Wednesday, April 20, 2011

Արմավիրում ծորակից ջուր չեն խմում

Արդեն 5 տարի է խմելու ջուրը արմավիրցիները գնում են քաղաքում պտտվող մի քանի ջրատար մեքենաներից : Ջրբաժան մեքենաները շրջում են քաղաքի բոլոր թաղամասերով: Հատուկ ժամեր կան ու ամեն վարորդ գիտի որ թաղամասն է իր ենթակայության տակ ու որքան ջուր է պահանջվում իրենից: Ասում են Թալիինի ջուրն են բերում, լավ ջուր է փափուկ է, ու խմելու համար հաստատ պիտանի է: Ջուր վաճառողներն էլ գոհ են իրենց բիզնեսից, ասում են պահանջարկը մեծ է, օրական մոտ երեք մեքենա ջուր է վաճառվում: Ընդհանուր առմամբ քաղաքում շրջում է 7 ջրատար մեքենա:
Ի տարբերություն վարորդների, քաղքացիները դժգոհում են, ասում են վրդովված ենք, Նոր ակունքի ջուրը խմելու համար պիտանի չէ, ստիպված են ջուր գնել, ստացվում է, որ ջրի համար կրկնակի ենք վճարում, մի դեպքում խմելու ջուր ենք գնում, մյուս դեպքում ծորակից եկող ջրի համար ենք վճարում:


Արմավիր և Մեծամոր քաղաքներում, ինչպես նաև 10 գյուղական համայնքներում շուրջօրյա ջրամատակարարում է իրականացվում: Ջուրը մատակարարող Նոր Ակունք ՓԲԸ ընկերության միջազգային գլխավոր տնօրենի տեղակալ Արտավազդ Թորոսյանն ասում է, որ մեծ ջանք են թափել մինչև շուրջօրյա ջրամատակարարում են ապահովել: Նույնիսկ հիշում է, որ մի քանի տարի առաջ արմավիրցիները երազում էին ծորակից ջուր վերցնել, իսկ հիմա 24 ժամ շարունակ ջուր ունեն:

Այն որ արմավիրցիները երազում էին ծորակի ջրի մասին դա ճիշտ է, բայց որ երազում էին խմելու ջրի մասին, դա այլ հարց է, քաղաքացիներն ասում են, որ ծորակի ջուրը խմելու համար պիտանի չէ, նույնիսկ առողջության համար է վտանգավոր: Արտավազդ Թորոսյանը չի կիսում քաղաքացիների կարծիքը, պնդում է, որ Նոր Ակունքը մատակարարում է խմելու համար պիտանի և որակյալ ջուր, նույնիսկ վստահեցնում է, որ ինքն ու իր երեխաները Նոր Ակունքի ջուրն է խմում ու այսպես կոչված Թալինի ջուրը գնելու մեջ իմաստ չի տեսնում: Նոր Ակունք ՓԲԸ Արմավիրում գործում է 2002թ-ից:

Մինչ այդ Արմավիրի ջրամատակարարումն իրականացնում էր Արմավիրի Հայ - Ջրմուղկոյուղին, նախկինում էլ արմավիրցիները դժգոհ էին ջրամատակարարումից, այդ ժամանակ ջուրը մատակարարվում էր հատուկ ժամանակացույցով, օրվա ընթացքում երկու ժամ: Հիմա Արմավիրցին շուրջօրյա ջրամատակարարում ունի, դա լավ է, բայց նորից դժգոհ է, քանի որ խմելու համար ջուրը գնում են ջրատար մեքենանաներից :

1 коммент.:

Կարծում եմ, որ ոչինչ չի փոխվել Արմավիրում:Հենց հիմա ջուր ընդհանրապես չունենք:Այս շոգին անջատում են ջրերը ու բնակչությանը թողնում առանց ջուր:Ոչ մի շուրջօրյա ջրամատակարարման մասին խոսք լինել չի կարող:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.