Tuesday, September 27, 2011

ԵՐԲ ՓՆՏՐԵՍ ԿԳՏՆԵՍ...




2011թ. սեպտեմբերի  23-ին Լոռու մարզի  Վանաձոր  քաղաքում  պետական  բյուջեի  ֆինանսավորմամբ և «Զբաղվածության պետական ծառայությունե գործակալության նախաձեռնությամբ տեղի կունենա աշխատանքի տոնավաճառ:
Տոնավաճառի  նպատակն է  առաջարկել.
- աշխատանք փնտրողներին` հանդիպել բազմաթիվ գործատուների հետ, ծանոթանալ և դիմել առաջարկվող առկա և սպասվող թափուր աշխատատեղերին, ինչպես նաև ընդգրկվել տարբեր գործատուների տվյալների բազայում` առաջիկայում աշխատանքի առաջարկ ստանալու ակնկալիքով:
- գործատուներին` գտնել համապատասխան հմտություններով  մասնագետներ, ստեղծել որակյալ մասնագետների տվյալների բազա, նաև ծանոթանալ մարզի աշխատաշուկայի իրավիճակին:
Այս  աշխատանքի տոնավաճառը 2011թ-ի ընթացքում պետական բյուջեի ֆինանսավորմամբ նախատեսված տոնավաճառներից 4-րդն է, որին մասնակցելու հայտ են ներկայացրել
շուրջ 42  գործատու, նախատեսվում է ներկայացնել 520 առկա և 716 կանխատեսվող թափուր աշխատատեղԿանխատեսվում է, որ տոնավաճառին կմասնակցի շուրջ 3000 աշխատանք փնտրող:
 

        2010թ-ի ընթացքում   պետական բյուջեի ֆինանսավորմամբ և «Զբաղվածության պետական ծառայությունե գործակալության նախաձեռնությամբ տեղի է ունեցել վեց աշխատանքի տոնավաճառ` Գավառ, Վանաձոր, Իջևան, Գյումրի, Աբովյան և Երևան քաղաքներում:
Ընդհանուր առմամբ 2010թ-ին կազմակերպված աշխատանքի տոնավաճառներին մասնակցել է շուրջ 280 գործատու և շուրջ 17800 աշխատանք փնտրող, գործատուների կողմից ներկայացվել է շուրջ 1461 առկա և  825 սպասվող թափուր աշխատատեղ:
      2011թ. աշխատանքի տոնավաճառներ են կազմակերպվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում և Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքումՔաղաք Հրազդանում մասնակցել է շուրջ 38  գործատու, ներկայացվել է 110 առկա և  82 կանխատեսվող թափուր աշխատատեղՏոնավաճառին մասնակցել է 800 աշխատանք փնտրող: Քաղաք Սևանում` մասնակցել է 45 գործատու, ներայացվել է 118 առկա  և 139 կանխատեսվող թափուր աշխատատեղ: Տոնավաճառին մասնակցել է 600 աշխատանք փնտրող:


       Ըստ Վանաձորի զբաղվածության մարզային կենտրոնի տվյալների Լոռու մարզում 2011թ.-ի սեպտեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է  11574, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 11,7%-ով (1541 մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ նվազել է 5,3 %-ով (645 մարդ):  Գործազուրկների թվաքանակը կազմում է  աշխատանք փնտրողների 87,3%-ը կամ 10102 մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 10,1 %-ով (1142 մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ նվազել է 5,3 %-ով (567մարդ):  Շարունակում է բարձր մնալ  գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի  66,7%-ը, կամ 6743 մարդ: Գործազուրկի կարգավիճակ ունեցողների  8,5 %-ը գյուղաբնակներ են: Գործազուրկների թվաքանակում մեծ թիվ են կազմում, ինժեներները, բուժքույրերը, հաշվապահները, մանկավարժները, տեխնիկներըվաճառողները, վարորդները: Աշխատանք փնտրողների թվաքանակի մեջ մեծ  թիվ են կազմում աշխատաշուկայում անմրցունակ անձինք, հատկապես 3 տարուց ավելի գործազուրկի  կարգավիճակում  գտնվողները  (2769մարդ կամ 27,4 %): Հաշմանդամները կազմում են 112 մարդ կամ  չզբաղվածների  1,1%-ը:  
Տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 637 աշխատանք փնտրող:

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.