Wednesday, August 24, 2011

Ի ՆՊԱՍՏ` ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ

Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանն այսօր ընդունեց «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության Հարավային Կովկասում «Տարածաշրջանային նախաձեռնություն' հանուն երեխաների մասնակցության» ազգային ծրագրի ղեկավար Աիդա Գեւորգյանին եւ ծրագրի աշխատակիցներին: Ծրագրի ղեկավարը մարզպետի հետ զրուցեց դպրոցներում եւ խնամքի պետական հաստատություններում երեխաների տեսակետների, կարծիքների անտեսված լինելու, հասարակական մտածելակերպի ոչ լիարժեք զարգացածության, այլ խնդիրների շուրջ:

Նա միաժամանակ տեղեկացրեց, որ «Տարածաշրջանային նախաձեռնություն հանուն երեխաների մասնակցության» ազգային ծրագիրը նպաստելու է մարզում երեխաների կարողությունների զարգացմանը, որպեսզի նրանք առաջատար դեր խաղան իրենց եւ իրենց համայնքների զարգացման գործում՝ տեղական, ազգային եւ տարածաշրջանային մակարդակներում իմաստավորված մասնակցության միջոցով: Գեղարքունիքի մարզում նմանատիպ ծրագիր նախատեսված է իրականացնել երկու ամսվա ընթացքում' Սեւանի ավագ եւ թիվ 3 հիմնական դպրոցներում: Դասընթացներում կընդգրկվեն 14-18 տարեկան դպրոցականներ: Աշխատանքները կտարվեն երեք ուղղություններով՝ զարգացնել երեխաների գիտելիքներն ու հմտությունները երեխայի մասնակցության եւ նրա իրավունքի շուրջ, խթանել երեխաների մասնակցությունը երեխայի պաշտպանության ազգային եւ տարածաշրջանային ցանցերում, նպաստել երեխաների մասնակցությանն անմիջապես իրենց իրավունքներին: Մարզպետը ծրագրի ղեկավարին առաջարկեց դասընթացները կազմակերպելու ընթացքում միջդպրոցական կապ ստեղծել նաեւ մարզի մնացած դպրոցների հետ՝ քննարկվող թեմաներին հաղորդակից դարձնելով նաեւ այլ դպրոցականների, անմասն չթողնելով նաեւ հեռավոր ու սահմանամերձ համայնքների դպրոցները:

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.