Wednesday, June 8, 2011

Հարուցվել է քրեական գործ հոր նկատմամբ



Սյունիքի  քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ 141 հոդվածով (սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ): Հիշեցնենք, որ օրեր առաջ Գորիսի ոստիկանություն էր դիմել Վ. Գ.-ն՝ տեղեկացնելով, որ որ իբրեւ ամուսինը՝ 45-ամյա Վրեժ Տիգրանյանը, սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դստեր հետ: Որովայնի շրջանում ունեցած ցավերի պատճառով մայրը նրան բժշկի է տարել, եւ պարզվել է, որ աղջիկը 3 ամսվա  հղիություն ունի: Քրեական գործի շրջանակներում դեռ նախաքննություն է ընթանում, նշանակված է դատագենետիկական փորձաքննություն: Վ. Տիգրանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը: Իսկ աղջիկը տեղափոխվել է ՀՕՄ-ի երեխաների աջակցման կենտրոն: Նրա հետ աշխատում են հոգեբանները: Հիշեցնենք, որ աղջիկը անցած տարվա դեկտեմբերի 23-ից հաշվառված է Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում մտավոր հետամնացություն՝ վարքի խանգարում ախտորոշմամբ: Հոր նկատմամբ նույնպես նշանակվել է դատաբժշկա-փորձաքննական հետազոտություն եւ իրականացվում է Երեւանում: 
 Արմեն Դավթյան

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.