Երկամսյա դասընթացների ավարտին շրջանավարտները ստացան ֆրանսերենի դասընթացների մասնակցության վկայականներ: «Ֆրանս-ֆորմասիոն ինտերնացիոնալ» լեզուների ուսուցման եւ թարգմանչական կենտրոնի տնօրեն Լիլյա Շալունցը 125 ավարտողներին հանձնեց վկայականներ: Ֆրանսախոս սաները հանդես եկան հաշվետու ներկայացումներով: Ֆրանսերեն բեմադրվեցին մի շարք ներկայացումներ, հնչեցին երգեր ու բանաստեղծություններ:
Կայացավ նաեւ ֆրանսերենի դասընթացների 4-րդ մակարդակի սաների հեղինակած գրքույկի շնորհանդեսը:
Գիրքը տպագրվել է «Իմ մարզը եւ ես» թեմատիկ կուրսերի շրջանակներում եւ վերնագրվել' «Իմ տատիկը պատմում էր, որ...»: Սովորողների հեղինակությամբ գրվել, մշակվել եւ թարգմանվել են 20 հրապարակումներ, որոնք պատմում եմ Գավառի ավանդույթների, սովորույթների, եզակի գողտրիկ անկյունների, հիշարժան մարդկանց մասին: 39 էջանոց գունազարդ գրքույկը հրատարակվել է մեծ քանակությամբ եւ կուղարկվի Ֆրանսիա' Գավառ քաղաքի յուրօրինակ պատկերը ցուցադրելու համար:
Ըստ Լիլիա Շալունցի` դասընթացն ավարտելու վկայական ստացած 125 սաներից 30-ը ավարտական մակարդակի սաներ էին: Դասընթացները կշարունակվեն հաջորդ տարի, սակայն մինչ բուն դասերը սկսելն այս աշնանը եւ գարնանը կլինեն կրկնողության պարապմունքներ: Նախատեսվում է նաեւ շարունակել եւ զարգացնել «Իմ մարզը եւ ես» թեմատիկ պարապմունքները:
0 коммент.:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.