Արամ Խաչատրյանի անվան տրիոն Վանաձորում` Թավրիզյանի անվան պետական քոլեջում հանդես եկավ համերգային ծրագրով` Վանաձորի օրվա շրջանակներում: Տրիոն ստեղծվել է 1999-ին, մասնակցել համաշխարհային մի շարք հեղինակավոր փառատոնների: Հանդես է գալիս հետևյալ կազմով `Արմինե Գրիգորյան` դաշնամուր, Կարեն Շահգալդյան` ջութակ, Կարեն Քոչարյան` թավջութակ: Նրանցից յուրաքանչյուրը համաշխարհային բեմերում արժանացել է հանդիսատեսի ջերմ ընդունելությանն ու ժյուրիի գնահատանքին: Եռյակը Վանաձորում արդեն երրորդ անգամ է: Քաղաքի տոնին նվիրված ծրագրի մասին իմանալով քաղաքապետարանի կրթության և մշակույթի բաժնի պետ Գագիկ Աղաբաբյանից`պատրաստակամություն էին հայտնել իրենց ծրագրով շնորհավորել վանաձորցիներին: <<Մենք ծրագիր ունենք` լինում ենք հանրապետության տարբեր մարզերում, “մաստեր կլաս>> ենք անցկացնում, նպատակն այն է, որ դասական երաժշտությունը նաև մարզերում լսվի, ոչ թե սահմանափակվի միայն մայրաքաղաքում, այս պատճառով փորձում ենք հնարավորինս մասնակից լինել մարզում դասական երաժշտության տարածման գործին,- նշեց ջութակահար Կարեն Շահգալդյանը: Տոնական ծրագիրը կոչվում էր “Երաժշտական շրջագայություն”: Երևակայական ճամփորդություն մի շարք երկրներով` համակագչային գրաֆիկայի օգնությամբ` այս ամենը տվյալ երկրների դասական երաժշտության հսկաների ստեղծագործությունների ուղեկցությամբ ` եռյակի կատարմամբ: Գագիկ Աղաբաբյանը նկատում է, որ Վանաձորում որակյալ, մասնավորապես դասական երաժշտության նկատմամբ հետաքրքրության պակաս կա., և լինելու է այքան ժամանակ, քանի դեռ դպրոցներում գեղարվեստի դաս կամ նման առարկա չկա: ”Ցավոք սրտի այդ բացը հնարավոր չէ լրացնել միայն այսպիսի համերգներով, կամ երաժշտական մասնագիտական դպրոցներով: Միշտ էչ, որ բոլորը հնարավորություն ու ժամանակ են ունենում այցելել: Հարկավոր է երեխայի մոտ գեղագիտական ճաշակը ձևավորել հենց դպրոցից”: Տրիոյի անդամներից տեղեկացանք, որ նույն <<շրջագայությամբ>>լինելու են նաև հանրապետության այլ մարզերում
0 коммент.:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.