Friday, September 2, 2011

Մարտին Յորգանսը Գավառի պետական համալսարանի պատվավոր հյուրն էր


Սեպտեմբերի մեկին Գավառի պետական համալսարանում կրկնակի տոն էր` միջոցառում` նվիրված գիտելիքի, գրի եւ դպրության օրվան եւ հանրահայտ երգիչ Մարտին Յորգանցի համերգը ԳՊՀ-ում :
Ուսումնական օրվա մեկնարկը ազդարարեց միջոցառումը, որը համեմված էր գիտելիքիննվիրված ասույթներով, ուսանողնե
րին հղված բարեմաղթանքներով: Պրոֆեսորադա
սախոսական կազմը ուսանողներին կոչ արվեց դրսեւորել պատասխանատվություն, բարեխղճություն, մշտապես սովորել, ձեռք բերել կայուն գիտելիքներ, դառնալ որակյալ եւ մրցունակ մասնագետներ, պահպանել ու ամրապնդել անկախ Հայաստանի
Հանրապետության ձեռքբերումները:
ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը <<Գեղամա աշխարհի>> թղթակցին հայտնեց, որ Գավառի պետական համալսարանում սովորում են 3 հազար ուսանող, ովքերսովորում են բուհի ստացիոնար, հեռակա բաժիններում, ինչպես նաեւ`մագիստրատուրայում:
Սեպտեմբերմեկյան տոնական տրամադրությամբ եւ ՀՀ անկախության 20-ամյակիննվիրված հայրենասիրական դասերով սկսվեց 2011-2012 ուսումնական տարին:
Համերգի մեկնարկն ազդարարեց հայտնի երգչի «Հայեր» երգի կատարումով: Հանդիսականները, ԳՊՀ ուսանողները համերգի ողջ ընթացքում ձայնակցում էին երգչին: Յորգանսը շրջապատված էր երեխաներով: Երգիչը օրվա հյուրերին կոչ արեց սիրել մեր հայրենիքը եւ միակամ հաղթահարելով դժվարությունները` լծվել հայրենիքի շենացման սուրբ գործին: <<Աշխատել նվիրումով ու սիրով, որ էրգիրը բարձըրնա»,- հավելեց Մարտին Յորգանսը:
Այնուհետեւ Գավառի պետական համալսարանը սիրով հյուրընկալեց հանրաճանաչ երգիչ, ֆրանսահայ երգահան Մարտին Յորգանսին, ով իր երկրպագուներին ներկայացավ «Համերգ փոքրիկներու» ծրագրով:
Մարտին Յորգանսը շնորհակալություն հայտնեց նաեւ ՀՀ Սփյուռքի նախարարությանը` ի դեմս Սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանի, ինչպես նաեւ իր ջերմ խոսքերն ուղղեց ՀՀ Սփյուռքի նախարարության Եվրոպայի հայ համայնքների վարչության պետ պարոն Հրաչյա Ասլանյանին` իրեն մեծապես աջակցելու եւ համերգաշարը կազմակերպելու համար:
«Մի գնա, մի գնա» երգի ուրախ հնչյունների ներքո ներկաները, ձեռք ձեռքի տված, համալսարանի բակում պարեցին հայկական քոչարին:
Մարտին Յորգանսի կատարմամվ հնչեց ՀՀ օրհներգը, որով եւ եզրափակվեց համերգը:
Համերգի վերջում ուսանողներին բաժանվեցին Մարտին Յորգանսի սկավառակները:

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.