Հովեկներին Գեղարքունիքի մարզը գրավում է ոչ միայն իր կապուտակ գեղեցկուհու հմայքով, նաեւ լեռներով: Այս օրերին, երբ ջերմաստիճանը Գեղարքունիքի մարզում էապես բարձրացել է, կապուտակ Սեւանի ափին եւ մարզի գրեթե բոլոր տարածքներում մայրաքաղաքից ժամանած հովեկների կողքին կարելի է հանդիպել նաեւ արտասահմանցի զբոսաշրջիկների: Ֆրանսիայից եկած հովեկներ, մասնագիտությամբ ուսուցչուհիներ Էլիզաբեթը եւ Իդվերին նշեցին, որ հեծանվով արշավի են դուրս եկել` իրենց զբոսանքը սկսելով Վրաստանից: «Մեկ շաբաթ է, որ Հայաստանում ենք: Մի քանի օր անցկացրել ենք Սեւանի ափին, մասնակցել Վարդավառի տոնախմբությանը, որը խելահեղ էր ու շատ զվարճալի»,- իր տպավորություններով կիսվեց Իդվերի Դիզիեն: Էլիզաբեթ Մեյրին նշեց, որ իրենց ջերմ են ընդունել եւ Վրաստանում, եւ Հայաստանում: «Մարդիկ ուշադիր են, ջերմ, հոգատար: Գեղեցիկ են լեռները, բնությունը: Հեծանվով հաղթահարում ենք երկար ճանապարհ, օրական քշում ենք շուրջ 80 կիլոմետր, որտեղ մթնում է, այնտեղ էլ խփում ենք մեր վրանները եւ գիշերում: Պատրաստվում ենք ուղղություն վերցնել Մարտունի, այնուհետեւ կգնանք Եղեգնաձոր, որտեղից էլ` Իրան»,- ասաց նա: Ըստ հյուրերի` իրենց գերել են հայկական բերքն ու պտուղը, հատկապես' լոլիկն ու ձմերուկը, որոնց համը շատ է տարբերվում ֆրանսիականից: Անի Պողոսյան
0 коммент.:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.