Friday, May 27, 2011

Էլի կարկուտ ու վնաս

Մինչ  հաշվարկվում են մայիսի 22-ին ուժեղ կարկտահարության հասցրած վնասները, մայիսի 27-ին մոտ 15 րոպե կարկուտ տեղաց մարզի 5 համայնքներում: Առավել տուժել են Նորաշենիկ, Շրվենանց, Առաջաձոր, Ձորաստան,՚ Ներքին Խոտանան գյուղերը: Առաջաձորի գյուղապետ Դավիթ Մովսեսյանի պատմելով, սելավի հետևանքով հարևան՝ 1 կմ հեռավորության վրա գտնվող Ն. Խոտանանի ավազահանքերից ավազը հասել է Առաջաձոր: Կարկուտը քանդել է կարտոֆիլի ցանքսերը, գյուղացիները դույլերով կարտոֆիլ են հավաքել: Նորաշենիկցի Մելսիկ Ղազարյանի խոսքով էլ՝ նա վախեցել է անասունների համար:”Էդ հեղեղին ու կարկուտին վազեցի գոմ, ասի տավարիս բան չդառնա, սոված մնանք”,-ասում է նա: 

Հիշեցնենք, որ օրեր առաջ կարկուտից տուժել էին Կապանի տարածաշրջանի 7 եւ Մեղրու տարածաշրջանի 6 համայնքներ: Մասնավորապես, Ուժանիս համայնքի գյուղատնտեսությանը հասցրած վնասը կազմում է  40 %, Մեղրու տարածաշրջանի Վահրավար գյուղը 4 մլն դրամի վնաս է կրել, նույնքան վնաս է հաշվարկվել նաեւ Սյունիք գյուղում:   

Մեղրու տարածաշրջանի Լեհվազ գյուղում կարկուտի հասցրած ընդհանուր վնասը կազմում է  25-30%, 40%-ի չափով տուժվել է  Եղվարդ գյուղի գյուղատնտեսությունըԽդրանց գյուղում գյուղատնտեսությունը տուժել է ամբողջովին, գյուղացիները նույնիսկ 1 կգ բերքի հույս էլ չունեն: Նշենք, որ այստեղ 45 րոպե կարկուտ է տեղացել ու ամնե ինչ հողին է հավասարվել:

Արմեն Դավթյան, Կապան

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.