Wednesday, May 4, 2011

Աշխատատեղ` Վանաձորի մանկատան սաներին


Վանաձորի մանկատանը ներդրված կարի ուսուցման արհեստանոցի շնորհիվ այսուհետ աշխատանք կունենան նաև մանկատան շրջանավարտները: 2008թ-ին գերմանական «Շտեռնշտունդեն»  ռադիոխմբագրության աշխատակից Մարգարիտա Վալխերը, այցելել էր մանկատուն, ծանոթացել երեխաների զբաղվածությանն ու նախասիրություններին, այդ ամենը նկարահանել և հետագայում  պատմել էր  գործընկերներին  ու որոշել էին  օգնեն մանկատանը:   

Անցած տարի էլ մանկատան տնօրինությունից  գրավոր համաձայնություն վերցրեցին, իրենց մոտ քննարկելու հարցը: Կարճ ժամանակահատվածում մանկատան բակում բարեգործական ընկերության ֆինանսավորմամբ  կառուցվեց  40 քմ տարածքով շինությունը,  տնօրինությանը թողնելով միայն արտադրության ճյուղի ընտրությունը. «Հեռուստացույցով անընդհատ լսելով, որ Բ. Դարբինյան  ՍՊԸ-ն (Գլորյա կարի ֆաբրիկա) կարող բանվորուհիների կարիք ունի, խորհրդակցեցինք տնօրենության հետ և առաջարկելով  16-18 տարեկան երեխաներին սովորեցնենք կարողի մասնագիտություն, հետագայում նույն ֆաբրիկայում աշխատելու համար», -ասում է  Վանաձորի մանկատան  տնօրեն  Արաշալույս Հարությունյանը:  

Բ. Դարբինյան կազմակերպությունն էլ աջակցեց կարի ուսուցման արհեստանոցին  ատադրական սարքերով  և ձևացքով: Արհեստանոցը հնարավորություն ունի 12-17 երեխաներ մի հոսքագծով սովորեցնել կարի:

Տարիների փորձը ցույց է տվել, որ  երեխաները մանկատունն ավարտելուց հետո մասնագիտական կողմնորոշման աշխատանքի տեղավորման խիստ անհրաժեշտություն է ծագում: Հատկապես տղաները բանակից հետո աշխատանք չեն գտնում, իսկ աղջիկները 18 լրանալուց հետո դուրս են գնում, նորից աշխատատեղ չեն ունենում: 

Որպեսզի երեխաները կարողանան աշխատանք գտնել և իրենց մի կտոր հացը վաստակել  համաձայնության ենք եկել ֆաբրիկայի տնօրինության հետ, որ կարի ուսուցման արտադրամասն ավարտելուց հետո  նրանք պետք է աշխատեն Գլորյա կարի ֆաբրիկայում:

Մինչ այդ էլ  երեխաները  կենցաղային մեքենաների վրա կարել սովորում էին, ծանոթանում  կարուձևի գաղտնիքներին, սակայն դրանով աշխատատեղ չէին կարող ունենալ, չնայած   նախկինում 1-2  նմանատիպ օրինակներ եղել են` մոդելյորական քոլեջի կարի բաժնում  սովորող երեխաները հետագայում աշխատանքի են անցել կարի ֆաբրիկայում.  «Ուզում ենք, որ մենք կարողանանք երեխաներին մասնագիտություն սովորացնենք, որտեղ էլ նրանք լինեն, եթե մասնագիտության տիրապետեն, կարող են իրենց մի կտոր հացը վաստակել: 

Մեր նպատակը միայն աղջիկներին սովորացնելը չէ, այլ տղաներին, որ նույնիսկ բանակում, նրանք տարրական բաներն իմանան, իրենց օձիքներն ու կոճակները առանց դժվարության կարեն»: «Նոր հոսքագիծը հնարավորություն կտա, մանկատան  միջոցառումների համար  զգեստներ կարել, և մոդելավորել»,-համոզված է մանկատան տնօրենը:


Մանկատան տնօրինությունը նախատեսում է հաջորդիվ տղաների համար արհեստանոցներ բացել` ավտոգործ, Էլեկտրական սարքերի վերանորոգում, փայտագործություն, կոշկարություն, որպեսզի հետո դժվարություն չկրի: Ըստ տնօրենի  մանկատանը երեխաները  խնմավում են, հոգ են տանում նրանց մասին, շրջապատված են ուշադրությամբ, հետո դուրս են գալիս մոլորվում.  «Տղաները միշտ օգնում են մանկատան մասնակի վերանորգման աշխատանքներին, նրանց մի մասը հետագա մասնագիտություն ընտրում են շինարարի մասնագիտությունը, բայց բոլորը  չէ, որ կարող են սովորել»:  
    
Մանկատան երեխաներն զբաղվում են տարբեր խմբակներում` երգ, պար, ասեղնագործություն, համակարգչային ուսուցման,  խմբակներումԶբաղվածության կենտրոնի և Հօմ-ի  մասնագիտական կողմնորոշման մի քանի ծրագրերով երեխաները սովորել են խոհարարություն, վարսավիրություն համակարգչային դասընթացներ, սակայն որ բոլորն են իրենց համապատասխան աշխատանք գտել:  

Վանաձորի մանկատանը այժմ 101 երեխա է խնամվում: 44 երեխա դեռ հերթագրված է «Պետական աջակցությամբ ծրագրով» բնակարան ստանալու համար: Այս խրագրով երեխաներին պետք է ապահովեն բնակարանով, գույքով, սարքավորումներով, սակայն այսօր  միայն 6-են ստացել բնակարան, ևս 5-ը  այս տարի կստանան, իսկ մնացածները դուրս գալով մանկատնից մոլորվում են:  

Նյութի և լուսանկարների հեղինակ` Լիլիթ Յոլչյան 

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.