիրվում է այլ երկրների փորձը:
Լիլիթ Յոլչյան
Վանաձոր
0 коммент.:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.