Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, բավարարելով փաստաբան Ռուբեն Հակոբյանի՝ իր պաշտպանյալի նկատմամբ համաներում կիրառելու միջնորդությունը, Վանաձորի Սիվաշավան ավանի բնակիչ Արայիկ Գրիգորյանին ազատել է պատիժը կրելուց:
26-ամյա Արայիկ Գրիգորյանն այս տարվա մայիսի 26-ին 3 տարվա ազատազրկման էր ենթարկվել հոգեկան խիստ հուզմունքի վիճակում՝ կրտսեր եղբորը կյանքից զրկելու համար:
Սիվաշավանի բնակչին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրօրի 104 հոդվածի առաջին մասով, այն է՝ «սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը»:
Սակայն դատարանը որոշում էր կայացրել վերաորակել այն ՀՀ քրօրի 105 հոդվածի առաջին մասով՝ գտնելով, որ դիտավորյալ սպանություն տեղի չի ունեցել, այլ հանցագործությունը կատարելիս անձը գտնվել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում:
«Իմ պաշտպանյալը շուրջ 1 տարի 5 ամիս մնաց կալանքի տակ՝ «Վանաձոր» ՔԿՀ-ում: Բողոքներ չունենք, կալանքը օրինաչափ էր, մեր խնդիրը արարքի որակման հետ էր կապված: Դա էլ վերաորակվեց»,- ասում է պաշտպան Ռուբեն Հակոբյանը:
Վերջերս էլ ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է դատախազի բողոքը՝ կապված արարքի վերաորակման հետ:
«Ցանկանում էին, որ վերաքննիչ դատարանը արարքը վերաորակի ՀՀ քրօրի 104 հոդվածի առաջին մասով, սակայն բողոքը մերժվեց, եւ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը մնաց անփոփոխ: Վճռաբեկ բողոք դեռեւս չի բերվել»,- տեղեկացնում է փաստաբանը:
«Վանաձոր» ՔԿՀ-ից ազատ արձակվածների թիվը 18-ն է, պատժաչափի կրճատում էլ ստացել է 14 դատապարտյալ:
Անուշ Բուլղադարյան
Վանաձոր
Աղբյուրը՝ www.aravot.am

0 коммент.:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.