Tuesday, May 24, 2011

Թուրք լրագրողները հանդիպել են գորիսեցիներին

Գորիս ժամանած հայ և  թուրք 16 լրագրողներ "Ռեսուրս կենտրոն" հիմնադրամում հանդիպեցին   հանրության տարբեր շերտերի հետ: Մինչ հյուրերը կժամանեին, ներկաների մոտ  մի տեսակ  անհանգստություն   կար. նրանց հետ  առերես  խոսելու ու պատմական մի շարք հարցեր քննարկելու առումով:   

Չնայած հետաքրքրությունների շրջանակաը քաղաքական համատեքստում էր` այնուամենայնիվ մուտքի հարցադրումները վերաբերում էին երկու երկրների տնտեսական իրավիճակին: Թուրք լրագրողներին հետաքրքրում էին` Հայաստանում կանայք ինչպիսի մասնակցություն ունեն  երկրի տնտեսական զարգացման գործում: Նկատել  էին, որ մեր երկրում ամեն քայլափոխի  թուրքական ապրանքներ են վաճառվում, մինչդեռ Թուրքիայում հայկական արտադրության ապրքանքներ չկան: Մտահոգություն հայտնեցին, որ հավասար պայմաններն ու հնարավորությունները բացակայում են:


Տնտեսական թեմայի շուրջ քննարկումը թուրք լրագրողները միանգամից, սահուն  տարան դեպի հետաքրքրող թեման:
 
Ինչ վերաբերում է հայ թուրքական հարաբերություններին, թուրքերը նշեցին`
դիվանագիտական հարաբերությունները մի բան են, պատմության հետ առերեսվելը՝ մի այլ բան: Թուրքիան այդ բարոյական ուժը չունի և Հայաստանի հանդեպ պարտք ունի մարելու:

Նրանց հավաստմամբ`Թուրքիայի 90 տոկոսը Ղարաբաղի տեղը չգիտի: Քաղական գործիչները  քարոզում են՝ Ղարաբաղը հայերն են  գրավել, նրանք նաև հեռացել են, որ Թուրքիային մեղադրեն ցեղասպանության մեջ: Նշեցին, որ իրենց երկրի համար ամոթալի է:

"Ինչպիսին է թուրք երիտասարդների դիրքորոշումը երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների կարգավորման և երկխոսության առումով",- հարցին ի պատասխան, նշեցին",- "Թուրք երիտասարդները կողմնակից են հարաբերությունների կարգավորմանը, սակայն  շատերը փորձում են օգտագործել նրանց":
"Կիսո՞ւմ եք թուրքական դիվանագիտության հզոր լինելու մասին գոյություն ունեցող կարծիքը" հարցին, ավելացրեցին,- "Ոչ թե թուրքական դիվանագիտությունն է հզոր, այլ պարզապես Թուրքիայի բախտն է բերում":

Հանդիպման վերջում  թուրք լրագրողները խոսեցին նաև Հայաստան կատարած այցի ընթացքում ստացած տպավորությունների մասին, նշելով` եթե մի տեղ պահես 10 թուրքի, 10 հայի, 10 քրդի և 10 օր հետո նրանց այցի գնաս, այնտեղ ամեն ինչ խաղաղ կլինի: Պատասխանից հետո հնչած "Կամ էլ բոլորը հայ դարձած կլինեն" գորիսյան կարծիքը աշխուժության առիթ դարձավ:

Չնայած ի սկզբանե լարված հանդիպում էր սպասվում, բայց հյուրերն, իսկապես, անկեղծ էին. պատմական փաստերի մասին խոսում էին ազատ ու անկաշկանդ:

Հանդիպումը Երևանի Մամուլի ակումբի իրականացրած "Հայաստան-Թուրքիա երկխոսության զարգացում" ծրագրի շրջանակներում էր:

Թուրքիայից ժամանած լրագրողները, ըստ Երևանի Մամուլի ակումբի ներկայացուցիչ Հայկակ ԱրշամյանիԹուրքիայի առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ են:

Ստորև՝ հայ և թուրք լրագրողների խմբի անվանացանկն ու նրանց ներկայացրած լրատվամիջոցներն են /Երևանի Մամուլի ակումբի ներկայացմամբ/:.

1. Sona Kocharyan, Yerkir Media TV
2. Astghik Karapetyan, Yerkir
3. Kristine Aghalarian, Hetq.am
4. Tigran Tadevosyan, Photolure
5. Andranik Ispiryan, News.am
6. Armen Shahoyan, cameraman
7. Haykak Arshamyan, Yerevan Press Club
8. Onur Usta, Zaman newspaper
9. Özgün Özçer, Taraf newspaper
10.Mehmet Ali İzmir, Star newspaper
11.Hakkı Özdal, Radikal newspaper
12.Aysel Yaşa, Yeni Safak newspaper
13.Narod Maraşlıyan, GPoT
14.Burcu Balıktaş, Bianet.org


 Հեղինակ` Իրինա Յոլյան

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.